Լրահոս

ՄԱՀԱԶԴ

 

 

Տիար Կարօ Արմենեան

Տէր և Տիկ. Զանգու և Մանուէլլա Արմենեան և որդին՝ Արի

Տիկ. Նազան Արմենեան և զաւակունք՝ Վայք ևՎարագ

Advertisement Donate Today

Տէր և Տիկ. Արամ և Լորիկ Սարաֆեան և զաւակունք՝ Սուրէն և Տարօն

Տէր և Տիկ. Ռազմիկ և Սարիկ Լիպարեան և զաւակունք՝ Ռուբէն, Արաքս և Վէմ

Տիկ. Սօնա Արմէնեան

Տոքթ. և Տոքթ. Սարօ և Քրիստին Արմէնեան և զաւակունք՝ Շանթ և Սարին

Տիկ. Սիրվարդ Պարսումեան – Արմէնեան

Տիկ. Հայկօ Արմէնեան – Մուրատեան

Տոքթ. և Տիկ. Պերճ և Թինա Արմէնեան և զաւակունք՝ Օլիմփիա և Ատրիանա

Պր. Վիգէն Արմէնեան

Պր. Սևակ Արմէնեան

Պր. Օհան Արմէնեան

Տիկ. Կասիա Արմէնեան

Տէր և Տիկ. Կարօ և Կարին Հիւսէնճեան և զաւակունք՝ Մինա և Մարք

Տէր և Տոքթ. Իսահակ և Փաթիլ Հարթման և որդին՝ Սեպուհ

Տէր և Տիկ. Ատրուշան և Նորա Արմէնեան

Տէր և Տիկ. Մաթիու և Հերա Հոյթ և դուստրը՝ Արփիկ

Տէր և Տիկ. Էնթընի և Գառնի Թորոսեան և զաւակունք՝ Նաթալիա և Ալեքսանդրիա

Տէր և Տիկ. Հայկ և Շարըն Կարապետեան և զաւակունք՝ Սառա և Ճիւլիանա

Պր. Հրաչ Կարապետեան և զաւակոունք՝ Անի և Ստեփան

Տէր և Տիկ. Յարութիւն և Տանա Կարապետեան և զաւակունք՝ Մելիսա, Ճոշուա և Մայքըլ

Տիկ. Անժէլ Պետրոսեան

Տիկ. Սօսի Պետրոսեան Քօժուրի և զաւակունք՝ Րաֆֆի Ժաաֆարի, Անուշ և Սարօ

Օր. Անի Պետրոսեան

Պր. Սևակ Պետրոսեան

Տէր և Տիկ. Ճորճ և Ծովիկ Չափճեան և զաւակունք՝ Սարգիս, Քարին և Ալինա

Տէր և Տիկ. Շանթ և Ճանէթ Պետրոսեան և զաւակունք՝ Շանըն, Պրիթընի, Նիք և Մաթիու

Տիկ. Սեդա Պետրոսեան Զինք և որդին՝ Արսէն

Տիկ. Անահիտ Շահրիկեան և որդին՝ Տիրան

Տոքթ. Լիլիան Շահրիկեան – Մարուխեան և զաւակունք՝ Շանթ Հրայր, Սանան և Սարին

և համայն Արմէնեան, Պետրոսեան և սգակից ընտանիքներ սրտի դառն կսկիծով կը գուժեն մահը իրենց կողակցին, մօր, մեծմօր և հարազատին ՝

ՎՐԷԺՈՒՀԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ – ԱՐՄԵՆԵԱՆի,

(ծնեալ՝ Եաֆա – Պաղեստին, 1938 – 2026)

որ տեղի ունեցաւ Երկուշաբթի, Սեպտեմբեր 13, 2026-ին։

Յուղարկաւորութեան կարգը տեղի պիտի ունենայ Երկուշաբթի, Սեպտեմբերի 21-ին, կէսօրէ ետք ժամը՝ 1:00-ին,  Ֆիլատելֆիոյ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ,  իսկ թաղմանական կարգը՝ Արլինկթըն Գերեզմանատան մէջ, Տրեքսըլ Հիլ (Փենսիլվանիա) (Arlington Cemetery, Drexel Hill, PA)  ։

Ցաւակցութիւնք՝ տեղւոյն վրայ։

Փոխան ծաղկեպսակի նուիրատւութիւնները․-

Soorp Khatch Armenian Apostolic Church

http://www.soorpkhatch.org/support-your-church/in-lieu-of-flowers/

4906 Flint Drive

Bethesda, MD 20816

*

St. Gregory The Illuminator Armenian Apostolic Church

https://stgregoryphilly.org/donation/
(choose donation type “In lieu of flowers”)

8701 Ridge Avenue

Philadelphia, PA 19128

*

ANCA Endowment Fund

https://anca.org/VrejoohieArmenian

1711 N St NW

Washington DC 20036

*

Armenian Relief Society Washington Satenig Chapter

4906 Flint Drive

Bethesda, MD 20816

***

ՎՐԷԺՈՒՀԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ – ԱՐՄԵՆԵԱՆ 

(Կենսագրական Գիծեր)

 

Վրէժուհին ծնած է 1938-ի Յունիսի 2-ին Պաղեստինի Եաֆա քաղաքը։ Դուստրն է Կիլիկիոյ Վահկայ քաղաքէն՝ Պետրոս Պետրոսեանի և Կիլիկիոյ մայրաքաղաք Սիսէն՝ Լուսիա Քուզույեան Պետրոսեանի, որոնք երկուքն ալ դեռ մատաղ տարիքին անցած են Հայոց Ցեղասպանութեան արիւնոտ ճանապարհներէն։ Անոնք նաև անցած են – որպէս նորակազմ ընտանիք — 1921-22-ի Կիլիկիոյ Քեմալական եղեռնի և տեղահանութեան աղիտալի հանգրուաններէն ի վերջոյ կայք հաստատելով Պաղեստինի Եաֆա քաղաքը։

Իր մանկութեան սկզբնական տարիներուն, Վրէժուհին եղած է աշակերտ Եաֆայի հայոց Ս. Նիկողայոս Վանուց ազգային վարժարանին, բայց շուտով Պետրոսեաններու ընտանիքը մաս պիտի կազմէր Եաֆայի 1948-ի մեծ բռնագաղթին։ Հրէական ուժերու նախայարձակման  հետևանքով, Եաֆայի 70,000-է աւելի պաղեստինցի բնակչութեան տեղահանութիւնը տնազուրկ կ՚ընէ նաև Եաֆայի հայոց համայնքի ընտանիքները։ Պետրոսեաններու ընտանիքը կը հաստատուի Պէյրութ իրենց կեանքը ծայրէն վերսկսելու բոլոր մարտահրաւէրները կրկին դիմագրաւելով։

Հոս է, որ ան շուտով պիտի ընդգրկուի Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանի ծրագրէն ներս աշակերտելով մեծ ուսուցիչներ՝ Սիմոն Վրացեանի, Կարօ Սասունիի, Գառնիկ Գիւզալեանի, Մուշեղ Իշխանի, Գառնիկ Բանեանի, Եոլանտ Աճեմեանի, Անթուան Քեհեայեանի, Բարսեղ Կանաչեանի, Գառնիկ Թոփալեանի, Ալիս Գազանճեանի և այլոց։

1956-ին, հանդերձ ընտանեօք, կը հաստատուին Ֆիլատելֆիա, ուր ան կը շարունակէ իր ուսումը։ 1962-ին կ՚ամուսնանայ իր ճեմարանական ընկերոջ՝ Կարօ Արմենեանի հետ։ Կը բախտաւորուին չորս զաւակներով և ութ թոռներով։

Իր ընտանեկան պատասխանատւութիւններու կողքին, Վրէժուհին իր ուժերը յարատևօրէն տրամադրած է մեր համայնական կեանքի այլևայլ ոլորտներուն։ Ան գործօն մասնակցութիւն ունեցած է Արևելեան Ամերիկայի մեր համայնքի կազմակերպական կեանքին։ Եղած է անդամ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան, Հայ Օգնութեան Միութեան, Համազգայինի և Հ․Մ․Ը․Մ․-ի։ Իր ուժերը լայնօրէն տրամադրած է շրջանի մեր եկեղեցիներու հովանիին տակ գործող միօրեայ վարժարաններու հայակրթական կարիքներուն և յատկապէս Ուաշինկթընի Սուրբ Խաչ Եկեղեցւոյ Համաստեղ Հայ Վարժարանի։ Եւ հետևողականօրէն մաս կազմած է, Ուաշինկթընի մէջ, Հայ Դատի ցուցական և քարոզչական աշխատանքներուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button