ՍՈՉԻ․- Նախքան եռակողմ Փութին – Փաշինեան – Ալիեւ հանդիպումը, տեղի ունեցաւ տեսակցութիւն մը Ռուսիոյ նախագահ Փութինի եւ Հ․Հ․ վարչապետ Փաշինեանի միջեւ։
«Մենք նման ֆորմատով այստեղ ոչ մէկ անգամ ենք հանդիպել: Ներողութիւն եմ խնդրում աշնանային եղանակի համար, սակայն ոչինչ անել չես կարող: Գլխաւորը դրանում չէ, գլխաւորը, որպէսզի կայ հանդիպման, խօսելու հնարաւորութիւն: Գործնականում մենք արդէն սկսել ենք այդ քննարկումը, երբ հանդիպեցինք Ասթանայում, որպէսզի նման լուրջ եւ ձգձգուած հարցի, նման խնդրով զբաղուենք: Դրա համար էլ իրականացնում ենք Ձեր նախաձեռնութիւնը․․․», ըսաւ Ռուսիոյ նախագահը:
Իսկ Հ․Հ․ վարչապետ Փաշինեան, յայտնեց․ «Մեզ համար շատ կարեւոր է ատրպէյճանական զօրքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատուութեան գօտուց, ուր նրանք ներխուժել են այս տարուայ մարտին: Հակառակ ամենաբարձր մակարդակով պայմանաւորուածութիւնների` ատրպէյճանական զօրքերը դեռ դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատուութեան գօտուց: Յոյս ունեմ, որ այսօրուայ քննարկումների արդիւնքում այս հարցը կը լուծուի: ցանկանում եմ ընդգծել Ադրբեջանում պահուող բոլոր Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման եւ հայրենադարձութեան հարցի կարեւորութիւնը: Չնայած այն հանգամանքին, որ մենք տասնեակ անգամներ քննարկել ենք այս հարցը, եւ հակառակ Նոյեմբեր 9, 2022-ի եռակողմ յայտարարութեան` հարցը մինչ օրս չի լուծուել»: