ՊԱ­ՌԱ­ՒԱ­ՔԱՐ­ՑՈՒ ՀՈ­ԳԻՆ Է ՄԵԾ

0 0
Read Time:8 Minute, 0 Second

P5 paravakar_Tavush  ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ

“ԱԶԳ“

(Մես­րոպ­եան ուղ­ղագ­րու­թեամբ ըն­դօ­րի­նա­կեց` Յա­րու­թիւն Մսըրլ­եան)

Տա­ւու­շի սահ­մա­նա­մերձ Պա­ռա­ւա­քար գիւ­ղում ապ­րում է հօ­րեղ­բօրս դուստր Մա­րի­նէ Խա­չատր­եա­նը: Ու ես վեր­ջերս ու­զում էի Հա­յաս­տա­նի սահ­մա­նի այդ գիւ­ղը գնալ ու պատ­մել նրա դժուար կեան­քի մա­սին` չէր ստաց­ւում, ժա­մա­նակ չէի գտնում: Մա­նա­ւանդ` նախ­կին վար­չա­պետ Հրանտ Բագ­րատ­եա­նը Ազ­գա­յին Ժո­ղո­վի այս էլ քա­նի քա­ռօր­եա­յի կա­ռա­վա­րու­թիւնը հարց­նում էր  գիւ­ղի շրջան­ցիկ ճա­նա­պար­հի ու գիւ­ղի մօ­տով անց­նող հիմ­նա­կան մայ­րու­ղին կա­ռու­ցա­պա­տե­լու մա­սին, օպ­տի­մալ (լա­ւա­գոյն – Յ.Մ.) տար­բե­րակ առա­ջար­կում, կար­ծես ինձ յի­շեց­նե­լով այդ գիւղ գնա­լու իմ ցան­կու­թեան մա­սին: Ու մինչ ես ժա­մա­նակ չէի գտնում` գոր­ծըն­կեր­նե­րիցս մէ­կը մի հե­տաքրք­րա­կան հար­ցազ­րոյց արեց Պա­ռա­ւա­քա­րի գիւ­ղա­պետ Ռո­լանդ Մար­գար­եա­նի հետ, որից իմա­ցանք, որ մի տասն օր փտած ու հին խո­ղո­վա­կա­շա­րի պատ­ճա­ռով Պա­ռա­ւա­քա­րում ջուր չի եղել, մար­դիկ սե­փա­կան հնա­րա­ւո­րու­թիւն­նե­րով հեռ­ուից ջուր հասց­նել գիւղ: Հե­ռա­խօ­սով փոր­ձե­ցինք պար­զել` հի­մա ջուր կա՞յ, ու այդ առի­թով էլ Մա­րի­նէ­ից հե­ռա­խօ­սով տե­ղե­կա­ցայ, թէ ո՞նց են Նոր տա­րին դի­մա­ւո­րե­լու սահ­մա­նի բե­րան, ատր­պէյ­ճա­նա­կան դիր­քե­րի պար­բե­րա­կան կրա­կոց­նե­րի տակ գտնուող այս գիւ­ղում:

Մի տա­սը հա­զար դրամ կայ ձեռ­քիս` կը գնամ շրջկենտ­րոն մի քա­նի կա­րե­ւոր բա­ներ կառ­նեմ: Մի խոզ ու­նենք, հա­ւեր` կը մոր­թենք, Նոր տա­րի կանենքԽնձոր կայ, խա­ղո­ղը չենք կա­րո­ղա­նում պա­հելհասց­նել Նոր տա­րուն, հասց­րածն էլ լաւ տեսք չու­նի: Դէ` ոնց որ մնա­ցած­նե­րը: Իսկ մնա­ցած­ներն էլ մեզ պէս են` մի քիչ լաւ, մի քիչ վատ կը դի­մա­ւո­րենք ասաց Երե­ւա­նից մի եր­կու տաս­նամ­եակ առաջ Պա­ռա­ւա­քար հարս գնա­ցած Մա­րի­նէն:

Կան­խիկ դրամ չլի­նե­լու առու­մով զրու­ցա­կիցս նշեց, թէ գիւ­ղում աշ­խա­տանք չկայ: Կոնկ­րետ (վստա­հօ­րէն – Յ.Մ.) իր ըն­տա­նի­քը երե­խա­նե­րի նպաստն է ստա­նում` 22 հա­զար դրամ, սկե­սու­րի թո­շակ: Ու մէկ էլ խա­ղո­ղի այ­գին է իրենց յոյ­սը` ամբողջ տա­րին չար­չար­ւում են, տար­ուայ վեր­ջին խա­ղո­ղը յանձ­նում, եո­լա գնում. Էն էլ ամ­բողջ տա­րին էն­քան պարտք է կու­տակ­ւում, որ խա­ղո­ղի փո­ղը ստա­նումպարտք ենք փա­կում: Այս տա­րի խա­ղո­ղի բեր­քի տե­սա­կէ­տից բա­ցա­ռիկ հրաշք տա­րի է եղել` մօտ 8 տոն­նա բերք է յանձ­նել Մա­րի­նէի եւ Ար­շա­կի ըն­տա­նի­քը, մինչ­դեռ ամեն տա­րի 3 տոն­նա, 4 տոն­նա   հա­զիւ էին յանձ­նում: Այս տա­րի մթեր­ման գի­նը 130 դրամ է եղել. Ինչ գին էլ որո­շեն` յանձ­նում ենք, որով­հե­տեւ ու­րիշ էլ ի՞նչ պի­տի անենք:p5 paravakar2

Խա­ղո­ղից բա­ցի` ժո­ղո­վուր­դը վա­րունգ, պո­մի­տոր (լո­լիկ – Յ.Մ.) է աճեց­նում, ըն­կոյ­զի ու պնդու­կի ծա­ռեր կան, խնձո­րի այ­գի­ներ: Մի մա­սը ժա­մա­նա­կին խա­ղո­ղի այ­գի­նե­րը կտրեց` ծխա­խոտ էր աճեց­նում, նրանց որո­շա­կի մա­սը յե­տոյ այդ այ­գին կտրած տե­ղում փոր­ձում է ցո­րեն աճեց­նել, բայց որոգ­ման ջրի ու դրա վար­ձի հետ կապ­ուած խնդիր կայ:

Պա­ռա­ւա­քա­րում 1725 մարդ է ապ­րում, 367 ծուխ է: Կրա­կի գծում գտնուող հիմ­նա­կան ճա­նա­պար­հը միշտ խնդիր է եղել: Այն մի որոշ ժա­մա­նակ փակ էր` ատր­պէյ­ճանցի­նե­րի կրա­կո­ցից զոհ եւ  զի­նուոր­ներ էին եղել, դրա­նից յե­տոյ գիւ­ղի հիմ­նա­կան ճա­նա­պար­հը փա­կել էին, թէ` վտան­գա­ւոր է: Կայ մի ճա­նա­պարհ էլ` Կար­մի­րով, դրան Սա­րի ճա­նա­պարհ են ասում, բայց դա շատ վատ ու ան­յար­մար ճա­նա­պար­հ է. Մեր հիմ­նա­կան ճա­նա­պար­հով ու­զում էինք գնալ, ու ժո­ղո­վուր­դը զո­ռով էդ փակ ճա­նա­պար­հով սկսեց նո­րից տե­ղա­շարժ­ուել: Մե­րոնք ասում էին` էս քսան տա­րի էդ ճա­նա­պա­հը վտան­գա­ւոր է, էն­քան մի­ջա­դէ­պեր են եղել, այն ժա­մա­նակ ին­չո՞ւ  չէ­իք փա­կում: Մեզ ար­տա­քին ճա­նա­պար­հի հետ կա­պող մի­ակ ճա­նա­պարհն է, որով Իջե­ւան, Դի­լի­ջան ու Երե­ւան ենք գնումգա­լիս: Հի­մա ձիւն չկայ հա­մար­եայ` մի քիչ է նստած, ճա­նա­պար­հը բաց է, ուղ­ղա­կի շատ որ ցուրտ է, սա­ռոյց է, բայց մենք գնում ենք: Ու­զում էին մեր գիւ­ղե­րի արան­քով  մի ճա­նա­պարհ բա­ցէ­ին` բո­լոր գիւ­ղա­պե­տե­րը ստո­րագ­րե­ցին, մե­րը` ոչ, ապ­րի մեր գիւ­ղա­պե­տը: Ասաց` գո­նէ մեր գիւ­ղի ժո­ղո­վուր­դը թող դրսի յար­մար ճա­նա­պար­հով գայգնայ: Առանց դրա էլ`Կար­մի­րի ճա­նա­պար­հը որ ձիւնը փա­կում է` միւս գիւ­ղերն էլ, որ հա­մա­ձայ­նել էին ներ­քին ճա­նա­պար­հով գնալ, իրենք էլ են մեր ճա­նա­պար­հից օգտ­ւում:

Ջու­րը հի­մա եր­կու օրը մէկ տա­լիս են, յայտ­նեց Մա­րի­նէն, սա­ռել էր մի 10 օր. Մենք ջուր  չե­ղած օրե­րին ան­տա­ռից սա­րի ջուրն էինք բե­րում, որ մա­քուր է, իսկ խո­ղո­վա­կա­շա­րի ջու­րը նստուած­քով է, խո­ղո­վա­կա­շա­րը շատ հին է, նո­րո­գում են` ծակ­ւում է, պատ­մում է Մա­րի­նէն:

Գիւ­ղը գա­զի­ֆի­կաց­ուած է, բայց շա­տե­րը փայտ են վա­ռում, փայտն էլ դժուա­րու­թեամբ է գտնւում: Գիւ­ղում տնե­րը մեծ են սարք­ուած, կա­զով հնա­րա­ւոր չէ տա­քաց­նել, ծախ­սի տա­կից գիւ­ղա­ցին չի կա­րող դուրս գալ. Մի տա­րի ձմե­ռը կա­զի վա­ռա­րան էին ք դրել` ամէն ամիս 27-30 հա­զար մու­ծում էինք, դեռ չէր տա­քաց­նում: Մե­ծա­մաս­նու­թիւնը փայտ է վա­ռում:

Առեւ­տու­րը գիւ­ղի խա­նութ­նե­րից են անում` ահա­գին խա­նութ­ներ կան. Մի տա­սը խա­նութ ու­նենք` գիւ­ղի հիւ­րե­րը միշտ զար­մա­նում են խա­նութ­նե­րի առա­տու­թիւ­նից:

Բայց նպաս­տի, թո­շա­կի օրե­րին, ժո­ղո­վուր­դը գնում է Բերդ շրջկենտ­րոն, առեւ­տուր անում են մի 15 օր­ուայ հա­մար“:

Աշ­խա­տանք որ չկայ գիւ­ղում` փակ դռներ շատ կան, գիւ­ղի աշ­խա­տու­նակ բնակ­չու­թեան մէկ եր­րոր­դը երե­ւի ար­տագ­նայ աշ­խա­տան­քի է, երեք-չորս տնից մէ­կում մեկ­նած կայ: Մա­րի­նէի ամուս­նու եղ­բայ­րը հէնց նա­խորդ օրն էր վե­րա­դար­ձել ՌԴ մայ­րա­քա­ղա­քից, ուր շի­նա­րա­րու­թեան վրայ էր աշ­խա­տել: Ու դեռ չէ­ին վճա­րել, ասել էին դու գնայ, երբ գու­մար եղաւ` կ’ուղ­ղար­կենք: Ջա­հե­լու­թիւնը, որ աշ­խա­տանք չու­նի` աչ­քը դուրսն է: Այ, որ գիւ­ղում ջրի ար­տադ­րու­թեան մի գոր­ծա­րան լի­ներ` այդ­քան գու­ցէ դէմ չընկ­նէ­ին: Այն ըն­տա­նիք­ներն են շա­հե­կան վի­ճա­կում, որ­տեղ մի քա­նի աշ­խա­տող կայ` նրանց ձեռ­քին գու­մար կայ: Գիւ­ղում աշ­խա­տա­տե­ղե­րը գիւ­ղա­պե­տա­րա­նում, դպրո­ցում, ման­կա­պար­տէ­զում են ու այդ­քան…

Գիւղն աշ­խար­հին կա­պո­ղը տաք­սի­ներն են. մին­չեւ շրջկենտ­րոն մի “Գա­զել“ եր­բեմն աշ­խա­տում է, տաք­սի­նե­րը 1500 դրա­մով են տա­նում-բե­րում, 3500 դրա­մով տաք­սին Երե­ւան է գա­լիս:

Դէ, մի խօս­քով` Մա­րի­նէի պատ­մա­ծով Պա­ռա­ւա­քարն իր տե­ղում է` ոչ մի տեղ չի փա­խել, նրա պրոպ­լեմ­նե­րը (խնդիր­նե­րը – Յ.Մ.) իրենց տե­ղում են, իսկ Նոր տա­րին կը դի­մա­ւո­րեն նրա­նով, ինչ ու­նեն, առանց մայ­րա­քա­ղա­քին պա­տած շռայ­լու­թիւն­նե­րի ու սե­ղան­նե­րը մեծ առա­տու­թեամբ լցնե­լու մրցա­վազ­քի: Պա­ռա­ւա­քա­րա­ցու հո­գին է մեծ:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles