Հ.Յ.Դ. Կամաւորները՝ Պատրաստ 

0 0
Read Time:1 Minute, 14 Second

ԵՐԵՒԱՆ․- Մեծ թիւով Հ.Յ.Դ. կամաւորներ մէկտեղուեցան Արամ Մանուկեանի արձանին առջեւ, ընդառաջելով «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան կոչին, որուն մէջ նշուած է ՝« Այս վճռական պահին, երբ թշնամին հերթական փորձն է անում հարուածել մեր Ազատամարտի յաղթական արդիւնք Արցախի հանրապետութեանը, իւրաքանչիւրիս պարտքն է դառնալ կամաւոր եւ մեր երկրի պաշտպան։ Իւրաքանչիւրս մեր մասնագիտական, երբեմն ոչ մասնագիտական կարողութիւններով կարող ենք աջակցել, որպէսզի հնարաւորինս քիչ կորուստներով դիմակայենք յարձակողական հակառակորդին»:

Ապրիլեան պատերազմէն յետոյ ձեւաւորուած Կամաւորական շարժման հարիւրաւոր անդամները պատրաստ են հարկ եղած պարագային կրկին մեկնիլ առաջնագիծ, կանգնելու համար հայ զինուորի ու սպայի կողքին։


«Կամաւորական շարժում»-ի նախագահ Հրանդ Մարգարեանը, խօսք առնելով, ըսաւ․- «Մենք միշտ խօսել ենք ազգ-բանակի, համաժողովրդական բանակի, պահեստազորը կազմակերպելու, պատրաստ լինելու մասին։ Ցաւոք, մեր կոչերը շատ ուշ են արձագանգ գտել, հազիւ կարողացել ենք մե՛նք պատրաստուել։ Բայց պատրա՛ստ ենք։ Պատրա՛ստ ենք և սպասում ենք հրամանի, պատրա՛ստ ենք և ասում ենք՝ ոչ մի քաղաքական հարց, ոչ մի քաղաքական տարաձայնութիւն չի կարող այսօր մեր միասնականութեան մէջ որևէ կեղտ իջեցնել։ Մենք պէտք է յաղթենք այս պատերազմում և այս յաղթանակը պետք է նուիրենք մեր եկող սերունդներին։ Գերխնդիրը թշնամին է, որին պէտք է ծունկի բերել։ Այս պահին չունենք այլ գերխնդիր, կու գայ օրը, նորէն կը հաւաքուենք, նորէն կը քննարկենք խնդիրները, բայց այսօր ունենք մեկ խնդիր՝ թշնամին ծունկի բերելու և դրայ պէտք է պատրաստ լինենք։ ․․․Պէտք է գնանք առջևից՝ մեզ հետ տանելով ժողովուրդն ու ազգը։ Մենք պէտք է կարողանանք սովորեցնել, որ հայրենասիրութիւնը գործունէութիւն է, որ պէտք է կատարուի, ոչ թէ՛ խօսք է»։

Խումբէն վաշտ մը, արդէն իսկ հասած է Ստեփանակերտ։

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles