Հ.Յ.Դ. Հայաստանի 24-րդ Գերագոյն Ժողով 

0 0
Read Time:43 Second

2-էն 4 Յուլիսին Երեւանում գումարուել է Հ.Յ.Դ. Հայաստանի 24-րդ Գերագոյն ժողովը: Ժողովը քննել է Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմնի 2019-2021 թուականների գործունէութիւնը, կատարել գնահատումներ: Ժողովի ընթացքում մանրակրկիտ քննարկուել են երկրում ստեղծուած քաղաքական, ընկերային-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը եւ անվտանգութեան հարցերը: Հաստատուել են Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպութեան յառաջիկայ երկու տարիների գործունէութեան սկզբունքները, առաջնահերթութիւններն ու անելիքները: Քննարկումների արդիւնքում կայացուել են որոշումներ: Ընդունուել է Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն ժողովի յայտարարութիւնը, որը կը հրապարակուի յառաջիկայ ժամերին:

Գերագոյն ժողովի աւարտին ընտրուել է Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմին` հետեւեալ կազմով.

Իշխան Սաղաթէլեան, Սիմոն Սիմոնեան, Լիլիթ Գալստեան, Արծուիկ Մինասեան, Միքայէլ Մանուկեան, Տարօն Տօնոյեան, Աշոտ Սիմոնեան, Յակոբ Մաթիլեան, Իկոր Սարգսեան, Արգիշտի Գէորգեան, Սուրէն Մանուկեան, Բագրատ Եսայեան, Պետրոս Մեղրեան:

Գերագոյն մարմնի անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ է վերընտրուել Իշխան Սաղաթէլեանը:

Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

5 Յուլիս 2021
Երեւան

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles