
Լուսանկարները` հեղինակի ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք
Յունիսի 13-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամենօրեայ Ազգային վարժարանում տեղի ունեցաւ 32-րդ շրաջանաւարտական հանդէսը, որը սկսուեց դրօշակների մուտքով : Միացեալ Նահանգների եւ Հայաստանի օրհներգերից յետոյ,հանդիսութիւնը բացեց վարժարանի տնօրէնուհի, վաստակաշատ մանկավարժ ` Զարմինէ Պօղոսեանը : Յայտագրում տեղ էին գտել հայերէն երգեր եւ բանաստեղծութիւններ : Երեկոյի ընթացքում առաջին անգամ հնչեց ,, Երդւում եմ Քեզ, Իմ Երկիր ,, երգը, որի տեքստն ու երաժշտութեան հեղինակն է անուանի երգահան` Ռոպերթ Ամիրխանեանը (խմբավար` Անահիտ Պօղոսեան, դաշնակահար` Ծ․տատուրեան): Այս տարուայ շրջանաւարտներին շնորհաւորեց նաեւ նոյն վարժարանի 1984-ի շրջանաւարտ Սերտայ Ուրկանճեանը : Վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պողոսեանը իր ողջոյնի խօսքում մասնաւորոպես ասաց ․- ՝՝Ձեր ուսուցիչներուն եւ ծնողներուն հետ հաւաքուած ենք նախակրթականի ձեր վկայականը եանձնելու : Գրեթէ բոլորդ ալ ութը տարի այս վարժարանէն ներս վայելեցիք գուրգուրանքն ու սէրերը ձեր ուսուցիչներուն : Գրել կարդալ սորուելու կողքին շահեցաք բարեկամութիւնները ձեր դասընկերներուն : Հայեցի դաստերիակութէան կողքին փայլուն կերպով ամբողջացուցիք նահանգային վարժարաններէն ներս դասաւանդուած ծրագիրը : Եղաք լաւ ընկերներ իրարու: Կը մաղթենք որ գուրգուրաք եւ մանաւանդ ` պահպանէք այն ինչ որ ստացաք այս եարկեն ներս: Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի մեծ ընտանիքին յոյսերն էք : Իսկ այս գիշերուընէ ետք պիտի միանաք մեր միւս բոլոր շրջանաւարտներուն, որոնք տարուէ տարի այս դպրոցին պատիւ ու պարծանք կը բերեն : Կը յուսանք որ ձեր ձիրքերուն համապատասխան յաջողութիւններուն ընթացքին ձեր սրտին մօտ կը պահէք այս դպրոցը, եւ միշտ կապի մէջ կը մնաք ձեր երկրորդ տունը նկատուող Սրբոց Նահատակաց ամենօրեայ Ազգային վարժարանն հետ:
Սիրելիներ, այս աւարտական հանդէսը միմիայն սկիզբ մըն է ձեր գալիք ուսման տարիներուն եւ կէանքի ուղիին համար: Կը մաղթեմ որ, ուր որ ալ երթաք Հայ լեզուն, Պատմութիւնն ու Մշակոյթը ձեր սրտին մօտ պահէք :
Այստեղ տեղին է յիշել հայ հանճարեղ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի ,,Խօսք իմ որդուն,, բանաստեղծութեան վերջին տողերը ․
Ու տես, որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թէ մօրդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանաս :
Հանդիսութեան աւարտում վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պողոսեանը, շրջանաւարտներ ` Փիթըր Յաբոկեանին, Արէն Առաքելեանին, Նիկոլ Իսաղօլեանին, Ալիսա Մորճիկեանին եւ Մարգարիտ Սաքարին յանձնեց աւարտական վկայականները :
Սրբոց Նահատակաց ամենօրեայ տնօրէնութեանն , ուսուցչական եւ խնամակալ մարմիններին, ծնողներին եւ շրջանաւարտներին, ողջիւնի խօսք էր յղել` Սրբոց Նատակաց եկեղեցու հոգեւոր հովիւ ` Տ․Աբրահամ Քհնյ․Մալխասեանը:
Հանդիսութեան վերջում, վարժարանի ուսուցչական կոլեկտիւին եւ շրջանաւարտներին իր հայրական մաղթանքները յղեց Արեւելեան թեմի Առաջնորդարանից ` Եղիշէ Արք. Գիզիրեանը :