ՍԵՐԳԷՅ ՏՈՎԼԱԹՈՎԻ ԱՆՈՒԱՆ ՓՈՂՈՑ ՆԻՒ ԵՈՐՔՈՒՄ
Սերգէյ Տովլաթովը ծնուել է Սեպտեմբեր 3, 1941-ին՝ Պաշքիրիայի Ուֆա քաղաքում։ Հայրը՝ Տոնաթ 
Մեչիկը մասնագիտութեանբ բեմադրիչ է եղել, ազգութեամբ հրեայ, մայրը՝ Նորա Տովլաթովան՝ հայուհի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանց ընտանիքը ապրել է Լենինկրատում, որտեղ եւ Տովլաթովը ուսանել եւ աւարտել է Լենինկրատի համալսարանը։ Որպէս լրագրող նրա յօդուածները տպագրուել են տարբեր թերթերում եւ ամսագրերում, իսկ յետագայում, որպէս թղթակից աշխատել է Թալինի ՝՝Սովետսքայա Էսթոնիա՝՝ թերթում։ Յետագայում նրա արձակ եւ գեղարուեստական գործերի վրայ արգելք է դրւում, որից հետո նրա սռեղծագործութիւնները հրապարակւում են արտասահմանում, որի պատճառով նրան վտարում են լրագրողների միութիւնից։
Սերգէյ Տովլաթովը իր մօր, կնոջ եւ դստեր հետ, 1979 թուականին արտագաղթում են Միացեալ Նահանգներ եւ բնակութիւն հաստատում Նիւ Եորքում, որտեղ եւ ազատ տպագրւում է նրա ստեղծագործութիւնները։ 12 տարուայ ընթացքուն նա գրել է 12 գիրք ։
Ս․Տովլաթովը մահացել է Օգոստոս 24, 1990-ին Նիւ Եորքում՝ սրտի տագնապից ։ Փողոցի անուանակոչման որոշումը կայացրել են քաղաքի իշխանութիւնները ։
ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք


ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

