Ատրպէյճան Կը Սրբապղծէ Շուշիի Ղազանչեցոց Եկեղեցին

0 0
Read Time:1 Minute, 12 Second

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան կը տեղեկացնէ, թէ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցւոյ մէջ «Վերանորոգութեան աշխատանքներ»-ու պատրուակով,  Ատրպէյճան կը սրբապղծէ հոգեւոր մշակութային արժէքներէն մէկը: Յատկապէս գմբէթն է, որ քանդուած է: Յստակ է, թէ Պաքուի  նպատակը ոչնչացնել է հայկական ներկայութիւնն ու հետքը:

Գեղամ Ստեփանեան կը յայտնէ, թէ. «Ատրպէյճանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժէք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգուած ատելութիւն է տարածում:

Այսպէս կոչուած ՛՛նորոգման աշխատանքներ՛՛-ի քօղի տակ Ատրպէյճանցիները աղաւաղում են հայկական հոգեւոր մշակութային կարեւորագոյն արժէքներից մէկը` Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:

Բազմաթիւ դէպքերով մենք տեսել ենք, թէ ինչպէս է Ատրպէյճանը վերաբերում հայկական մշակութային արժէքներին, եւ արդէն իսկ հասկանալի է, թէ ՛՛վերանորոգման աշխատանքներ՛՛-ի անուան տակ իրականում ինչ է արւում․ նպատակը հայկական ներկայութիւնն ու հետքը ոչնչացնելն է:

Տարիներ շարունակ Ատրպէյճանի կողմից վարուել է Արցախում հայկական քրիստոնէական մշակոյթը այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականութիւն, որը բազմիցս քննադատութեան է արժանացել պատմաբանների եւ մշակութաբանների կողմից մի պարզ պատճառով, այդ փորձերը հիմնազուրկ են թէ՛ պատմական ժամանակագրութեան, թէ՛ մշակութային- ճարտարապետական առանձնայատկութիւնների տեսանկիւնից:

Եթէ Ատրպէյճանն իրօք հոգում է մշակութային արժէքների պահպանութեան մասին եւ ՛՛վերանորոգում՛՛ է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչեւ այսօր չի թոյլատրել, որ Եունեսքօ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան:

Ատրպէյճանի կողմից հայկական մշակոյթի նկատմամբ իրականացուող վանտալիզմի մասին մենք ամէն օր ենք բարձրաձայնում` միջազգային համապատասխան կառոյցներին տեղեկացնելով կատարուողի մասին: Սակայն հարցը քննադատութիւններից կամ կոչերից այն կողմ չի անցնում, այնինչ յստակ քայլեր են պէտք: Թողտուութիւնն ու անպատժելիութիւն են Ատրպէյճանի սանձարձակ պահուածքի հիմնական պատճառները»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles