«Համազգային»-ի Կազմակերպութեամբ Դաւիթ Ղահրամանեանի Լուսանկարներու Ցուցահանդէսներ

0 0
Read Time:45 Second

Այս օրերուն Ամերիկահայ տարբեր քաղաքներու մէջ կը ցուցադրուին լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի լուսանկարները։

Հայ Դատի կեդրոնական գրասենեակի նախաձեռնութեամբ եւ «Համազգային»-ի  կազմակերպութեամբ տեղի կ՛ունենան ցուցահանդէսները՝ Ֆիլատելֆիոյ, Նիւ Եորք-Նիւ Ճըրզիի, Ֆիլատելֆիոյ, Պոսթընի, Տիթրոյթի եւ Շիքակոյի մէջ։

Ան 44-օրեայ պատերազմին լուսանկարչական ոսպնեակով մասնակցած է։ Ահաւոր կացութիւններ ապրած է Դաւիթ Ղահրամանեան։

«Տարօրինակ բան էր հետս կատարւում պատերազմի առաջին օրերին, ես էլ չեմ հասկացել, թէ ինչպէս եմ լուսանկարել պատերազմի հետքերը: Բայց յետոյ, երբ սկսել եմ աւելի սառը դատել, հասկանալ` ի՛նչ է կատարւում, ահաւոր զգացողութիւն ունեցայ: Դժուար էր տեսնել զոհուած համաքաղաքացիներիդ` քո հարազատ քաղաքում, քո հարազատ վայրում: Այդ ժամանակ պահ էր լինում, որ քիչ էր մնում ուշաթափուէի: Օրինակ, մի շէնքի մօտ օդանաւի ռումբի հարուածից յետոյ լուսանկարելուց յանկարծ հասկացայ, որ չորս կողմս մարդու մարմնի տարբեր մասեր են: Գլխիս մէջ ամէն ինչ խառնուեց, բայց կարողացայ ինձ տիրապետել: Երբ կողքիդ արտասահմանից լրագրողներ, նկարողներ են կանգնած, փորձում ես, որպէս տեղացի, արցախցի, քեզ ամուր պահես», կը յայտնէ Ղահրամանեան։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles