«Մենք Ոչխար Չենք, Որ Գան Ու Մեզ Քշեն», Կը Յայտնէ Աղաւնոյի Գիւղապետ Չաւուշեանը

0 0
Read Time:41 Second

 

168.am կայքի հետ զրոյցի մը ընթացքին, Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ գիւղի ղեկավար Անդրանիկ Չաուշեանը յայտնեց, թէ կարելի չէ վերջերս շրջող լուրերն ու խօսակցութիւնները լրջօրէն ընդունիլ:

«Այս լուրերը գալիս են այլ տեղից, իսկ ես Ալիեւին առհասարակ չեմ էլ լսում: Ճանապարհ է, թող սարքեն, մենք տեղում ենք, ու նրանք մեր կարծիքը գիտեն: Մեզ համար որեւէ բան չի փոխուել, չի էլ փոխուելու: Եթէ հիմա նախապէս ինչ-որ հարթակ են ստեղծում, նախապատրաստական ծրագիր են փորձում իրականացնել` ապա ասեմ, որ իրենց նպատակին չեն հասնելու: Ճանապարհը թող կառուցեն, աւարտեն, կը տեսնենք: Մենք ոչխար չենք, որ գան ու մեզ քշեն: Դրա համար բոլոր այդ խօսակցութիւնները լուրջ չեմ ընդունում: Մենք մեր օրն ենք ապրում, չենք էլ լսում, թէ ինչ են ասում», ըսաւ Անդրանիկ Չաուշեանը:

Ըստ Աղաւնոյի գիւղապետին, նոյնկը կը մտածէ նաեւ բնակչութեան մեծ մասը, եւ որեւէ պարագայի, իրենց օճախները պիտի չլքեն:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles