
Տիգրան Չանտոյեան
Երեւան
Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է ՆԱԹՕ-ի գլխաւոր քարտուղար ենս Սթոլթընպերկի հետ: Երկրաշարժներից յետոյ Թուրքիա այցելած Սթոլթընպերկը Էրտողանի հետ հանդիպումից յետոյ ժամանել է Ատանա: Աքարն ու Սթոլթընպերկը թռել են Հաթայով եւ նայել քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի վնասները: Թուրք նախարարը շնորհակալութիւն է յայտնել գլխաւոր քարտուղարին` ՆԱԹՕ-ի գործողութիւններն անուանելով Դաշինքի «միասնութեան ու համերաշխութեան» ցուցանիշ: Նա ողջունել է Իսքենտերունում երկու հազար մարդու համար վրանային քաղաք ստեղծելու ՆԱԹՕ-ի որոշումը:
Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Չաւուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սթոլթընպերկը յայտարարել է, թէ այժմ ժամանակն է վաւերացնելու ե՛ւ Ֆինլանտայի, ե՛ւ Շուէտի ՆԱԹՕ-ին անդամակցելու որոշումը, միաժամանակ նշելով, որ լիովին ընդունում է «անվտանգութեան վերաբերեալ Թուրքիոյ հիմնաւորուած մտահոգութիւնները»: «ես լիովին ընդունում եմ, որ Թուրքիան հիմնաւորուած մտահոգութիւններ ունի անվտանգութեան հետ կապուած, ոչ մի երկիր չի ենթարկուել աւելի շատ ահաբեկչութիւնների, քան Թուրքիան։ Երկու հիւսիսային պետութիւնների անդամակցութիւնը իրականում կամրապնդի միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարի մեր հնարաւորութիւնները», ըսաւ Սթոլթընպըրկ, ամօթալի նկատելով Քուրանի այրումը, որ վերջերս կատարուեցաւ Սթոքհոլմի մէջ։
Չաւուշղլուն իր հերթին կոչ է արել Ֆինլանտայի եւ Շուէտի հետ կապուած Թուրքիոյ խնդիրները լուծել ոչ միայն թղթի վրայ, այլ նաեւ գործնականում: Ան նաեւ յայտարարել է, որ Թուրքիոյ ղեկավար Էրդողանը զգուշացրել է Սթոլթընպըրկին, որ Անգարան պատրաստ է քննարկել Ֆինլանտայի մուտքը առանձին:
«Եռակողմ յուշագրում յստակ գրուած է, թէ ով ինչ քայլեր պէտք է ձեռնարկի: Անցեալ շաբաթ նախագահ Էրտողանը Սթոլթընպըրկին ասել էր, որ մենք կարող ենք այլ դիրքորոշում ունենալ ՆԱԹՕ-ին Ֆինլանտայի անդամակցութեան հարցում»,- ասել է Չաւուշօղլուն:
Թուրքիոյ դիւանագիտական գերատեսչութեան ղեկավարը նաեւ յայտնել է, որ Շուէտի մէջ շարունակւում է Քիւրրտիստանի աշխատաւորական կուսակցութեան քարոզչութիւնը: «Ինչպէս Շուէտը թոյլ չի տալիս Իսլամական պետութեան քարոզչութիւնը, նոյն կերպ նրանք չպէտք է թոյլ տան քրտական ահաբեկչական խմբաւորումներու քարոզչութեան»,- շեշտեց Թուրքիոյ արտաքին գործոց նախարարը:
Այսպիսով էրտողանը ցոյց է տալիս, որ չնայած երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղուած Արեւմուտքի օգնութեանը, չփոխելու իր քաղաքական ուղեգիծը որոշ հարցերում: Սա է վկայում նաեւ այն, որ Թուրքիան չի միանայ Ռուսաստանի դէմ պատժամիջոցներին: Այս մասին յայտարարել է Թուրքիոյ արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն` Անգարայում Ա․Մ․Ն․-էն ժամանած դիւանագէտ Էնթընի ՊլինքԸնի հետ մամուլի ասուլիսում: «Թուրքիան չի միանում պատժամիջոցներին: Մենք հետեւում ենք Մ․Ա․Կ․-ի ընդունած որոշումներին»,- ասել է Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութեան ղեկավարը:
***
Քրտական Ժողովուրդներու Ժողովրդավար կուսակցութեան (HDP) կին համանախագահ Փերուին Պուլտանը Թուրքիոյ նախագահ Էրտողանին կոչ է արել հրաժարական տալ:
Ան նշել է, թէ Էրտողանը չի կարողացել ապահովել երկրաշարժից յետոյ փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ օգնութիւնների ժամանակին հասցնելը տուժածներին:
Թուրքիայում մի խումբ իրաւաբաններ յայտարարել են, որ աւերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատուութիւն են կրում կառավարութեան մի շարք անդամներ, նահանգապետները ու քաղաքապետները, կառուցապատողները եւ պաշտօնատար անձինք, որոնց մէջ է նաեւ Էրտողանը, նախագահականի հանրային կապերի վարչութեան ղեկավար Ֆահրետտին Ալթունը:
61 հոգուց բաղկացած յայտնի փաստաբանների խումբը վերոնշեալ անձանց վերաբերեալ յանցագործութեան մասին հաղորդում է ներկայացրել Անգարայի հանրապետական դատախազութիւն: Հաղորդման մէջ պահանջւում է դատական գործընթաց սկսել նրանց դէմ` առաջ քաշելով մեղադրանքներ 11 տարբեր յօդուածներով:
Փաստաբանների կողմից պաշտօնեաներին վերագրուող յանցագործութիւններն են հաւանական դիտաւորութեամբ առաջացնել մէկից աւելի անձանց սպանութիւն եւ վիրաւորում, կապի արգելափակում, աջակցութեան կամ ծանուցման պարտաւորութեան թերացում, վերահսկիչ պարտականութիւնների անտեսում, ծառայողական պարտականութիւնների չարաշահում, սպառնալիք, վիրաւորանք, դիտաւորեալ անփութութիւն, մրցոյթի արդիւնքների կեղծում, զեղծարարութիւն, հանցագործութեան ապացոյցների ոչնչացում եւ այլն:
***
Աւերիչ երկրաշարժերից յետոյ տարբեր մեղադրանքներով աւելի քան 340 մարդ է ձերբակալուել: 160 կասկածեալներ ձերբակալուել են երկրաշարժի վնաս պատճառած նահանգներում երկրաշարժից տուժած, քանդուած կամ վերակառուցուած շէնքերի հետաքննութեան շրջանակներում: Թալանի հետաքննութեան շրջանակներում ձերբակալուածների թիւը հասել է 181-ի: 11 նահանգներում գլխաւոր դատախազութեան կողմից նախաձեռնուած հետաքննութիւնների ընթացքում յայտնաբերուել են 564 կասկածեալներ` կապուած այն շէնքերի հետ, որոնք փլուզուել են կամ վերակառուցուել են խախտումներով: Դատական հսկողութիւն է սահմանուել 175 կասկածեալի նկատմամբ: Բացի այդ, 71 կասկածեալի նկատմամբ տրուել է կալանաւորման, իսկ 61-ի նկատմամբ` ձերբակալման հրաման: Գլխաւոր դատախազութեան ցուցմունքով դեռեւս կալանաւորուած է 18 անձ, 11 կասկածեալ մահացած է ճանաչուել: Հետաքննութեան ընթացքում պարզուել է, որ 6 կասկածեալ գտնւում է արտերկրում, իսկ 62 կասկածեալ ցուցմունքներից յետոյ ազատ է արձակուել:
Թալանի հետաքննութիւնը բացայայտել է 282 կասկածեալի 351 դէպքի համար: Այս կասկածեալներից 181-ը ձերբակալուել են դատական մարմինների կողմից, իսկ 35-ի հանդէպ դատական հսկողութիւն է սահմանուել:
***
Պոլսոյ քաղաքապետարանը յայտնել է, որ արագ ուսումնասիրման արդիւնքում յայտնի է դարձել, որ թեթեւ երկրաշարժից 318 շէնք միանգամից կը փլուի: Քաղաքային իշխանութիւնները նախատեսել են իրազեկել քաղաքացիներին հնարաւոր երկրաշարժի դէպքում կատարուելիք քայլերի մասին:
Մօտ 10 հազար մարդ ապրում է երկրաշարժի ժամանակ փլուզման առաւելագոյն վտանգ ունեցող տներում: Պոլսոյ քաղաքապետարանի գլխաւոր քարտուղարի տեղակալ Պուքրայ Կէօքչեն յայտնել է, որ քաղաքի 318 շէնքեր, որտեղ բնակւում է մօտ 10 հազար մարդ, գտնւում են ակնթարթային փլուզման վտանգի գօտում: Ընդ որում, նրա խօսքով, այդ շէնքերը չունեն նոյնիսկ ամենացած` E դասը: Թրքական խոշոր քաղաքում եւս 1525 շէնք ունի D եւ E ցած դասեր:
***
16 տարուայ մէջ առաջին անգամ իսրայէլեան օդանաւային ընկերութեան չուերթը Հինգշաբթի Փետրուար 23-ի առաւօտեան մեկնել է Թուրքիա: Israir-ի օդանաւը, որում եղել է 165 ուղեւոր, Պեն Կուրիոն օդանաւակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ուղիղ ժամը 11:35-ին եւ ուղղութիւն վերցրել դէպի Պոլիս: Իսրայէլեան օդանաւը նաեւ բժշկական պարագաներ է տեղափոխել փրկուածների համար: Փոխադրամիջոցների նախարար Միրի Ռեկեւը, որը ներկայ է եղել արարողութեանը, ասել է, որ, իր կարծիքով, թռիչքները կը նպաստեն զբօսաշրջութեան զարգացմանը երկու երկրներում: Այս պահի դրութեամբ Israir-ը իսրայէլական միակ ընկերութիւնն է, որը թռիչքներ է կատարում Պոլիս, բայց այլ ընկերութիւններ, ինչպիսիք են Arkia-ն եւ El Al-ը, պատրաստ են հետեւել նրա օրինակին եւ վայրէջք կատարել այնպիսի վայրերում, ինչպիսին է թրքական առողջարանային Անթալիա քաղաքը, որը յայտնի է իսրայէլցիների համար:
Թռիչքների վերսկսումը հնարաւոր է դարձել երկու երկրների միջեւ լարուած բանակցութիւններից յետոյ, որոնց հանգուցալուծումը դարձել է անցեալ տարուայ Յուլիսին այն ժամանակուայ նախարար Մերաւ Միխաելիի կողմից համաձայնագրի ստորագրումը: Փակուղին վերջնականապէս յաղթահարուել է այն բանից յետոյ, երբ կողմերը համաձայնութեան են եկել անվտանգութեան միջոցառումների շուրջ:
Երկու երկրների միջեւ ուղիղ չուերթները դադարեցուել էին 2007 թուականի վերջին` երկու երկրների միջեւ լարուածութեան պատճառով:
+
Ամերկեան ինքնաշարժ արտադրող հանրածանօթ Ford-ը Թուրքիայում կը կառուցի հսկայական գործարան, որը Եւրոպային մարտկոցներով կ՛ապահովի: Ամերիկեան արտադրողը շարունակում է եւրոպայի մէջ վերակազմաւորումը` տեղական գիծը ելեկտրականութեան փոխելու նպատակով: Այն կը կառուցուի LG Energy Solutions-ի եւ թրքական Koc Holding-ի հետ համատեղ: Գործընկերների հետ պայմանագիրն արդէն ստորագրուած է:
Նոր գործարանը նախատեսւում է կառուցել Անգարայի մօտակայքը: Ford-ն ակնկալում է շինարարութիւնը սկսել արդէն այս տարուայ վերջին: Թրքական հարթակը մարտկոցնԵր Կը մատակարարի եւրոպական շուկայում վաճառուող ելեկտրական մեքենաների համար: