ԵՐԵՒԱՆ.- Մայիս 11-ին, Հ.Հ. նախագահագականի նստավայրին մէջ Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան միջեւ ստորագրուեցաւ համագործակցութեան յուշագիր։ Հանրապետական Կուսակցութեան կողմէ յուշագիրը ստորագրեց փոխնախագահ Արմէն Աշոտեանը, իսկ Հ.Յ.Դաշնակցութեան կողմէ՝ Հ.Յ.Դ. Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Աղուան Վարդանեանը։
Ստորեւ յուշագրի բովանդակութիւնը.-
Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւնը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը`
– Վերահաստատելով 2016 թուականի փետրուարի 24-ին երկու կուսակցութիւնների միջեւ կնքուած քաղաքական համագործակցութէան մասին համաձայնագրին իրենց հաւատարմութիւնը եւ նրանում ամրագրուած դրոյթների կատարման պատասխանատուութիւնը,
– Հաշուի առնելով 2017 թուականի ապրիլի 2-ին կայացած Հ.Հ. Ազգային ժողովի ընտրութէան արդիւնքները,
– Համադրելով Հայաստանի Հանրապետական կ՚ուսակցութէան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կ՚ուսակցութէան 2017 թուականի Ապրիլ 2-ի Ազգային ժողովի ընտրութիւնների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը,
– Կարեւորելով 2015 թուականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսուած համակարգային եւ որակական փոփոխութիւնները խորացնելու եւ անշրջելի դարձնելու անհրաժեշտութիւնը,
– Առաջնահերթ համարելով հասարակութեան մէջ պետութէան եւ ապագայի հանդէպ վստահութէան ու լաւատեսութէան հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանութեան ձեւաւորումը,
– Նպատակ ունենալով կ՚առավարութէան կազմում երկու կուսակցութիւնների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կէանքը`
ձեւաւորում են քաղաքական կոալիցիա եւ քաղաքական պատասխանատուութիւն են ստանձնում կ՚առավարութէան ողջ գործունէութէան համար:
Համագործակցութէան ռազմավարական նպատակնեհո.-
1.1. Ամբողջացնել մարդու արժանապատուութէան անխախտելիութէան ու իրաւունքի գերակայութեան սկզբունքների լիարժէք իրացումը երաշխաւորող մարդու իրաւունքների ու ազատութիւնների ապահովման համակարգը:
1.2. Կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը համահունչ եւ միջազգային լաւագոյն փորձի հաշուառմամբ, ձեւաւորել համապատասխան օրէնսդրութիւն:
1.3. Ապահովել հանրային իշխանութեան բոլոր մարմինների թափանցիկ, հաշուետու եւ արդիւնաւէտ աշխատանքը` ձեւաւորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական եարաբերութիւններ:
1.4. Նպաստել քաղաքական կուսակցութիւնների միջեւ մրցակցութէան, հանդուրժողականութէան եւ համագործակցութէան մթնոլորտի խորացմանը, կուսակցութիւնների ներքին ժողովրդավարութէան զարգացմանը:
1.5. Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը:
1.6. Արտաքին եարաբերութիւններում առաջնորդուել բացառապէս ազգային-պետական շահերով:
1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժէք եւ անմիջական մասնակցութիւնը հայոց պետականութէան ամրապնդման գործում` վերարժեւորելով հայութեան տարբեր հատուածների դերն ու նշանակութիւնը:
Քաղաքական կոալիցիայի առաջնահերթութիւնները
2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին եւ արժանիքահենք կադրային քաղաքականութեանը:
2.2. Սահմանել արդիւնաւէտ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կ՚առավարութէան նոր կառուցուածք եւ գործունէութեան կարգ:
2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը` եատուկ ուշադրութիւն դարձնելով հայրենական գիտական մտքի վրայ հիմնուած ռազմարդիւնաբերական համակարգի ստեղծմանը:
2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը:
2.5. Ձեւաւորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացուող սոցիալական քաղաքականութիւնը:
2.6. Սահմանել այնպիսի կարգաւորումնէր, որոնք կը բացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նուազագոյնի կը հասցնեն շրջակայ միջավայրի, այդ թւում` մարդու կէանքի եւ առողջութէան վրայ բացասական ազդեցութիւնը, կ՚ապահովեն բնական աղբիւրներ արդիւնաւէտ կառավարումը եւ դրանց նկատմամբ վերահսկողութիւնը:
Քաղաքական կոալիցիայի գործունէութեան եւ կազմակերպման կարգը
3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցութիւնը վերաբերում է կ՚առավարութեան ողջ գործունէութէանը:
3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդւում են փոխադարձ եարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականութեան, տարաձայնութիւնները բանակցութիւնների եւ քննարկումների միջոցով լուծելու մօտեցումներով` հանրային իշխանութեան մարմինների ու պաշտօնատար անձանց գործունէութէան ամբողջական պատասխանատուութեան գիտակցմամբ:
3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտօնները միմիանց միջեւ բաշխում են խորհրդակցութիւնների միջոցով ձեռք բերուած համաձայնութեամբ: Վարչապետի առաջադրման իրաւունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցութեանը:
3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչեւ համապատասխան պաշտօնի համար թեկնածու ներկայացնելը` այն ներկայացնում են կոալիցիայի միւս կողմին:
3.5. Քննարկումների արդիւնքում տուէալ կուսակցութէանը վերապահուած պաշտօնում կարող է նշանակուել միայն տուեալ կուսակցութեան կողմից առաջադրուած թեկնածուն:
3.6. Թեկնածուի առնչութեամբ միւս կուսակցութիւնը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակայ չեն:
3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտաւորւում են.
3.7.1. Սահմանադրութէան փոփոխութիւնները, սահմանադրական օրէնքները ընդունել համախոհութեամբ: Կողմերը պէտք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները եւս ընդունել համախոհութեամբ:
համախոհութիւն չձեւաւորուելու դէպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ յարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականութեան, կարող են հրապարակայնօրէն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհութէան բացակայութէան դէպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտաւոր են ապահովել ընդունուած որոշման իրագործումը իշխանութէան բոլոր մակարդակներում եւ օղակներում:
3.7.2. Համագործակցութէան կողմերից մէկի առաջարկութէամբ քննարկման առարկայ դարձնել Հայաստանի Հանրապետութէան Ազգային ժողովի եւ կ՚առավարութէան գործունէութեանը վերաբերող ցանկացած հարց:
3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդիւնաւէտութէան, կանոնաւոր միջկուսակցական շփումների ապահովման եւ տեսակէտների համադրման նպատակով ձեւաւորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունէութիւնը իրականացնում է պարբերաբար հրաւիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնութէամբ կարող են ձեւաւորուել նաեւ մարզային խորհուրդներ:
3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնութիւնների առաջացման դէպքում դրանք լուծւում են բանակցութիւնների միջոցով: Բանակցութիւնների միջոցով համաձայնութիւն ձեռք չբերելու դէպքում կուսակցութիւններից իւրաքանչիւրը, միւս կողմին գրաւոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:
3.9. Քաղաքական կոալիցիայ կազմաւորելու մասին սոյն իւշագիրը գործում է մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազօրութիւնների աւարտը:
Հայաստանի Հանրապետական Կուսակցութէան նախագահի տեղակալ
Արմէն Աշոտեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ
Աղուան Վարդանեան