ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳՐՔԻ, ՆԻՒ ԵՈՐՔԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՈՒ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

0 0
Read Time:4 Minute, 41 Second

????????????????????ԱՐԵՒԻԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

Այն, որ Գրքերը ճակատագիր ունեն` բոլորին է յայտնի: Ծնւում են երկու անգամ. մէկ` հեղինակի վերջին տառի կամ կէտադրական նշանի հետ, ապա` տպարանում, թղթի ու թանաքի բոյրը վրաները: Բայց երկու դէպքում էլ իրենց զատզատ ճակատագիրն ու կենսագրութիւնն են ունենում: Շատերն այդ երկրորդ ծնունդը չեն էլ ունենում ու դա՛ է իրենց ճակատագիրը, որը վերածւում է յայտնի կամ անյայտ կենսագրութեան: Կարծում եմ, հարկ չկայ թուարկելու վաղ ու նաեւ մօտաւոր անցեալի բազում ձեռագրերը, որոնք անտիպ մնալով էլ փառահեղ կենսագրութիւններ ունեցան:

 

Հիմա պատմեմ անկասկա՛ծ երկար ու հետաքրքիր կենսագրութիւն ունեցող մի գրքի մասին: Երկար, որովհետեւ երկրորդ ծննդեան, այսինքն տպագրման թուականն է 1763ը ու հետաքրքիր, որովհետեւ տպագրուելծնուել է Կոնստանդնուպոլսում: Իր ,երկուորեակներից” մէկը Միացեալ Նահանգների Քոնկրէսի գրադարանում է (Ուաշինկթըն), սակայն իմ պատումի հերոսից աւելի բազմաչարչար օրինակ է, որովհետեւ կորցրել է իր ,ինքնութեան վկայականը` տիտղոսաթերթը: Մեր օրինակի տիտղոսաթերթը այսպէս է ներկայանում մեզ. Գիրք աղօթից արարեալ Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ, հր[է]շտ[այ]կական վարդ[այ]պ[ե]տի. Կ. Պոլիս, Ի Տպարանի հանգուցեալ Այ[ստուայ]ծատուրի, 1763. Նկարազարդումները փորագրութիւններ են փայտի վրայ,  էջերի թիւը 640 է:????????????????????

Դէ, արդէն տեսնում ենք, որ խօսքս Սուրբ Գրիգոր Նարեկացու Մատեան Ողբերգութեան սրբագիր, սրբացած գրքի մասին է ու տպագրիչն էլ այնքան համեստ է, որ իր անուան փոխարէն տպել է հանգուցեալ Աստուածատուրի անունը: Իսկ Հանգուցեալ Աստուածատուրը ոչ այլ ոք է, քան Աստուածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին, հայ տպագրութեան մեծագոյն երախտաւոր   Երեմիայ Չելեպիից յետոյ իր հերթին պատկառելի աւանդ ունեցող մի տպագրիչ: Աստուածատուր դպիր Կոստանդնուպոլսեցին իր տպարանը հիմնադրել է  1699 թուականին ու տպագրել ութսուն անունից աւելի թուով կարեւոր գրքեր,  մինչ Երեմիայ Չելեպի Քէօմուրճեանի տպարանը հիմնուել էր 1677 թուականին:

Գալով Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան»ին, թէեւ Մարսէյում «Ոսկան Երեւանցին» 1673թ. սկսել էր այդ երկի տպագրութիւնը,սակայն, այն մնացել է անաւարտ: Ենթադրում եմ, որ Երեւանցուն հասած ձեռագիր տարբերակները ամբողջական երկը չեն պարունակել: Այսպիսով,  Պոլսում է, որ առաջին անգամ ,Մատեան Ողբերգութեան» երկն ամբողջութեամբ է տպագրւում:

Վերադառնանք մեր պանդուխտ օրինակի կենսագրութեանը: Ձեռագիր նշումները երեքն են, որոնցից մէկը, հաւանաբար, պատկանում է առաջին տանտիրոջը, ում տունն օրհնուել է Սուրբ Նարեկի մուտքով, իսկ երկրոդ ու երրորդ  անձանց ձեռագրերից ելնելով, աւելի ուշ ժամանակաշրջանում են արուել:  Չգիտենք, արդեօք Եղեռնից ճողոպրած սրբամեծար մէ՞կն է այն հասցրել Միացեալ Նահանգներ: Սակայն գիտենք, որ նախորդ դարում այն յայտնուել է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Նիւ Եորքի մասնաճիւղի գրադարանում: Ու դա էլ եղել է Սրբի զօրութեան դրսեւորումը, եթէ այն աչքերը, որոնք վերջինն են սահել Մատեանի տողերի վրայով առյաւէտ փակուել են ու Հայերէն այբուբէնին անծանօթ նրա ժառանգները փութացել են տան տարածքն ազատել իրենց համար անընթեռնելի լեզուով գրուած գրքերից, ինչպէս շատ է պատահում սփիւռքում: Դրանք լաւ ժառանգորդներից են, որովհետեւ գէթ հայկական հաստատութիւններին են առաջարկում գրքերը, ոչ թէ ուղղակի … ձեռքս չի գնում գրել, բայց կարող էք կռահել: Փառք Աստծոյ, որ Նարեկը հանգրուանեց այն միութեան մօտ, որի ծնունդով ու Կանոնագրով հաստատուած առաքելութիւնն է. «Սատարել հայ մշակոյթի, հայ դպրութեան, հայ լեզուին եւ ընդհանրապէս հայ հոգեկան եւ իմացական արժէքներու ճանաչման, զարգացման, տարածման եւ ժողովրդականացման` Հայաստանի եւ արտերկրի մէջ:  Օժանդակել հայապահպանման ճիգերուն, ազգային նշանակութիւն ունեցող աւանդոյթներու շարունակման եւ մշակութային նոր աւանդներու ստեղծման:  Մշակութային ձեռնարկներով` ցուցահանդէս, հանդիսութիւն, հրատարակութիւններ, հայը, հայութիւնն ու Հայ Դատը ծանօթացնել հայ թէ օտար հասարակութեան»: Նշենք, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը հիմնուել է Գահիրէում Մայիս 28, 1928ին հեռատես ու պայծառամիտ անձանց ճիգերով, որոնցից էին Համօ Օհանջանեանը, Նիկոլ Աղբալեանը, Լեւոն Շանթը: Այժմ տասնհինգ երկրներում Համազգայինն ունի մասնաճիւղեր, որոնցից եօթը Միացեալ Նահանգներում:

????????????????????Սակայն ,Մատեան»ի յայտնութիւնից ի վեր տարիներ անցան մինչեւ այս պահը: Նիւ Եորքի ,հայ հոգեկան եւ իմացական արժէքներու պահապանների մի մասը երկար մտմտացին, նոյնիսկ մասնագիտական կþարծիքներ զանց առան, ,Մատեան Ողբերգութեան» այս բազմաչարչար հատորը պահ տուին մի հայ ընտանիքի տանը եւ ժողովներին տաք քննարկումների նիւթ դարձրին գրքի  յետագայ  ճակատագիրը: Հետաքրքիր ժամանակներ էին, մեզնից ոմանց լարուած պահող… Ու մի օր էլ, շատ հաւանաբար, հէնց իր` «Մատեան»ի համբերութիւնը հատաւ եւ իր զօրութեամբ որոշեց իր մշտական բնակավայրը, ապա ոչ թէ յուշեց, այլ թելադրեց իր ժամանակաւոր պահապաններին` ի դէմս Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Նիւ Եորքի մի քանի անդամների, թէ որտե՞ղ է ուզում կայանել իր օրհնաբեր ներկայութիւնը: Այսպիսով, ,Մատեան»ը Նիւ Եորքից ճամբորդեց Երեւան: Համազգայինի Նիւ Եորքի մասնաճիւղի հիմնադիր անդամներ Դոկտ. Հրանդ Մարգարեանը, Դոկտ. Ժանէթ Մարգարեանը, նոյն մասնաճիւղի 42 տարուայ անդամներ Դոկտ. Արա Գաբրիէլեան, Արեւիկ Գաբրիէլեանը (ներկայումս Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Արեւելեան Ա.Մ.Ն.ի Շրջանային Վարչութեան փոխատենապետուհի), Համազգայինի հիմնադրամի նախագահ Դոկտ. Լիլիթ Գալստեանը (Հ.Հ. ), գրականագէտ Դոկտ. Մարգարիտ Խաչատրեանը, Հ.Հ. Վաստակաւոր դերասանուհի, ասմունքող Սիլվա Իւզպաշեանը թէ՛ յուզուած, թէ՛ ուրախացած ուղեւորուեցին Էջմիածին` գիրքը տեղաւորելու իրեն արժանի հատորների կողքին: ,Եւ զքոյս ի քոյոց զþքեզ մատուցանեմք ըստ ամենայնի եւ յաղագս ամենեցուն»: Սիլվա Իւզպաշեանը բազմիցս իր բարձր արուեստը դրել է ի սպաս հեռաւոր Նիւ Եորքի գրասէր հանրութեանը, մեծապէս օգնելով Համազգայինի մասնաճիւղին տէր կանգնել իր կոչումին ու ,Սատարել հայ մշակոյթի, հայ դպրութեան, հայ լեզուին եւ ընդհանրապէս հայ հոգեկան եւ իմացական արժէքներու ճանաչման, զարգացման, տարածման եւ ժողովրդականացման` Հայաստանի եւ արտերկրի մէջ: Իսկ Դոկտ. Մարգարիտ Խաչատրեանի ծառայութիւնը անուրանալի է ոչ միայն ամերիկահայ գրողների նամականին ու ստեղծագործութիւնները հատորներում հաւաքելու, այլեւ Նիւ Եորքում ու Ա.Մ.Ն. այլ քաղաքներում դասախօսութիւնների միջոցով հայ համայնքին ծանօթացնելու գործում:  Հէնց նա էլ կապ էր հաստատել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատուական համակարգի տնօրէն Տէր Վահրամ Մելիքեանի հետ, որն Օգոստոսի 1ին սիրալիր ընդունեց մեր փոքրիկ պատուիրակութեանը եւ առաջնորդեց Մատենադարան, ուր մեզ դիմաւորեց «Վաչէ եւ Թամար Մանուկեան” Մատենադարանի տնօրէն Տէր Արարատ Պօղոսեանը: Հարկ չկայ նկարագրելու Նիւ Եորքից ժամանածներիս յուզմունքը, ուրախութիւնն ու Աստուածահաճոյ գործ կատարողի հոգեկան գոհունակութիւնը, երբ 251ամեայ գրքի վրայ դրուեց Մայր Աթոռի Մատենադարանի կնիքը` իւրովի մի մկրտութեան դրոշմի պէս:

Կոնսդանդնուպոլսում նիւթեղէնացած հատորը ժամանակաւորապէս բնակուեց Ամերիկայի Միացեալ Նահանգներում ու վերջապէս համեցաւ իր մշտական ու պատշաճ հանգրուանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում: Գրքի յանձնումը հարիր էր 2012 թուականին Հայկական Գրադարանների Միջազգային Երկրորդ համաժողովի ,անցեալի պահպանութիւն` յանուն ապագայի» կարգախօսին, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան հաւատամքին եւ ի մասնաւորի` Նարեկավանքի վանականի ոգուն: Աւարտեմ իր այս մաղթանքով.

,Արա՛ այս մատեանն

ընթերցողներին

սրտերով յստակ,

Հոգով բժշկուած,

յանցանքից մաքուր,

Անպարտ, ազատուած

մեղքի կապանքից:

Երեւան  Նիւ Եորք

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles