ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՒԱՐՏ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄԵԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ

0 0
Read Time:3 Minute, 14 Second

0626baghramian1

 

 

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Բազմաթիւ ներքին եւ արտաքին գործօններ կան, որոնք ազդում են Հայաստանի ինչպէս ներքաղաքական, այնպէս էլ արտաքին քաղաքական զարգացումների վրայ: Այդ պատճառով բարդ եւ անշնորհակալ գործ կը լինի կանխատեսել, թէ ինչպիսի՛ հանգուցալուծում, ինչպիսի աւարտ կþունենայ Բաղրամեան պողոտայում շարունակուող ընդվզումը` ընդդէմ ելեկտրականութեան գնի 7 դրամով թանկացման:

Ներկայացնենք հիմնական եւ հնարաւոր զարգացումներն ու հանգուցալուծումները:

Առաջին. Հայաստանի իշխանութիւնները գտնում են ձեւը եւ չեղեալ յայտարարում 7 դրամի աւելացումը: Բաղրամեան փողոցը նահանջում է եւ` տուն գնում: Երբ քո պահանջը թեքնիք է եւ քո պահանջին տրուել է լուծում, ապա դու ստիպուած ես լինում սեղմել իշխանութիւնների` քեզ անվերջ կեղեքող, ընտրութիւններ կեղծող ձեռքը: Յաջորդ անգամ դու տեսականօրէն հնարաւորութիւն ես ունենում նոր Բաղրամեան ունենալ, երբ 7 դրամով կրկին բարձրացնում են ելեկտրականութեան, ջրի, կազի, հասարակական փոխադրամիջոցների գինը: Այսպիսով, մինչ դու պայքարում ես հետեւանքների դէմ, իշխանութիւնները քո համար անդադար հետեւանքներ է ստեղծում ու քեզ հալումաշ անում Բաղրամեան պողոտայում կամ Ազատութեան հրապարակում:

Կարծիքներ են հնչում, որ այն, ինչ կատարւում է Բաղրամեան պողոտայում, ընդհանուր առմամբ կառավարւում է իշխանութիւնների կողմից: Այս վարկածի օգտին են խօսում որոշ  փաստեր` ցուցարարների շարքում քիչ չեն իշխանամէտ տրամադրութիւններ ունեցող փորձագէտներ, լրագրողներ, քաղաքագէտներ, քաղաքական գործիչներ, շոու պիզնեսի ներկայացուցիչներ: Պէտք չէ բացառել, որ իշխանութիւնները խրախուսում են այդ մարդկանց ներկայութիւնը, վերահսկելի հեռուստաընկերութիւններով լուսաբանում ցոյցերը, որպէսզի վարկաբեկեն շարժումը: Միւս կողմից, փաստ է, որ ցուցարարների շարքում են իշխանափոխութեան ձգտող ուժեր, ծայրայեղ ընդդիմադիր հայեացքներով գործիչներ: Այսպիսով, ի տարբերութիւն Հայաստանում նախկինում տեղի ունեցած զանգուածային ցոյցերի, այսօր Բաղրամեան պողոտան ներառել է հասարակութեան ամենատարբեր շերտերի ու հայեացքների տէր մարդկանց:

Երկրորդ. իշխանութիւնները յստակ որոշումներ չեն ընդունում, ձգձգում են 7 դրամի հարցը, տարբեր խոստումներ տալիս, ժամանակ շահում, բայց նաեւ ցուցարարների դէմ այլեւս  բռնութիւններ չեն կիրառում (ինչպէս Յուլիսի 23-ի գիշերը): Այսպիսով, շարժումը կամաց-կամաց մարում է, մարդիկ յոգնում են անորոշութիւնից եւ ամառուայ շոգից, ցուցարարների տարբեր խմբերի միջեւ առաջանում են հակասութիւններ: Մարշալ Բաղրամեան փողոցը բացւում է ինքնաբերաբեր: Այս զարգացումը հարազատ է Հայաստանի փողոցային պայքարին: 1996, 2003, 2008 եւ 2013 թուականների նախագահական ընտրութիւններին յաջորդած փողոցային շարժումները, որոնք ներգրաւում էին տասնեակ եւ հարիւր հազարաւոր մարդկանց, ամիսների ընթացքում մարել են, այդ թւում` օրուայ իշխանութիւնների կողմից բիրտ ուժ կիրառելու պատճառով:

Այսօր շատ է խօսւում, որ Բաղրամեան պողոտայի ընդվզումը քաղաքական չէ, այլ` ընկերային: Դրա մէջ կայ ճշմարտութիւն, սակայն, միւս կողմից, ընկերային ընդվզումը եւս քաղաքական է: Եթէ Բաղրամեան պողոտայում ցուցարարարները քաղաքական պահանջներ, այդ թւում` իշխանափոխութեան, դեռեւս բացայայտ չեն ներկայացնում, դա չի նշանակում, որ առաջիկայում չեն ներկայացնելու:

Երրորդ. իշխանութիւնները տեսնելով, որ Բաղրամեան պողոտան աւելի մարդաշատ է դառնում, պահանջները դառնում են արմատական, ընդհուպ` մինչեւ իշխանափոխութեան կոչերը, բիրտ ուժ են գործադրում: Հայաստանի ժողովրդավարութեան համար սա եւս հարազատ տարբերակ է: Իշխանութիւնները բիրտ ուժ են գործադրել 1996-ի Սեպտեմբերին, 2004-ի Ապրիլին, 2008-ի Մարտին: Վերջինը ունեցաւ ողբերգական հետեւանքներ. սպաննուեց 10 մարդ, բազմաթիւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ բանտարկուեցին:

Անշուշտ կարելի է պատկերացնել իրադարձութիւնների այլ տարբերակներ եւս, սակայն հանգուցալուծումը, ամենայն հաւանականութեամբ, տեղաւորուելու է վերոնշեալ երեքի շրջանակներում:

Ստեղծուած իրավիճակը ունի առնուազն երկու արտաքին վտանգ: Առաջինը Ատրպէյճանի կողմից հնարաւոր սադրանքներն են եւ սահմանի երկայնքով լարուածութեան նոր սրացումներ հրահրելը: Միւս կողմից, պէտք չէ բացատրել, որ Հայաստանի իշխանութիւնները մատի փաթաթան դարձնելով ատրպէյճանական վտանգը (ինչը իրականում կայ եւ դա այսօրուայ Հայաստանի մեծագոյն սպառնալիքներից է)` բիրտ ուժ կիրառեն եւ ցրեն ցուցարարներին: Կարճաժամկէտ կտրուածքով դա գուցէ բխում է գործող իշխանութիւնների շահերից (իշխանութիւնը ամէն գնով պահելու մղումից ելնելով), սակայն երկարաժամկէտ կտրուածքով այն աշխատելու է ընդդէմ նոյն իշխանութիւնների ու ընդդէմ Հայաստանի պետութեան եւ նրա արտաքին դիմագծի ու ներքին համերաշխութեան:

Միւս վտանգը կարող է գալ Ռուսաստանից: Գտնուելով Մոսկուայում եւ այս օրերին բազմաթիւ հանդիպումներ ունենալով փորձագէտների ու քաղաքագէտների հետ, ինձ համար ակնյայտ դարձաւ, որ Ռուսաստանը իր կենսական շահերի համար մեծագոյն վտանգ է տեսնում այսպէս կոչուած ,գունաւոր յեղափոխութիւններըե: Ռուսական լրատուամիջոցները, որոնք խիստ վերահսկւում են Քրեմլինի կողմից, ուղղակիօրէն գրում են, որ Հայաստանում կատարուողը “Ուքրանական Մայտան“ է: Ռուսական լրատուամիջոցներում կարելի է հանդիպել սադրիչ, հակահայ, այդ թւում` վիրաւորական ձեւակերպումներ:

Հայաստանում ծաւալուող իրադարձութիւններին չի կարելի տալ հակառուսական երանգ եւ ուղղուածութիւն, որքան էլ ռուսական կողմից լինեն սադրանքներ: Դա չափազանց թանկ կարող է լինել Հայաստանի համար: Մենք պէտք է փորձենք բացատրել ռուսներին, եթէ անգամ նրանք չեն ուզում դա հասկանալ: Անկախ իրադարձութիւնների զարգացումներից ու հանգուցալուծումներից` Հայաստանը եւ Ռուսաստանը պէտք է ունենան ռազմավարական, դաշնակցային, իրաւահաւասար յարաբերութիւններ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles