Գլխաւոր

«Պարտուողա-կապիտուլացիոն» Դիւանագիտութեան Հետքերով

 

Լիլիթ Գալստեան
Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ եւ Հ․Հ․․ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Մինչ պաշտօնական Հայաստանի քաղաքական օրակարգում Պաքվում բռնադատուող և խոշտանգուող հայ ռազմագերիների և այլ պահուող անձանց վերադարձի հարց պարզապէս չկայ, մինչ պաշտօնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան խնդիրը, մինչ պաշտօնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում կամ աւելին՝ խոչընդոտում է և մերժում բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային և հոգևոր ժառանգութեան ցեղասպանութեան խնդիրը, մինչ պաշտօնական Հայաստանը չի խօսում արցախահայութեան Վերադարձի իրաւունքինց, մինչև վարչախումբը պաշտօնապէս յայտարարում է և գլխաւորում թշնամական արշաւը մեր ինքնութեան յենասիւն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ արհեստական և ցեղասպան պետութիւն Ատրպէյճանը շարունակում է իւրացնել մեր հազարամեայ ժառանգութիւնը՝ միջազգային տարածքներում ամրապնդելով այսպէս կոչուած Արևմտեան Ատրպէյճանի խոսոյթն ու գաղափարախօսութիւնը։

Օրերս Փրակայի կեդրոնական հրապարակում ատրպայէճանական շրջանակների կողմից կազմակերպուած բացօթեայ ցուցահանդէսում ցուցադրուել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպէս իրենց՝ ատրպէյճանցիների, այսպէս կոչուած պատմական հայրենիքում մշակութային ներկայութեան վաւերագրութիւններ։

Ինչպէս ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ «Պարտուողա-կապիտուլացիոն» դիւանագիտութեան և նրա օրակարգերում մեր ինքնութեան և իրաւունքների պաշտպանութեան ամբողջական բացակայութեան ֆոնին, յարձակող Ատրպէյճանն անցել է յարձակողական և ծաւալապաշտական քաղաքականութեան՝ իւրացնելով մերը, հայկականը՝ տարածքներից մինչև քաղաքակրթական ժառանգութիւն։

Հայկական հետքի, հայկականութեան ջնջումը Ատրպէյճանում պաշտօնական քաղաքականութիւն է՝ ուղղորդուող և կառավարուող հենց նախագահի կողմից։

Advertisement Subscribe Today

Ատրպէյճանն աշխատում է, նրանց դիւանագիտութիւնն յարձակողական է ու նախաձեռնողական։ Միջազգային տարածքներում չափազանցօրէն, Հայաստանի իշխանութիւնների կանաչ լոյսի ներքոյ, Ատրպէյճան օրինակացնում է Արցախի ցեղասպանութիւնը, ներառեալ՝ հոգևոր- մշակութայինը։

Այս ընթացքում Հայաստանում կարծրանում է բանտ-պետութիւնը, ուր հալածւում է ընդդիմադիր քաղաքական մարդն ու այլախոհ միտքը։

Պաշտօնական Հայաստանն այսպիսով մի կողմից խլացնում է ատրպէյճանաթրքական իրական սպառնալիքը, միւս կողմից՝ վախի ու իրաւական վակխանալիայի (ցոփութիւն, խմբ.) մթնոլորտում ճզմւում է հանրութեան կամքը։

Այս ամէնը գին ունի՝ վճարելու ենք բոլորս․ «Արևմտեան Ատրպէյճան» պատկերացումը մտել է նաև մեր տարածքներ․․․․կոյր պիտի լինել սա չտեսնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button