
Արմենակ եւ Էլպիս, այցելութեան եկան: Հայ նպարավաճառէն գնումներէն ըրած էին: Մեզ ալ չէին մոռցած: Բերած էին չիր, չամիչ եւ զատկական անուշապուրի պատրաստութեան համար անհրաժեշտը:
Սուրճի արարողութենէն ետք, Արմենակ գրպանէն հանեց USB մը, ըսաւ որ հոն արձանագրած է յօդուած մը, եւ խնդրեց, որ ղրկեմ բարեկամ թերթերու:
Հայերէնի պաշտպան Կեդրոնականցին ինչպէ՞ս չլսել: Լաւ պիտի ըլլար, որ մեծեր, եւ նուազ մեծեր լսէին համաշխարհայնացող եւ սերվերային հայերէնի դէմ ճակատ յարդարած ՄԵՍՐՈՊ ԳՈՒՆԴԻ անուսադիր ԱՍՊԵՏԸ…
Կ’ապաւինիմ դեռ Մեսրոպին հաւատացող մամուլին ,որ Կեդրոնականցիին խօսքը տարածէ:
**
Հայաստան հիմա լծուած են աշխատանքի, համացանցի նոր կարելիութիւն ստեղծելու, որ, ինչպէս ըսուած է, «սերվըր» հնարուի, եւ համացանցի նամակագրական հասցէագրումը «հայերէն» ըլլայ: Հարցում. հայատա՞ռ, ցարդ մեր գիտցած հայերէ՞նի համար, թէ՞ «նորահայերէնի»…
Բնական է, որ «նորահայերէն»ը ունենայ իր«սերվեր»ը, «համաշխարհային ազգ»ը ունենայ իր ուրոյն լեզուն, իր բառարանով եւ «սերվըր»ով: Կից՝ նորահայերէն բառեր: Զանոնք պէտք է սորվիլ «յետադէմ» չըլլալու համար», ընդունիլ՝ ճիշդ այնպէս, ինչպէս, յանուն ազատութեան եւ արդիի, մանուկները կրնան ընտրել իրենց սեռը: «Նոր յեղափոխական» (չ)մտաւորականներ կ’ուզեն յեղափոխել ֆրանսերէնը եւ ստեղծել «հնչական» ուղղագրութիւն, զոր կոչած են «inclusive»… Ամէն բանի մէջ առաջին ըլլալու սնափառութիւնը ունեցած ենք: Հայաստան արդէն երկու դար առաջ այդ որդեգրած էր: Զայն կը կոչենք «աբեղեանական» կամ «արդի»…
Հիմա «inclusiveի թիրախ է մարդու ծինը, ADN-ը…
ԾՆՈՂՔ, ՊԱՊԻԿ ԵՒ ՄԱՄԻԿ , Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԸՍԵՆ ԵՒ ԸՆԵՆ, ԵՐԲ ԶԱՒԱԿ, ԹՈՌ
ԿԱՄ ԾՈՌ ՎԱՀԻԿԸ ԳԱՅ ԵՒ ԸՍԷ, ՈՐ ԻՆՔ ՎԱՐԴՈՒՇ Է ԿԱՄ ՎԻՎԻ, ԱՍՏՂԻԿԸ ԸՍԷ, ՈՐ ԱԴԱՄ է ԿԱՄ ԱՐՄԷՆ: Այս յետադիմականները վախցնելու համար չ’ըսուիր: Արդիի թելադրութիւն է: Ասկէ առաջ ընդունուեցաւ, որ միասեռ ընտանիքի զաւակներուն համար «հայր» եւ «մայր» բնորոշումները կը վերանան եւ կը փոխարինուին «թիւ 1 ծնող» եւ «թիւ 2 ծնող» (parent N°1 եւ parent N°2) անուանումներով: «Ծնողք» բառը պիտի ղրկուի թանգարան: Սեռ փոխած Վահագնը Աստղիկին պիտի ըսէ քոյրիկ, եւ քսան տարի ետք Աստղիկը պիտի ունենայ պեխով-մօրուքով քոյրիկ, եթէ յանկարծ բնութեան արկածով Վահագնը գօշ չըլլայ, հասկցէ՛ք՝ «քէօսէ»… Ապագային պիտի չգիտնանք թէ ի՞նչ են «պարոն» «օրիորդ կամ «տիկին, քանի որ հիմա աստուածաշնչական «արու եւ էգ արարեր»ը մանուկները իրենք պիտի որոշեն:
Հակաբնականի եւ հակաբնութեան անհեթեթին մէջ ենք: Յառաջդիմած: Մանուկի ընտրանքին գոհացում տալու համար անոր բնախօսութիւնը պէտք է փոխել: Եթէ մանչ Վահագնը կրնայ ըլլալ օրիորդ կամ տիկին…Վարդանուշ, արդիականայ, համաշխարհայնանայ, պէտք է տեղծել պատշաճ «սերվըր», համաշխարհայնացած արդի (հասկցէ՛ք սեռափոխուած) հայերէնի համար…:
Պարտութիւնը միայն Հայաստանի սահմաններուն վրայ չէ, Արցախի կորուստ չէ: Ան ամէն օր կը զարգանայ տեղատուութեան «սըրվըր»-ով, «Վահագն»-ի եւ «Վարդանուշ»ի օրինակով: Համաշխարհայնացող Սեռափոխուած Վահագնին եւ Վարդանուշին համար նորահայերէնի «սըրվըր» պէտք է: Եթէ չէք ուզեր փախցնլ «համաշխարհայնացման ընթացքը, մնալ «համաշխարհային ազգ»ին մէջ, պէտք է սորվիլ «համաշխարհայնացող» լեզու «ՆՈՐԱՀԱՅԵՐԷՆ»ը, որուն բառապաշարէն ոչ ամբողջական ցանկ մը կը կցեմ «Ի»ով սկսող եւ յետադիմականներու համար ՆՈՐԱՀԱՅԵՐԷՆ բառեր.
…իմպրովիցուած, իմպերիա, կոնֆերանս, իմպլեմենտացիա, իմպլիցիտ, իմպուլս, իմպուլսիվ, իմպոտենտութիւն, իմպրովիզ, իմպիչմենտ, իմպլեմենտացիա, իմպորտ, իմպրովիզացիա, ինաուգուրացիա, ինդենսիվ, ինդենսիվորէն, ինստանցիա, ինստիտուուցիոնալ, ինստրուկտաժ, ինստրուկտոր, ինվենտարիզացիա, ինտեգրացիոն, ինտերակտիվ, ինտերնացիոնալ, ինտերվենցիա, ինտւիվիտ, ինդեքս, իներտ, ինդիգենացում, ինդիմ, ինկուբացիոն, ինդիկատոր, ինդիվիտուալ, ինդենսիվ, ինդերվենցիա, ինդեքսավորել, ինդիգենացում, ինդիմ, իներցիա, ինիցիա, ինկուբացիոն, ինդուլգենցիա, ինդուստրիա, ինդրիգ, իներցիոն, ինժիներ, ինդիվիտուալ, ինդուլգենցիա, ինդուստրիա, ինդուստրիալ, իներտ, ինժիներ, ինստրուկտաժ, ինկվիզիցիա, ինկիվիցիոն, ինսինուիցիա, ինվենտարիզացիա, ինսուլտ, ինստանցիա, ինստինգտ, ինստանցիա, ինստիտուցիոնալ, ինստիտուտ, ինստրուկցիա, ինտեգրացիա, ինտենսիվորեն, ինտերակտիվ, ինտերնացիոնալ, ինտերվյու, ինտոնացիա, ինսայդ, ինստանցիա, ինստիտուտ, ինվեստիցիոն, ինվեստոր, ինստիտիոնալիզացուած, ինտեգրացիա, ինտեգրացիոն, ինտեգրվում, ինտելեկտուալիզմ, ինտելեկտուալներ, ինտերեէր, ինտերվենցիա, ինտերվյու, ինտերսեքս, ինտեքսացիա, ինտիմ, ինտրոսպեկցիա, ինտուիցիա, ինտուիտիվ, ինտենսիվ, ինտերպրետացիա, ինստինկտ ինստիտիցիոնալ, ինտերնետային, ինտրեսպեկցիա, ինտրիգ, ինտրովերտ, ինցիդենտ, ինքնասաբոտաժ, ինքնափիառ, ինֆանտիլություն, ինֆարկտ, ինֆեկցիոն, ինֆեկցիոնիստ, ինֆոգրաֆիկա, ինֆոդեմիա, ինֆորմացիա, ինֆրակոռոյցներ, ինֆրաստրուկտուրա, իշխանազավթում, իդենտիկ, իտենտիֆիկացիա, իրոնիա, ինֆեկցիոն, ինֆլիացիա, ինֆրաստրուկտուրա, իռացիոնալ, լատենտ, իսաններ, լաուրեատ, իրավանորմ, իմպլանտոլգիաթ, իմպլիցիտ, իմպուլսիվ, իմպրովիզացիա, ինաուգուրացիա, ինկվիզիցիա, ինովացիոն, ինսինուիցիա, ինստինգտ, ինվեստիցիա, իռացիոնալ, իվենթ մենեջեր, ինտեգրացիա, ինտենսիվ, ինտենսիվորեն, ինովացիա, ինստանցիա, ինստիտուցիոնալ, ինստինկտ ինստիտուտ, ինվեստիցիոն, ինվեստոր, ինստիտիոնալիզացուած, ինտեգրացիա, ինտեգրացիոն, ինտեգրվում, ինտելեկտինտելեկտուալիզմ, ինտելեկտուալներ, ինտենսիվ, ինտերնացինալ, ինտերվենցիա, ինտերսեքս, ինտեքսացիա, ինտիմ, ինտիվիտուալիզմ, ինտոսպեկցիա, ինտուիցիա, ինստինկտ, ինստիտուցիոնալ, ինտրովերտ, ինցիդեն, ինցիդենտ, իվենթ, իտենտիֆիկացիա, ինֆանտիլություն, ինֆարկտ, ինֆեկցիա, ինֆեկցիոն, ինֆլյացիա, ինֆոգրաֆիկա, ինֆորմացիա, ինֆրակառոյցներ…
Համաշխարհային հայ ազգն ալ, յառաջդիմութեան տիեզերանաւը չփախցնելու համար սերվըրային նոր լեզու պէտք է ունենայ, որուն նախաճաշակը կու տան Ի տառով սկսող սէրվըրային բառերը, որոնք մօտիկ ապագային կրնան բազմապատկուիլ Մեսրոպի երեսուն հինգ հայերէն տառերով…«Ա»-էն՝… Օ եւ Ֆ…
օբյեկտ, սուբյեկտի, օդիոզ, օլիգարխներ, օկուտիստներ,ւօկուպանտ, օկուպացիա, , օնլայն, օնկոլոգիա, օպերատիվ, օպերատոր,օպերացիա, օպերլիազոր, օպոնենտ, օպորտունիստական, օպտիկակա, օպտիմալ, օպտիմալացնել, օպտիմալացում, օպտիմալուխային, օպտիմիզացիա, օպտիմիզմ, օվալ, օտար գրանտներով սնված եւ մշտապես պետությունը վարկաբեկող մարդկանց մի թիմ, օտոլարինգոլոգիա, օրգանական, օրգանապէս, օրգանիզմ, օկուպացիա, օրիենտիր, օրիգինալ, օրիգինալում, օրիգինալություն, օրթոպեդիկ,, օրիենտացիա, օրդեր, օրխիդեա, օրկեստր, օրնամենտ, օֆիս, օֆիցիալ, օֆլայն,
ֆաթալիզմ, ֆակտոր, ֆակուլտատիվ, ֆայերներ, ֆամիլյար, ֆանատ, ֆանատիկ, ֆանտազիա, ֆանտաստիկ, ֆանֆարոն, ֆասադ, ֆասիլիտացիոն, ֆավորիտ, ինձ ֆառ ա պետք, ֆարմացևտ, ֆարս, ֆարֆոր, ֆաքթ, ֆեդերացիա, ֆեդերալ, ֆեյք ֆաբրիկայի զոմբիներին, ֆեյքա քֆուրային կանտորան կարանտինի, ֆենոմեն, ֆենոմենալ, ֆեստիվա, ֆերմենտ, ֆերմեր, ֆիասկո, ֆիդբեք, ֆիլյալ, ֆիզանձ, ֆիզկուլտր, ֆիլտրված, ֆիկուր, ֆիգուրա, ֆիկտիվ, ֆիկցիա,, ֆինալ, ֆինանսներ, ֆինիշ, ֆիսկալ, ֆիտոգեն, ֆիքսել, ֆլամինգո, ֆլեշմոբ, ֆլիրտո, ֆլորիստ,,ֆյուրերիկ, ֆոլոուեր, ֆոկուսնիկ, ֆոյե, ֆոն, ֆոնդ, ֆրագմենտ, ֆոտո, ֆոտոսեսիա , ֆորմալ, ֆորմատ, ֆորմուլա, ֆորսաժի ռեժիմ, ֆորսմաժորային, ֆունդամենտալ, ֆունդամենտալիստներ, ֆունկցիա, ֆունկցիոնալ, ֆունկցիոներ, ֆոպիա ֆունկցիոնալ, ֆունդամենտ, ֆունկցիոնալության, ֆուռոռ, ֆուրոր, ֆոտոմետր, ֆոտոսեսիա, ֆուտուրիստական պերֆերմանս, ֆունդամենտ, ֆուտորոլոգ ֆրեգատ, ֆրագմենտ,, ֆրեսկա, ֆրոնտ, ֆրուստրացվել…
Համաշխարհային հայ ազգն ալ, յառաջդիմութեան տիեզերանաւը չփախցնելու համար սերվըրային նոր լեզու պէտք է ունենայ, որուն նախաճաշակը կու տան Ի տառով սկսող սէրվըրային բառերը, որոնք մօտիկ ապագային կրնան բազմապատկուիլ Մեսրոպի երեսուն հինգ հայերէն տառերով…«Ա»-էն՝… մինչեւ Օ եւ Ֆ…
Թերթերէն իմացայ, որ հայրենադարձ սփիւռքահայ արեւմտահայեր արեւմտահայերէնը կ’ուզեն ապրեցնել Հայաստանի մէջ:
Ո՞ւր պիտի ուսուցուի ՆՈՐԱՀԱՅԵՐԷՆը: Ճիգ պէտք չէ: Դպրոց են մամուլը, ձայնասփիւռը եւ երկրի աւագանին, պետական եւ մտաւորական:
… …
Յօդուածը տպող թերթերէն, կը խնդրուի օրինակներ ղրկել Հայաստանի թերթերուն, ձայնասփիւռ-հեռատեսիլներուն, Լեզուի Կոմիտէին, նախագահին, վարչապետին, կրթութեան նախարարին, որ լսեն… Կեդրոնականցին սրտաճագ չեղած:
Մակար ի Գաղիա, 4 Ապրիլ 2023