Լրահոս

ՌՈՏ ԱՅԼԸՆՏԻ ՄԷՋ   ՀԱՄԵՐԳ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ 100-ԱՄԵԱՅ ՏԱՐԵԼԻՑԻՆ

 

p16 rg 5

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Advertisement Subscribe Today

 

Օրերս, Փրովիտենսի (Րոտ Այլընտ) նահանգի Park Theatre համերգասրահում տեղի ունեցաւ համերգ` նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին: Երգահան Կոնստանթին Պետրոսեանի ղեկավարութեամբ, հայկական երգչախմբի, համանուագային խմբի եւ մենակատարների կատարմամբ հնչեցին Կոմիտասի եւ  ժամանակակից յօրինողների ստեղծագործութիւնները: p16 rg 4

Առաջին անգամ կատարուեցին Լեւոն Չաւուշեանի “Սրբազան Հայրենիք”, Կոնստանթին Պետրոսեանի “Արարատ” եւ Երուանդ Երզնկեանի “Ծաղկաց Հայրենիք” երգերը :

Համերգի երկրորդ բաժնում ելոյթ ունեցաւ հանրայայտ “Սայաթ Նովա” պարախումբը, որի ծրագրում ընդգրկուած էին հայկական ժողովրդական եւ ազգագրական պարեր: p16 rg 3

Հարիւրամեայ տարելիցին նուիրուած համերգը, որը կազմակերպել էր տեղւոյն հարիւրամեակի մարմինը, ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ:

Advertisement Subscribe Today!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button