Մարտունիի Մէջ «Թիւֆենքեան» Հիմնադրամը Վերակառուցեց Երկու Տուն  

0 0
Read Time:1 Minute, 42 Second

ՀԵՐՀԵՐ, Մարտունի (Արցախ) – Յունիս 25-ին, «Թիւֆենքեան» բարեգործական հիմնադրամի իրականացրած ծրագրով Արցախի Մարտունի շրջանի Մաճկալաշէն համայնքին մէջ, Հայրապետեաններու և Հերհեր համայնքի Սարգսեաններու ընտանիքները ունեցան նոր բնակարաններ:

Հայրապետեաններու և Սարգսեաններու տուները մեծ վնասներ կրած էին պատերազմի ընթացքին:

Մաճկալաշենի բնակչուհի Զինա Հայրապետեանը չէր պատկերացնէր, որ հնարաւոր է իրենց ընտանիքի այրուած տունը այսպիսի բնակարանի վերածելը: «Յիսուն օրում աւարտեցին աշխատանքները: Շնորհակալ ենք «Թիւֆենքեան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Միայն ցանկանում եմ, որ խաղաղութիւն լինի, որպէսզի մենք էլ շարունակենք շենացնել մեր հայրենիքը», – նշեց ան:

«Այս ծանր օրերին մենք պէտք է աշխատենք ժողովրդի համար պայմաններ ստեղծելու ուղղութեամբ, բայց ժամանակի ընթացքում խոստանում ենք աշխատել ժողովրդի հետ, որպէսզի ոչ միայն այսպիսի պայմաններ ստեղծուեն, այլ նաև կամաց-կամաց կարողանանք զարգանալ տնտեսապէս, սոցիալապէս: Եթէ բնակչութիւնը կառչած չմնայ հայրենի հողին, հետևանքներն աղէտալի կը լինեն:… Շուտով նաև պետք է սկսենք քննարկել զարգացման ծրագրեր», ըսաւ հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդի անդամ Անդրանիկ Գասպարեան:

Տանտէր Կառլեստ Սարգսեանի խօսքով, ատրպէյճանական ռմբակոծութիւնէն ետք, ընտանիքը կորսնցուց ամէն ինչ: «Ամէն ինչ աւերուեց, բայց մենք փառք ենք տալիս Աստծուն, որ ողջ մնացինք: Դժուար ժամանակներ են մեր ժողովրդի, արցախցիների համար, բայց ես համոզուած եմ, որ մենք կրկին մոխրից կը բարձրանանք` շնորհիւ  «Թիւֆենքեան» հիմնադրամի նման կազմակերպութիւնների աջակցութեան: Մենք պարտական ենք Հիմնադրամի խորհրդի, աշխատակազմի և աջակիցների քրտնաջան աշխատանքին և վճռականութեանը և ես կը ցանկանայի շնորհակալութիւն յայտնել բոլորին՝ տնօրէններից մինչև իւրաքանչիւր բանուոր, Արցախի ժողովրդի հանդէպ իրենց նուիրվածութեան համար», – ըսաւ Կառլեստը:

Տան օրհնութիւնը կատարեց Ճարտարի Սուրբ Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար Հարոյեանը: Արարողութեան ընթացքին, Սարգսեաններու ընտանիքը սառնարան մը ստացաւ, իբրեւ անակնկալ նուէր՝ «Թիւֆենքեան» Հիմնադրամի նուիրեալ կամաւոր, Սան Ֆրանսիսքոյի 21-ամեայ Ռազմիկ Մաքասճեանէն:

«Սա նուազագոյնն է, ինչ կարող էի անել մի ընտանիքի համար, որն այդքան շատ տառապել է: Ուրախ եմ, որ կարողացա անել իմ փոքր ներդրումը: Ես լիայոյս եմ Արցախի ապագայի համար», – ըսաւ Մաքասճեան:

Բարեգործական սոյն այցի ընթացքին «Թիւֆենքեան» հիմնադրամի կողմէն նաև մարդասիրական օգնութիւն ստացան Մաճկալաշէն համայնքի տաս կարիքաւոր ընտանիքներ: «Այս նախաձեռնութիւնը շատ սահմանափակ մեկնարկ է, և յոյսով ենք, որ կարողացանք հերթական անգամ օգնել մեր կարիքաւոր քոյրերին և եղբայրներին: Մենք հաւատում ենք, որ արցախցին մնալու է իր հայրենի հողում և կը փորձենք հնարաւորին չափ օգնել նրանց», նշեց Հիմնադրամի հանրային կապերու պատասխանատու Ռուբէն Ճանպազեան:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles