Արցախ.- Հայկական Կուսակցութիւններու Համաժողով

0 0
Read Time:1 Minute, 56 Second

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Յունիս 18-ին, իր աշխատանքները աւարտեց հայկական կուսակցութիւններու երրորդ համաժողովը:
Նիստի աւարտին քննարկուեցաւ եւ վաւերացուեցաւ հայկական կուսակցութիւններու երրորդ համաժողովի եզրափակիչ բանաձեւը.-

Մենք՝ 2017 թուականի Յունիսի 16-18ը քաղաք Ստեփանակերտում անցկացուած Հայկական կուսակցութիւնների երրորդ համաժողովի մասնակիցներս, արձանագրելով Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախի Հանրապետութիւնում սահմանադրական փոփոխութիւնների իրողութիւնը եւ կարեւորելով՝
Հայկական երկու պետութիւններում քաղաքական համակարգերի կատարելագործումը,

Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների երաշխաւորման իրաւական կառուցակարգերի յետագայ իրացումը,

Քաղաքական գործընթացներում հանրային կառավարման արդիւնաւէտութիւնը,

Հայկական կուսակցութիւնների բացառիկ դերակատարութիւնը հայոց պետականութեան կերտման գործում եւ արդիւնաւէտ համագործակցութեան անհրաժեշտութիւնը համազգային նշանակութիւն ունեցող հարցերում,

Հայկական պետութիւններում կուսակցութիւնների վերլուծական եւ կառուցուածքային կարողութիւնների զարգացման նպատակով փորձագիտական ձեւաչափերով քննարկումների համար հարթակների ստեղծման անհրաժեշտութիւնը,

Հայկական պետութիւններում տնտեսութեան առաջանցիկ զարգացումը եւ արդիւնաւէտութեան բարձրացումը, ինչպէս նաեւ սոցիալական արդարութեան նպատակային քաղաքականութիւնը՝

Խստօրէն դատապարտում ենք Ատրպէյճանի կողմից շփման գծում հրադադարի խախտման քաղաքականութիւնը, որն ուղեկցւում է նաեւ մարդկային զոհերով, միաժամանակ ընդգծում ենք, որ իրավիճակի յետագայ սրման ողջ պատասխանատուութիւնն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան վրայ:
Վերահաստատում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան յետագայ զարգացման բացառիկ երաշխաւորն անվտանգութեան միասնական համակարգն է, եւ յատկապէս՝ հայկական զինուած ուժերը:
Արձանագրում ենք, որ Ատրպէյճանի կողմից վարուող հակահայկական քաղաքականութիւնը եւ Արցախի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքները լրջօրէն վտանգում են բանակցային գործընթացը, խնդ-րի խաղաղ կարգաւորման հնարաւորութիւնը եւ տարածաշրջանի անվտանգութիւնը:
Կարեւորում ենք Արցախի հիմնախնդրի՝ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ լուծման եւ բանակցային գործընթացում Արցախի Հանրապետութեան ուղղակի մասնակցութեան անհրաժեշտութիւնը:
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ միջազգային հանրութեանը հետամուտ լինել շփման գծում միջադէպերի ուսումնասիրութեան եւ հետաքննութեան մեխանիզմների ներդրմանը, դատապարտել Ատրպէյճանի ղեկավարութեան ապակառուցողական քաղաքականութիւնը, հրաժարուելով անարդիւնաւէտ համահարթեցման մօտեցումներից՝ հասցէական գնահատականներ տալ եւ նախայարձակ կողմի նկատմամբ կիրառել զսպող մեխանիզմներ:
Փաստում ենք արտաքին քաղաքականութեան ոլորտում եւ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան համար ռազմավարական նշանակութեան հարցերում կուսակցութիւնների համագործակցութեան անհրաժեշտութիւնը:
Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարութեան եւ միջկուսակցական յարաբերութիւնների արդիւնաւէտութեան մեծացման եւ հանդուրժողականութեան անհրաժեշտութիւնը:
Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը եւ քաղաքացիական հասարակութեան ինստիտուտների զարգացմանը:
Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցութիւնների ամենամեայ քննարկումների անցկացման անհրաժեշտութիւնը՝ ստեղծելով կուսակցութիւնների ոլորտային կառոյցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:
Առաջարկում ենք Սփիւռքի միւս երկու աւանդական կուսակցութիւններին յետագայում միանալ այս համաժողովի աշխատանքնքներին:

«Ազատ հայրենիք» կուսակցութիւն

«Ազատութիւն» կուսակցութիւն

«Ազգային միաբանութիւն» կուսակցութիւն

«Ազգային վերածնունդ» կուսակցութիւն

Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն

Արցախի Հանրապետութեան Կոմունիստական կուսակցութիւն

Արցախի Արմէնական կուսակցութիւն

Արցախի Հանրապետական կուսակցութիւն

«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն

«Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւն

Հայաստանի Հանրապետական կուսակցութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հայաստանի Կոմունիստական կուսակցութիւն

Հայաստանի Քրիստոնէա-դեմոկրատական միութիւն

Հայոց Համազգային շարժում

«Հանրապետութիւն» կուսակցութիւն

«Հզօր Հայրենիք» կուսակցութիւն

Միացեալ Ազատական Ազգային կուսակցութիւն

«Սահմանադրական Իրաւունք» միութիւն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles