ՀԱՃԵԼԻ ՊԱՏՐԱՆՔԻ ԵՒ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԵՒ

0 0
Read Time:5 Minute, 18 Second

ddd

 

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Դրօշակ

Փետրուար 25, 2015

 

Ասելիքս սկսեմ հին անեկդոտից: Հարբած մարդը,  ճանապարհը կարճելու համար, գիշերով անցնում է գերեզմանատնով: Մթութեան մէջ չնկատելով  նա յանկարծ յայտնւում  է  դատարկ գերեզմանափոսի մէջ: Մարդը, մի քանի անգամ, մի ծայրից միւս ծայրը վազելով  փորձում է  դուրս թռչել  իր ʼʼծուղակիցʼʼ, բայց այդպէս էլ  ոչինչ չի ստացւում: Ի վերջոյ, երբ ուժերը հատնում են, ձեռնարկած ,զբաղմունքնե էլ սկսում է զզուեցնել  նստում ու միտք է անում. ,մէկ անգամ էլ եմ փորձում ստացուեց-ստացուեց, չէ` թողնում եմ գնամ տունե: Հաւանաբար խմածութեան պատճառով, մարդը մի պահ մոռանում է, որ հաճոյքի համար չէ այդքան ժամանակ անօգուտ թռչկոտում եւ եթէ կարողանար փոսից դուրս գալ` վաղուց դուրս եկած կը լինէր: Յայտնի անեկդոտը յիշեցի ոչ թէ  հարբեցողների մասին մտածելիս, այլ արդէն երկար ժամանակ այս զուգահեռը գլուխս է գալիս, երբ մտածում եմ մեր որոշ ընդդիմադիր ուժերի գործելակերպի մասին:

Ամէն ծանրամարտիկի  համար ակնյայտ է, որ ինքն ամէն անգամ պէտք է փորձի բարձրացնել այնքան ծանրութիւն, ինչքանը համապատասխանում է իր հնարաւորութիւններին: Այս պարզ ոսկէ կանոնը կարծում եմ պէտք է ակնյայտ լինի նաեւ քաղաքական ուժերի եւ գործիչների համար, եթէ իհարկէ յաւակնում են այդ կոչումը կրելուն:

Մեզանում կոչումի յաւակնորդների պակաս իհարկէ չկայ, բայց  ,ոսկէ կանոնը, կարծես ոչ բոլորին է հասու:

Եկէք յիշենք, թէ արդէն քանի տարի մեր ընդդիմութեան այդ որոշ ներկայացուցիչները որոշում են  երկրում իշխանափոխութիւն իրականացնել եւ այդ նպատակով նախաձեռնում են ինչ-ինչ գործողութիւններ` հանրահաւաքներ, ցոյցեր, երթեր,  ասուլիսներ, եւ այլն: Ոչ վաղ անցեալին թռուցիկ հայեացք նետելով կը տեսնենք, որ այդ  ,առաքելութեամբ, քաղաքական  հրապարակ իջած ուժերից շատերն այսօր իրենց մասին կարող են յիշեցնել միայն  ղեկավարների ու առաջնորդների երբեմն-երբեմն հնչող  ելոյթներով:

Մարզական լեզուով ասած այդ ուժերը մնացին իրենց բարձրացրած  ծանրութեան տակ: Քաղաքական  մեկնաբանմամբ տուեալ  ուժերը  հիասթափեցրին եւ իրենցից վանեցին զանգուածներին եւ համակիր շրջանակներին` ցոյց տալով, որ  հնարաւորութիւններն ու յաւակնութիւնները չեն համապատասխանում, իրատես չեն, քաղաքական հարցերում չեն կողմնորոշւում եւ գուցէ թէ խաբում են իրենց հետ յոյսեր կապողներին:

Ասուածից չպէտք է հետեւութիւն անել, թէ ընդդիմութեան պայքարն անիմաստ է, եթէ անգամ այդ պայքարը չի կարող ունենալ անմիջական արդիւնքներ, կարող է լինել  տեւական` պահանջել  ջանքերի, նեարդերի, դիմացկունութեան մեծ  պաշար ու զոհաբերութիւն: Բայց նաեւ այդ պայքարը  հաշուարկուած պէտք է լինի սեփական ուժերի եւ դիմացինի հնարաւորութիւնների բաղդատման, երկարատեւ գործողութիւնների մշակուած ծրագրի գոյութեան, ժողովրդական լայն շերտերի ու զանգուածների  մէջ  յեղափոխական պայքարի պատրաստակամութեան, յեղափոխական մթնոլորտի հասունութեան  եւ այլ  հանգամանքների  առկայութեան առումով: Եւ եթէ մինչ այժմ ընդդիմադիր այս կամ այն ուժի  կամ ուժերի նախաձեռնութիւնները  պատի են դէմ առել  մէկ երկու քայլից, կը նշանակի կամ հաշուարկ չի եղել կամ հաշուարկողները, մեղմ ասած, լաւ հաշուարկողներ չեն եղել:

Ասուածի ակնյայտ մէկ օրինակն էլ անցած աշնանը  ընդդիմադիր եռեակի որդեգրած արագընթաց իշխանափոխութեան ծրագիրն էր: Եթէ յիշենք նախորդող հռետորաբանութիւնն ու տեղի ունեցածը, առանց յիշաչարութեան, այլ անկեղծ ցաւով կարելի է արձանագրել որ լեռը մուկ ծնեց: Այսքան կարճ ժամանակում այսպիսի անփառունակ վերջաբանը  ուզես, թէ չուզես համոզում է, որ ամէն ինչ, ի սկզբանէ ծրագրուել է վատ, զգացմունքներին ու ցանկութիւններին տուրք տալով եւ հնարաւոր զարգացումները  բարցարձակապես  նկատի չառնելով: Այդպէս կարելի է կռուի գնալ միայն այն դէպքում եթէ համոզուած ես, որ դիմացինդ ոչ մտածելու ընդունակութիւն ունի, ոչ գործելու կարողութիւն:

Այնուամենայնիւ փորձենք պատկերացնել, թէ  ընդդիմադիր եռեակը անելու էր ոչ թէ երկու այլ օրինակ քսան հանրահաւաք, նրա շուրջ համախմբուելու էր ոչ թէ 3, 5, 10, 20, այլ  50 հազար  միտինգաւոր (ինչքան լինում էր ղարաբաղեան շարժման  ամենաբուռն օրերին): Մէկ ամիս, երկու ամիս հրաժարական գոռալուց յետոյ իշխանութիւնը,  հին աւանդոյթի համաձայն այնպիսի տպաւորութիւն էր ստեղծելու, թէ այդ ամէնն իրեն չի վերաբերւում: Դրանից յետոյ ի՞նչ էր անելու ընդդիմութիւնը: Դիմելու էր  ուժային  եւ օրէնքի սահմանները հատող այլ  գործողութիւնների՞: Իմ ենթադրութեամբ դրան իշխանութիւնը կը պատասխանէր այնպիսի քայլերով, ինչպիսի քայլերի դիմում են աշխարհի ամենաժողովրդավար երկրների իշխանութիւններն անգամ` պետութեան  ուժով հակադարձելուն: Եթէ մեզ գայթակղում են արաբական եւ այլ գարունների օրինակները,  ապա պէտք է նկատի   ունենալ, որ դրա համար անհրաժեշտ են մի քանի կարեւոր պայմաններ` արտաքին ուժերի նիւթական ու ֆիզիքական հովանաւորութիւն, հասարակութեան երկպառակտման գործօններ` հասարակութեան ոչ միատարր կառուցուածք, ներազգային ու ներկրօնական հակասութիւններ, ի վերջոյ պատրաստակամութիւն արտաքին հովանաւորների տրամադրած զէնքը ուղղելու հայրենակիցների դէմ: Ընդ որում նկատի ունենանք,  ոչ միայն մեր, այլեւ մեր ոտքի հանած ժողովրդի պատրաստակամութիւնը:

Գուցէ աւելորդ էր այսպիսի մանրամասների մէջ մտնելը, բայց եթէ կար աւելի խելացի հաշուարկ եւ աւելի իւրատեսակ վերջաբան, ապա ինչո՞ւ չիրականացաւ: Թէ՞ անհնար էր պատկերացնելը, որ օրինակ  ոչ միայն մեր, այլ ցանկացած այլ երկրում իշխանութիւնը միշտ կը գտնի մեծահարուստ յեղափոխականի  գործողութիւնները  կանխելու ճանապարհը:

Միւս կողմից անհնար է յաջողութեան հասնել  մի գործում, որի ձեռնարկողներից իւրաքանչիւրն ունի իր անհատական հաշիւը, հաշուարկն ու յաւակնութիւնը: Եւ ներքին հակասութիւնները անհնար է լինում  չբացայայտել  դեռ առաջին քայլերի ժամանակ:

2015-ի Փետրուարի 25-ին Հ.Հ. ազգային ժողովում քննարկուեց ու քուէարկուեց անհատ պատգամաւորների ներկայացրած ,Հայաստանի Հանրապետութիւնում առաջացած կառավարման ճգնաժամի մասինե, յայտարարութեան նախագիծը: Բնականաբար  դրական քուէարկութիւնը յագեցնելու էր կառավարութեան փոփոխութեանը: Ի դէպ կարելի է յիշել, որ օրեր առաջ, նոյն խորհրդարանում, փորձ արուեց շրջանառութեան մէջ դնել  Հանրապետութեան նախագահի հրաժարականի հարցը: Իհարկէ երկու դէպքում էլ  այլ ելք չէր  կարող պատկերացնել  որեւէ մէկը, որ  տիրապետում է  պարզ թուաբանական գործողութիւնների եւ փոքր ինչ իրազեկ է խորհրդարանի  ներքին  վիճակին:

Այդ դէպքում ինչո՞ւ են անդրադրում կերպով բարձրացւում հարցեր, ձեռնարկւում քայլեր, որոնք նախապէս  դատապարտուած են ձախողման: Տեղի ունեցողը չի՞ յիշեցնում արդեօք ծանրաձողի օրինակը, եթէ չþուզենանք յիշել  նաեւ հարբեցողի պատմութիւնը:

Խնդրին նայենք եւ այլ տեսանկիւնից: Օրինակ,  որքան է իրատեսական իշխանութեան դէմ պայքար սկսել յայտարարելով, թէ երկրում կառավարական ճգնաժամ է: Եթէ համեստ գիտելիքներս չեն դաւաճանում կառավարական ճգնաժամն այն վիճակն է, երբ գործադիր իշխանութիւնը յայտնւում է կաթուածահար վիճակում եւ չի կարողանում կամ ընդունակ չի լինում երկիրը կառավարել: Երբ խաթարւում է երկրի առօրեայ բնական կենսագործունէութիւնը:

Արդեօ՞ք Հայաստանում այսօր այդպիսի իրավիճակ է: Գուցէ կարելի է պնդել, թէ Հայաստանում  իրականացւում է սխալ, կամ անարդիւնաւէտ կամ ձախող կառավարո՞ւմ:

Գուցէ բարձրացուած հարցերն էլ  կանխաւ ձախողման են դատապարտուած որովհետեւ խնդի՞րն է սխալ ձեւակերպւում, իրականութեան գնահատակա՞նն է կաղում,  հետեւաբար եւ դրանց լուծմանը տանող  մեթոտները ճիշտ չեն ընտրուած:

Որպէս հակառակ օրինակ կարելի է յիշել, որ չնայած բազում հիասթափութիւններին, գրեթէ իւրաքանչիւր համապետական ընտրութիւնների նախօրեակին մեզանում  իսկական  ժողովրդային ալիք է բարձրանում:  Այս դէպքում էլ բացատրութիւնը շատ պարզ է, մարդիկ տեսնում են , որ իսկապէս ստեղծուել է  քաղաքական-վարչական իրականութիւնը  փոխելու  իրավիճակ (ի դէպ երբ այդ բանը կարելի է անել խաղաղ,  օրինական ճանապարհով):

Վերահաստատելով,  որ մարդկութեան առաջընթացի գործում մեծ դեր են ունեցել յեղափոխութիւնները,  հարկադրուած ենք մերժել դրանք, եթէ  այլ կերպ քան ներքին արիւնահեղութեամբ, ցնցումներով  իրականանալի չեն եւ նոյնիսկ առանց դրա էլ անիրականանալի են:

Գուցէ այստեղ յիշենք կրկին այլընտրանքի` այն է իրականութիւնը ներսից, բարեփոխումների ճանապարհով փոխելու մասին:

Չգիտեմ որ չի համաձայնի, բայց թւում է, թէ այ դրա  նախադրեալներն առկայ են: Երբ ինքը, երկրի  նախագահը կողմ  է արտայայտւում այդպիսի փոփոխութիւններին գուցէ արժէ այստեղ մէկտեղել ուժերը  եւ իսկապէս պայքարել, որպէսզի փոփոխութիւնները լինեն սկզբունքային, արմատական, երկրի վարչաքաղաքական իրավիճակի որակական նորացումն ապահովող: Կարելի է ընտրութիւն կատարել`  հաճելի  պատրանքի  եւ իրական հնարաւորութեան միջեւ:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles