Արթնանալու ժամանակն է

0 0
Read Time:2 Minute, 13 Second

v18

Հոկտեմբերի 11, 2014-ին, Ֆրանքֆորթի մէջ կատարուած, աշխարհի ամենամեծ եւ կարեւորագոյն գիրքի ցուցահանդէսին, Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վահան Յովհաննիսեան, ներկայացուց իր «Մանտիլիոն» վէպի անգլերէն եւ ռուսերէն եւ հայերէն տարբերակները:
Ստորեւ, ամբողջութեամբ լոյս կ՛ընծայենք Վահան Յովհաննէսեանի այդ օրուայ խօսքը.-

Սիրելի՚ ընթերցող Եթէ ընդամէնը երեք տարի առաջ ինչ-որ մէկն ինձ ասեր, որ ինձ վիճակուած է մօտ ապագայում ծաւալուն գիրք գրել, ընդ որում` գեղարուեստական ստեղծագործութիւն, ես ոչ մի կերպ չէի հաւատայ: Սակայն հանգամանքների բերումով ես զգացի, որ դա անհրաժեշտ է: Ի՞նչը դրան նպաստեց` ներքին պահանջը, անձնական բնոյթի հարցերը կամ ընկերների խորհուրդները, արդէն կարեւոր չէ: Գիրքը գրուած է եւ հրատարակուած, այնպէս որ` արդէն միայն ինձ չի պատկանում: Այժմ ամէն ոք կարող է դատել գրքի եւ այն մասին, թէ ինչ եմ աշխատել դրանում ամփոփել: Հնարաւոր է` Դուք համաձայնէք իմ մտքերին, հնարաւոր է` ժխտէք դրանք, սակայն անտարբեր չէք մնա, ես անկեղծօրէն յոյս եմ տածում: Փորձեմ բացատրել` ինչու:
Վեց հարիւրամեակ առաջ իմ ժողովրդի պատմութիւնը «կանգ առաւ»: Հայաստանը` որպէս համաշխարհային զարգացման ինքնուրոյն նիւթ, դադարեց գոյութիւն ունենալ: Ոչ, իհարկէ, հայ ժողովրդի կեանքը Հայկական բարձրաւանդակում եւ դրանից դուրս շարունակւում էր, սակայն այլ ժողովուրդների հետ մեր ուղղակի մասնակցութիւնը մարդկային քաղաքակրթութեան զարգացմանը դադարեց:
Անշուշտ, մեր բազմաթիւ հայրենակիցների հոգիներում փոթորկուող անյագ ոյժն եւ յոյսը (հիմա, կարծես, սկսում են սպառուել), պահանջելով ելք եւ իրացում` մասնաւոր յաջողութեան պարագայում, շարունակում էին սնել հայոց կեանքը` տալով աշխարհին հիասքանչ ճարտարապետներ, արդիւնաբերողներ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, զինուորականներ եւ քաղաքական գործիչներ, սակայն նրանք համալրում էին համաշխարհային քաղաքականութեան, տնտեսութեան եւ նոյնիսկ մշակոյթի գործիչների շարքերը այլ, յաճախ օտար քաղաքակրթական միջավայրի միջոցով: Որովհետեւ սեփականը չկար: Եւրոպական հարազատ մշակոյթների զանգուածից հայ ժողովրդին կտրել էին պատմական ճակատագրի յարուցած անյաղթահարելի պատնէշները: Այդ մասին ես ժամանակին յօդուած եմ գրել, որը հրապարակուել է մեզ մօտ եւ Գերմանիայում:
Սակայն նոյնիսկ այն ժառանգութիւնը, որ իմ ժողովուրդը թողել էր մարդկութեանը մինչ այն պահը, երբ Մութը պատեց մեր երկիրը, որը մինչ օրս չենք կարողացել ամբողջութեամբ թօթափել, բաւարար է քաղաքակրթութիւն` մեր վերադարձի կամուրջը լինելու համար: Իհարկէ, ճշմարտութիւնն այն է, որ ներկայումս էլ, երբ թւում է, թէ հայ ժողովրդին նոր հնարաւորութիւն է ընձեռուել ազգ դառնալու եւ կիսամոռացուած անցեալից արժանապատիւ ապագային անցնելու կամուրջները վերականգնելու, հին պատնէշները հեշտ չէ յաղթահարել: Ի դէպ, քաղաքակրթական շրջանը, որից Հայաստանը դուրս մնաց, բռնի ներառուելով օտար միջավայրում, մեզանից ոչ պակաս կորցրեց մեր բացակայութեան պատճառով:
Լռելու, շրջանցելու, հայ ժողովրդի օրինական պատմական ժառանգութիւնը եւ տեղը քրիստոնէական արժէքների հիման վրայ ձեւաւորուած եւրոպական քաղաքակրթութեան տարրերի ստեղծման գործում աղաւաղելու կամ մոռացութեան մատնելու արհեստական փորձերն աղքատացնում են ոչ միայն մեր պատմութիւնը, այլ նաեւ այսօրուայ եւրոպացիների հոգեւոր աշխարհը, այդ թւում` ռուսների: Սակայն ամենակարեւորը` Հայաստանը եւ հայերը` որպէս եւրոպական քաղաքակրթութեան` օրգանապէս անքակտելի մաս, դրա իմունիտետի կարեւոր տարրն են, իմունիտետ, որն այսօր թուլացել է մինչեւ այդ քաղաքակրթութեան համար վտանգաւոր սահմանը: Մինչեւ անդարձելիութեան կէտը: Արթնանալու ժամանակն է:
Եւ ես գրեցի «Մանտիլիոն»ը: Կ՛օգնի՞ այն արթնանալուն, թէ` ոչ, թողնում եմ Ձեր դատին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles