«Հայաստանն Անգամ Այս Թոյլ Վիճակով Ունի Սփիւռքի Լծակը, Բայց…», Կը Յայտնէ Տիգրան Եկաւեան

0 0
Read Time:5 Minute, 7 Second

«Հետք»-ին այս հարցազրոյցը Ֆրանսաբնակ լրագրող եւ արեւելագէտ Տիգրան Եկաւեանին հետ լոյս տեսած է Մարտ 12, 2022-ի համարին մէջ:

Հարցազրոյցը վարեց՝ Մարինէ Մարտիրոսեան

Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

Մարտ 19, 2022

 

Հ – Վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով Ֆրանսա կատարած այցին եւ հայ-ֆրանսական համաժողվին, նշել է, որ պէտք է նոր լիցք հաղորդել Ֆրանսայի եւ Հայաստանի տնտեսական համագործակցութեանը: Ինչպէ՞ս էք ընդհանրապէս գնահատում հայ-ֆրանսական, այսպէս կոչուած, առանձնաշնորհեալ յարաբերութիւնները թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական տեսանկիւնից:

Պ Հայ-ֆրանսական յարաբերութիւններում ապշեցուցիչն ու նշանակալիցը սենտիմենտալ (զգացական – Յ.Մ.) հարթութեան, բարեկամութեան, յիշողութեան մշակոյթի եւ երկկողմ առեւտրի կառուցուածքային թուլութեան միջեւ առկայ խոր անհաւասարակշռութիւնն է: Չնայած երկու կողմերի ջանքերին՝ Ֆրանսայի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը մնում է 100 միլյոն եուրոյից ցած:

Ֆրանսայի մասնաբաժինը շուկայում ցած է (մօտ 2%), Հայաստանը փոքր շուկայ է՝ սահմանափակուած Եւրասեական տնտեսական միութիւնը կարգաւորող կանոններով:  Ֆրանսան Հայաստանի արտահանման գործընկերների տասնեակում չկայ. մատների վրայ կարելի է հաշւել  Հայաստանում հիմնադրուած ֆրանսական ընկերութիւնների թիւը:  Եթէ Հայստանը տարիներ շարունակ հիւրընկալում է ֆրանսացի բարձրաստիճան քաղաքական գործիչների, ապա ներդրողները բացակայում են հայաստանեան շուկայից, բացառութեամբ մի քանիի, ինչպիսիք են «Veolia»-ն, «Credit Agricole»-ը, «Carrefour»-ը, «Pernaud Ricard»-ը:

Օրինակ՝ Ֆրանսայի եւ Ատրպէյճանի միջեւ երկկողմ  առեւտուրը 2019թ.կազմել է 749 միլիոն եուրօ, նոնիսկ եթէ այն մեծապէս կախուած է ածխաջրածիններից, ինչը բացատրում է տարեցտարի խիստ տատանումները:

Քաղաքական մակարդակում արդէն աւանդոյթ է դարձնելլ յարաբերութիւնների գերազանց մակարդակը ողջունելը, բայց մենք յաճախ մոռանում ենք որ բարեկամութիւնը, զգացմունքներն ու մշակոյթը միջազգային յարաբերութիւններում որեւէ ազդեցութիւն չունեն: Ֆրանսան եւ Հայաստանը չյայտարարուած պատերազմական  վիճակում գտնուող աշխարհաքաղաքական մրցակից դաշինքներին են պատկանում: 2016-ի 4 օրեայ եւ 2020-ի 44-օրեայ պատերազմները ցոյց տուեցին, որ Փարիզը չի թռչի Հայաստանին օգնութեան: Որպէս ընդհանուր կանոն, ներկայումս այս յարաբերութիւններում ռազմավարական բաղադրիչ չկայ: Ֆրանսան Հայաստանին զէնք չի վաճառում, չկայ էական համագործակցութիւն, ինչպիսին օրինակ ատոմային էներգետիկան (հիւլէական ուժանիւթ – Յ.Մ.) է:

Պարոն Մակրոնը, այնուամեմայնիւ, յայտարարեց, որ Ֆրանսայի կառավարութիւնը կը ստեղծի յատուկ հիմնադրամ, որը նախատեսուած է Հայաստանին լայնածաւալ օգնութիւն տրամադրելու համար: Նա յորդորեց Ֆրանսայի շրջաններին եւ բարեգործական կազմակերպութիւններին իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում: Երկու կառավարութիւնները մշակել են «Ֆրանքօ-հայկական տնտեսական ճանապարհային քարտէս» առաջիկայ հինգ տարիների համար, ինչպէս նաեւ նախատեսում են աւելի շատ համատեղ ծրագրեր, որոնք, ըստ Մակրոնի, օգուտ կը բերեն Հայաստանի հանրային ենթակառուցուածքին, առողջապահական համակարգին եւ մշակութային ու պատմական ժառանգութեանը:

 

Հ – Փաշինեանի հետ հանդիպմանը Մակրոնն ասել է, որ Ուքրայինայի պատերազմը չի կարող հետեւանքներ չունենալ Հայաստանի եւ տարածաշրջանի համար: Ապա աւելցրել, որ ստեղծուած իրավիճակում չի մոռացուել 2020 թ. աշունը, որտեղ դեռ չլուծուած հարցեր կան: Արդեօք Մակրոնի ասածն ակնարկ է այն մասին, որ Թուրքիան եւ Ատրպէյճանը կարող են օգտուել Ուկրայինայում ստեղծուած խառը իրավիճակից, ինչպէս դա արեցին 2020 թ. աշնանը, երբ «մեծ խաղացողները» զբաղուած էին այլ գործերով:

 

Պ – Նշենք, Որ նախագահ Մակրոնի ելոյթն առաջին հերթին ուղղուած է Ֆրանսայի հայ համայնքին ընտրական տեսանկիւնից: Իր կամքից անկախ պատճառներով նա չէր կարողացել ներկայ գտնուել «CCAF»-ի (Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդ) տարեկան ընթրիքին, եւ դա առիթ էր նշել նախընտրական ծրագիրն իր վերընտրման քարոզարշաւի կէսին: Այն փաստը, որ Ղարաբաղի հարցը լուծուած չէ, իրեն չի յուզում, քանի որ մենք գիտենք, որ նա միաժամանակ մեծ էներգիա (ուժանիւթ – Յ.Մ.) է գործադրում  Ատրպէյճանի հետ մերձանալու համար:

Հ – Փաշինեանն ու Մակրոնը կարեւորել են Ղարաբաղեան հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ֆրանսայի ղեկավարը, փաստօրէն, կրկին յիշեցնում է, հակամարտութիւնը լուծուած չէ, իսկ լուծման միակ ձեւաչափը Մինսկի խմբի ձեւաչափն է: Մակրոնի եւ միւս համանախագահների յայտարարութիւնները լուծման սպասող հարցի մասին արդեօք կարող են որեւէ լուրջ ազդեցութիւն ունենալ Ալիեւի բռնապետական ռեժիմի վրայ, որը 44- օրուայ ագրեսիայից (նախայարձակում – Յ.Մ. ) յետոյ հարցը համարում է փակուած :

Պ – Մաքրոնը նշեց նաեւ Մինսկի խումբը եւ ֆրանսացի համանախագահի առաջիկայ այցը Ստեփանակերտ, բայց դա շատ քիչ հաւանական է, յատկապէս որ ուկրաինական պատերազմը հաւանաբար ստորագրել է իր տեսակի մէջ այս եզակի դիւանագիտական մեխանիզմի (մեքենականութեան – Յ.Մ. ) մահուան հրամանը, որը միաւորում է ամերիկացիներին եւ ֆրանսացիներին:

Ի դէպ, ֆրանսայի նախագահի ելոյթը մեկնաբանուեց որպէս Հայաստանին ի վերջոյ Եւրամիութեանն անդամակցելու հրաւէր: Խնդիրն այն է, որ ո՛չ Ֆրանսան, ո՛չ Եւրրամիութիւնը ի վիճակի չեն Հայաստանի անվտանգութեան նուազագոյն երաշխիք տալ: Փարիզը նոյնիսկ չի յիշել այն դերը, որը Հայաստանը կարող է ունենալ որպէս միջնորդ Մոսկուայի եւ Բրուսելի միջեւ: Ուստի մենք պէտք է հասկանանք, որ այս երկար ծրագրուած ֆորումը (համաժողով – Յ.Մ.) «փոխհատուցում» էր Արեւմուտքի կողմից լքուած Հայաստանի համար, որը բացի 2,6 միլիարդ տոլարի պայմանական տնտեսական օգնութեան խոստումից, ակնկալելու բան չունի իր եւրոպացի ընկերներից:

Այս ֆորումը (համաժողովը – Յ.Մ.) չնայած որոշակիօրէն անկազմակերպ էր, ունէր ֆրանս-հայկական յարաբերութիւններում տնտեսական խաղացողներին համախմբելու արժանիք: Չորս կէտ, որ արժանի է յիշատակել. 1) Հայաստանում ֆրանսական համալսարանի եւ ԹՈՒՄՕ-ի կողմից ֆրանկոֆորնիայի շրջանակներում առաջակուող որակեալ ուսուցումը 2) հարկման հետ կապուած խնդիրները 3) Հայաստանի ակտիվը (գործօնը- ՅՄ ) , որը չնայած իր աշխարհագրական մեկուսացմանը, ցանկանում է դարպաս դառնալ դէպի Եւրասիա  , որը չնայած իր աշխարհագրական մեկուսացմանը, ցանկանում է դարպաս դառնալ  Եւրասիա 4) ֆրանսական զարգացման գործակալութեան շնորհիւ կրիտիկական (բեկումնային – Յ.Մ. ) ենթակառուցուածքների (ճանապարհներ, ոռոգման համակարգեր) զարգացման հնարաւորութիւն  (օրինակ՝ Սիւնիքի ճանապարհը կամ Վեդիի ջրամբարը): Սրանք դեռ զէնք չեն, բայց արդէն նշանակելի քայլ են:

Հ – Պարոն Եկաւեան, առհասարկ ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը, ի՞նչ խնդիրներ կ’առանձնացնէք, եւ ի՞նչ քայլեր պէտք է անի Հ.Հ.-ն արտաքին քաղաքական ճակատում:

Պ – Ցաւօք սրտի, Հայաստանի դիւանագիտութիւնը շատ տկարացաւ «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ: Ակնյայտ է, որ ներկայ վարչակազմը նախընտրեց արժեւորել ԱԳՆ-ում աշխատող այն անձանց, որոնք զուտ հնազանդութիւն եւ վստահութիւն էին ցուցաբերում Նիկոլ Փաշինեանին՝ նրան անուանելով տաղանդաւոր եւ փորձառու: Դա, իսկապէս ցաւալի երեւոյթ է: Հայաստանի դիւանագիտութիւնը շատ գործնական չէ եւ կարող աւելի մեծ ճկունութիւն ցուցաբերել, չնայած Հայաստանի ներկայ դիրքը շատ թոյլ է:

Այս հարցին անպայման պէտք է անդրադառնալ այն տեսանկիւնից, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները (սկզբնաղբիւրները – Յ/Մ.) այլեւս գտնւում են երկրի սահմաններից դուրս, եւ որքան Հայաստանը մաշուի, չի նշանակում, թէ սփիւռքը կը հզօրանայ: Բայց սփիւռքում կան արհեստավարժ  լրագրողներ, քաղաքագէտներ, նոյնիսկ դիւանագէտներ, որոնք կարող են ծառայել Հայաստանի պետականութեան շահերին:

Վերջերս Ֆրանսայում նկատեցինք, որ Վրաստանի նախագահը՝ Սալոմէ Զուրաբաշվիլին, որը փայլուն ֆրանսախօս է, ծագումով ֆրանսացի, նախքին ֆրանսացի դիւանագէտ, ցոյց տւեց, որ վրացիներն այդ լծակը կարող են օգտագործել ի նպաստ իրենց ազդեցութեան: Հայաստանն անգամ այս թոյլ վիճակով ունի սփիւռքի լծակը, բայց չի օգտագործում՝ ի նպաստ իր դիւանագիտութեան, արտաքին քաղաքականութեան եւ դիրքի հզօրացման:

Հետեւաբար, ուզում եմ յիշել, որ մենք այլեւս կանքնած ենք երկու մարտահրաւէրների առաջ՝ կա՛մ այս պետութիւնը կը հզօրացնենք սփիւռքի տարրերով, կա՛մ կը շարունակենք Հայաստանի ռուսացման գործընթացը եւ կը դառնանք ռուսական մարզ, ինչպէս նշեց Ռոբերտ Քոչարեանը: Միտքս առանց հոռետեսութեան աւարտելով՝ պիտի նկատի ունենանք, որ Հայաստանն ունի սփիւռքի լծակը. այս գիտակցութիւնը պէտք է ունենանք:

 

 

 

 

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles