Հայաստանը Մեղրիի Միջանցքի Մասով Խաղալու Տեղ Չունի

0 0
Read Time:1 Minute, 54 Second


Գրեց՝ Մհեր Արշակեան

Մեսրոպեան Ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

Հայաստանը դիմադրում է միջանցքի գաղափարին, բայց այդ դիմադրութիւնը զուտ ներքին սպառման համար է: Հայաստանն Ատրպէյճանին տալու է այդ միջանցքը: Ատրպէյճանը գիտի, որ մեր դիմադրութիւնը տերմինաբանական (եզրաբանական – Յ․Մ․) է:
Բնականաբար Մեղրիի եզրով անցնող Զանգելան – Օրդուբադ ճանապարհը մենք չենք վերահսկելու, բնականաբար Ատրպէյճանցիներն իրենց անվտանգ չեն զգայ այդ ճանապարհին, բնականաբար այդ ճանապարհն ամբողջութեամբ նոյնական է լինելու Լաչինով անցնող ճանապարհին: Այսինքն՝ ի վերջոյ որոշուել է, որ ճանապարհի հսկողութիւնն իրականացնելու են ռուսները:
Հայաստանում ոչ մէկը չի ալարում ասել, որ դա միջանցք չի լինելու, նկատի ունեն, որ Ատրպէյճանն այդ ճանապարհի վրայ իշխանութիւն չի ունենայ: Իհարկէ, չի ունենայ, բայց Հայաստանն էլ այդ ճանապարհի հանդէպ չի կարողանայ իր քմահաճոյքները բանեցնել, որովհետեւ քմահաճոյքների վերջին խօսքը ռուսներինն է: Այլ խօսքով՝ կողմերը բանակցում են խելքին մօտ երկու ճանապարհների՝ Լաչինի եւ Մեղրիի բալանսաւորման (հաշուեկշռման – Յ․Մ․) ուղղութեամբ: Հայերն ասում են, որ ատրպէյճանցիների հետ բանակցում են այդ ճանապարհին մաքսակէտ դնելու ուղղութեամբ, ինչպիսին, ասենք, Հայաստան-Վրաստան կամ Հայաստան-Իրան սահմանին գործող մաքսակէտերն են: Բայց այստեղ էլ հայերը խաղալու տեղ չունեն: Որովհետեւ հակառակ պարագայում մաքսակէտ կը յայտնուի նաեւ Լաչինի ճանապարհին:
Բանակցութիւնների միւս թեման Նախիջեւանով Մեղրի կամ Զանգելանով Մեղրի ընթացող տրանսպորտային (փոխադրամիջոցային – Յ․Մ․) միջոցները ստուգելու հնարաւորութիւնն է: Մարդ ես, մէկ էլ տեսար Ատրպէյճանը որոշեց թմրամիջոց կամ զէնք տեղափոխել: Ատրպէյճանին հաստատ այդ ճանապարհը մարդատար երթեւեկութեան համար պէտք չէ, ինքը լուրջ նպատակներ ունի Մեղրիի ճանապարհի վերաբերեալ:
Կը պնդի՞ Հայաստանը ատրպէյճանական բեռները ստուգելու իր իրաւունքը, շատ լաւ: Ատրպէյճանն իսկական դժոխք կը դարձնի Լաչինի ճանապարհը հայերի համար՝ ներառեալ Գորիս-Կապան ճանապարհը: Հիմնաւորումներ միշտ կը գտնուեն, չեն գտնուի, այդ հիմնաւորումները կը գցեն մեքենաների «գրպանը»: Հայաստանը միջանցքի մասով խաղալու տեղ չունի:
Ի՞նչ մնաց: Մնաց ներսի հասարակութեանը ճանապարհների բացումով կերակրելու գաղափարը: Ատրպէյճանցիները պնդելու են, որ իրենք ստացան իրենց ուզած միջանցքը, հայերն ասելու են, որ հասան նրան, որ ատրպէյճանցիներին միջանցք չտուեցին: Զուտ հիմնաւորումների հարց է: Օրինակ՝ Փաշինեանը մեզ ինչպէ՞ս է կերցնում Նոյեմբեր 9-ի խայտառակ համաձայնագիրը, ասում է , որ դրանով փրկեց 25 հազար մարդու կեանք: Եթէ նոյնիսկ ճիշտ է ասում, դա կապիտուլացիայի (անձնատուութեան) վերափաթեթաւորումն է: Իհարկէ, մարդիկ փրկուեցին: Բայց, կապիտուլացիայով էլ են փրկւում, չէ՞:
Այնպէս որ վերջին մէկ տարում Հայաստան-Ատրպէյճան բանակցութիւններում հիմնական կռիւը տերմինաբանական (եզրաբանական – Յ․Մ․) է՝ կապուտուլացիա՞յ, թէ փրկութիւն, միջա՞նցք թէ՞ ճանապարհ: Բոլոր չորսն էլ իրականութեան մէջ նոյն իմաստն ունեն՝ կապուտուլացիան փրկութիւն է, կամ փրկութիւնը կապուտուլացիան է, ինչպէս նաեւ ճանապարհը միջանցք է, կամ միջանցքը ճանապարհ է:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles