ԵՐԵՒԱՆ .- Սեպտեմբերի 17-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանտրէուի հետ:
Արծարծուած հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում վերջին զարգացումները:
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը Ընկերվար Միջազգայնականի նախագահին հրաւիրեց Հայաստան. Փափանտրէուն ընդունեց հրաւէրը եւ շնորհակալութիւն յայտնեց Ընկերվար Միջազգայնականում Հ.Յ.Դ.-ի գործօն մասնակցութեան եւ Ա.Պ.Հ., Կովկասի եւ Սեճ Ծովեան տարածաշրջանային յանձնախմբում ներդրումի համար:
Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է: Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից աւելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ:
Ա.Պ.Հ. երկրների կուսակցութիւններից լիիրաւ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է եղել (2003թ): Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեանը կազմակերպութեան փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը` Ա.Պ.Հ., Կովկասի եւ Սեւծովեան տարածաշրջանային յանձնախմբի համանախագահ: Հ.Յ.Դ. նաեւ անդամ է կազմակերպութեան ֆինանսների եւ վարչական յանձնախմբի: Հ.Յ.Դ. համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միութեան:
ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ