ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳԻՒՂԵՐԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՆ ԵՐԱԶՈՒՄ

0 0
Read Time:1 Minute, 42 Second

????????????????????????????????????

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
«Ապարաժ» – Արցախ

Առաջին անգամ այցելեցի Արցախի սահմանային մի քանի համայնքներ: Պատահական էր, թէ տեղին, բայց այցելութիւնս իրականացաւ Ամանորի նախաշեմին: Առաջին անգամ անբացատրելի հպարտութիւն զգացի այս մարդկանց համար, որովհետեւ նրանց ականջներում ամէն օր նոյն ձայնն է` պատերազմի ձայնը, որին կէս վախով ու կէս ցաւով, բայց նաեւ արհամարհանքով են վերաբերում: Դա է ապացուցում այն, որ բոլոր տներում, դպրոցում, մանկապարտէզում տօնածառներ են եւ նախատօնական տրամադրութիւն: Միաժամանակ նաեւ մի անբացատրելի փայլ կայ նրանց աչքերում, յատկապէս` երեխաների, ինչպիսին լինում է յուսառատ ու սպասող հայեացքներում: Յոյս, որը գալիք տարի գուցէ լռեն կրակոցները եւ սահմանին կանգնած զինուորի կեանքն այլեւս վտանգուած չլինի: Խաղաղութեան յոյսն է, որ ապրում է բոլորի աչքերում…

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????
Երեխաներից շատերը, ցաւօք, չեն հաւատում Ձմեռ Պապիկին եւ ամանորեայ հրաշքին:
«Ձմեռ պապիկից մի քանի տարի է խնդրում եմ, որ երազանքս իրականութիւն դարձնի: Ուզածս խաղաղութիւնն է, ինձ ուրիշ ոչ մի բան պէտք չէ, բայց երեւի խաղաղութիւնը շատ թանկ գին ունի եւ եթէ Ձմեռ Պապիկն ամենակարող լինէր` այն կը բերեր…է», նշում է Մատաղիսի դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտուհի Անին:
Նոյն հարցիս պատասխանելով` վեցերորդ դասարանում սովորող Տիանա եւ Նախշուն ընկերհուհիներն իրար նայելով` միաժամանակ նոյն պատասխանն են տալիս` խաղաղութիւ՜ն…
Թալիշի դպրոցի առաջին դասարանում սովորող Արմէնը հարցիս պատասխանում է, որ Նոր Տարուն հեռախօս է ցանկանում, սակայն ընկերներն իսկոյն կատակում են. ,Ամօթ չէ, որ հեռախօս ես ուզում, մի բնական բան ցանկացիր»: Արմէնը գլուխը կախում է եւ կամաց շշնջում .- «Ուրեմն…. խաղաղութիւն…»:

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????
Երկորդ դասարանի աշակերտ Դաւիթն էլ ինքնագործ հրացան է խնդրում Ձմեռ Պապիկից.- «Որպէսզի յաջորդ անգամ եթէ կրակելու լինեն` ես պատասխան կրակ բացեմ»,- ասում է հպարտ կեցուածքով:
Մատաղիսի դպրոցի Նոր տարուայ հանդէսը, որին ականատես եղայ, հայրենասիրական ոգի էր ամբողջութեամբ, բոլոր բանաստեղծութիւնները ձօնուած էին մէկ հերոսի` սահմանը պահող զինուորին:
Այցից յետոյ ակամայ մտածեցի, թէ ի՞նչ են Ձմեռ Պապիկից խնդրում շատ ու շատ երկրներում ապրող երեխաները. երեւի խաղալիքներ, գեղեցիկ շորեր, ժամանակակից հեռախօսներ, համակարգիչներ… Իսկ խաղաղութեան մասին գուցէ՞ մտածում են շատ աւելի ուշ` հասուն տարիքում: Ստացւում է` մեր երեխաների երազանքները մանկակա՞ն չեն…
Նոր տարուայ գիշերը բոլորս սպասում ենք հրաշքների: Ես որոշեցի մի առ մի գրի առնել իմ հանդիպած փոքրիկների երազանքները եւ այն դնել տօնածառի տակ. գուցէ՞ այս տարում խաղաղութեան հրաշքը, իրօք, իրականութիւն դառնայ….

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles