Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ դատի Կեդրոնական գրասենեակի կազմակերպմամբ` Երեւանում եւ Գորիսում կը գումարուի Հ.Յ.Դ. Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողով:
Խորհրդաժողովին մասնակցում են Հայ դատի աւելի քան 20 յանձնախմբերից եւ գրասենեակներից, ինչպէս նաեւ Հ.Յ.Դ. կուսակցական մարմիններից մօտ 50 ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովի օրակարգը վերաբերում է Հայ դատի եւ գրասենեակների աշխատանքի բոլոր ոլորտներին` ստեղծուած իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղութիւններից մինչեւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ատրպէյճան հակահայ գործունէութեանը հակազդեցութիւն եւ այլն: Կը քննարկուեն նախորդ շրջանի աշխատանքները եւ յառաջիկայ անելիքները: Ըստ անհրաժեշտութեան, կը կատարուեն մարտավարական ճշգրտումներ:
Նոյեմբերի 29-ին Երեւանում կը կայանայ խորհրդաժողովի պաշտօնական բացումը: Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կը շարունակի Գորիսում:
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
26 Նոյեմբեր 2021