Ամերիկահայ

ՆԻՒ ԵՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ

DSC_1716ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Նիւ Եորք
Լուսանկարները` հեղինակին
Մարտ 10-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում տեղի ունեցաւ 27-րդ տարեկան գիտական շաբա-թը: Այն բացեց վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը: Ներկաները ջերմութեամբ ըն-դունեցին ամերիկահայ անուանի գրող եւ քիմիկոս դոկտոր` Հրանդ Մարգարեանին, որը վարեց ամբողջ գիտական շաբթուայ ծրագիրը, վարժարանի սաներին ներկայացնելով բազմազան եւ հետաքրքիր ծրագիր: DSC_1684DSC_1757DSC_1787DSC_1844

Այնուհետեւ տարբեր դասարանի աշակերտներ ներկայացրեցին իրենց մշակած աշխատանք-ները:
«Շատ հետաքրքիր եւ մտածող աշակերտներ են այս երեխաները, որոնք հազիւ 10-12 տարե-կան են: Սակայն իրենց գործերը իրենց տարիքից աւելի բարձր մտածողութիւն ունեն: Նաեւ, որ այս վարժարանը կարողացել է աշակերտների մէջ գիտական հետաքրքրութիւն ստեղծել: Այդ է կարեւորը: Ես առանձնապէս շատ ուրախ եմ, որ ներկայ գտնուեցի այսօր, եւ ցանկանում եմ, որ այս երեխաները մեր գիտութիւնը կապեն նաեւ մեր Հայրենիքի հետ: Շնորհաւորում եմ Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանին, իրենց այս հրաշալի նուիրուածութեան համար», ասաց դոկտոր Հրանդ Մարգարեանը:
27-րդ տարեկան գիտական շաբաթը կը շարունակուի նաեւ հինգ օր, որի ընթացքում երեխա-ները իրենց փորձերն ու մտայղացումները կը ներկայացնեն ծնողներին, ինչպէս նաեւ քննիչ յանձնախումբի անդամներին, որտեղ ընդգրկուած են Նիւ Եորքի հայ հանայնքի ճանանչուած գիտնականներ:DSC_1888DSC_1636
Յանձնախումբին դիտելով երեխաների աշխատանքները` նրանց կը ներկայացնեն տարբեր մրցանակների:

Advertisement Subscribe Today!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button