ՄՈՒՂՆԻԻ ԴՊՐՈ­ՑԻ ՀԱ­ՐԻՒ­ՐԱՄ­ԵԱ­ԿԸ

0 0
Read Time:5 Minute, 4 Second

 ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Արա­գա­ծոտ­նի Մուղ­նի գիւ­ղը Հա­յաս­տա­նի Հան­րան­պե­տու­թեան ամե­նահ­մա­յիչ վայ­րե­րից է: Գիւ­ղի հմայ­քի ան­բա­ժա­նե­լի մասն են Հա­յոց աշ­խար­հի երեք գա­գաթ­նե­րը` հեռ­ուից հե­ռու խստօ­րէն հսկող Արա­րա­տը, մտիկ, շատ մօ­տիկ բազ­մած Արա­գածն ու Արա­յի լե­ռը, որոնց գո­յու­թեան կա­խար­դան­քով լե­ցուն տա­րած­քի մէջ վեր է խո­յա­նում Սուրբ Գէ­որգ եկե­ղե­ցւոյ հպարտ զան­գա­կա­տու­նը: Այս հէք­ի­ա­թա­յին աշ­խար­հում երկ­րորդ սուրբ օճա­խը դպրոցն է, որի պատ­մու­թիւնն սկսւում է դե­ռեւս 15-րդ դա­րից: Ե՛ւ եկե­ղե­ցին, ե՛ւ դպրոցն ան­մի­ջա­կա­նօ­րէն առնչ­ւում են եր­ջան­կա­յի­շա­տակ Մես­րոպ Աշճ­եան Սրբա­զա­նի ան­ուանն ու գոր­ծին:

Դպրո­ցի բա­կում կանգ­նած է Սրբա­զա­նի ար­ձա­նը, ու նրա շո­յող հա­յեաց­քի տակ ամէն առա­ւօտ սկսւում է գիւ­ղի կեան­քը: Աշա­կերտ թէ ու­սու­ցիչ ամէն օր անց­նում են ար­ձա­նի կող­քով, մի պահ կանգ­նում, բա­րե­ւում, կար­ծես թէ լսում Սրբա­զա­նի օրհ­նան­քի մրմունջն ու անց­նում գոր­ծի:

Նո­յեմ­բեր 2-ին այս ամէ­նօր­եայ կա­խար­դան­քին յա­ւել­ուել էին նոր, ան­ծա­նօթ, յու­զիչ երանգ­ներ. գիւ­ղը նշում էր դպրո­ցի հա­րիւ­րամ­եա­կը: Աշ­նա­նա­յին գոյ­նե­րի խա­ղում նոր երանգ­ներ են յայտն­ուել, բազ­մա­պատկ­ուել են ժպիտ­նե­րը: Գիւ­ղը կար­ծես կեր­պա­րա­նա­փոխ­ուել է: Բո­լո­րը հա­ւաք­ուել են դպրո­ցի բա­կում, որը զար­դար­ուած է Եռա­գոյ­նի երանգ­նե­րով, աշ­նան հա­րուստ բեր­քով ծան­րա­բեռն­ուած սե­ղան­նե­րով: Հա­ւաք­ուել են հիւ­րեր, եկել են դպրո­ցի նախ­կին տնօ­րէն­նե­րը, հիւ­րե­րի թւում է Սրբա­զա­նի եղ­բայ­րը` պա­րոն Յով­հան­նէ­սը: Բո­լո­րը մօ­տե­նում են պա­րոն Յով­հան­նէ­սին, սեղ­մում ձեռ­քը, աշա­կերտ­նե­րը պար­զա­պէս ժպտում են ու վա­ղուց ծա­նօթ դի­մագ­ծեր փնտռում. պա­րոն Յով­հան­նէ­սը նրանց հա­մար կեն­դա­նի յի­շո­ղու­թիւն է ար­դէն գիւ­ղի, դպրո­ցի պատ­մու­թեան ու իրենց կեն­սագ­րու­թեան ան­բա­ժան մաս դար­ձած Սրբա­զա­նի մա­սին: Պա­րոն Յով­հան­նէ­սը սոսկ ժպտում է ու մի կերպ թաքց­նում յուզ­մուն­քը, որ աչ­քե­րը չմատ­նեն հո­գում կա­տա­րուո­ղը: Իսկ երբ բակ է մտնում Սուրբ Գէ­որգ եկե­ղեց­ւոյ Քա­հա­նայ Տէր Եղի­շէն, փոք­րիկ­ներն ան­վերջ շա­րա­նով մօ­տե­նում են, օրհ­նու­թիւն ստա­նում: Տե­սա­րանն ան­մո­ռա­նա­լի է: Տէր Եղի­շը չի էլ թաքց­նում յուզ­մուն­քը: Աշճ­եան Սրբա­զա­նի, նրա գոր­ծը շա­րու­նա­կող­նե­րի ցա­նած սեր­մե­րը ծլար­ձա­կում են ու պտուղ տա­լիս:

 Հ.Հ. պե­տա­կան օրհ­ներ­գի, Տէր Եղի­շէի օրհ­նու­թեան, “Հայր Մեր“ աղօթ­քով սկսւում է տօ­նա­կան հան­դէ­սը, որին մաս­նակ­ցում են դպրո­ցի աշա­կերտ­նե­րը, նախ­կին ու ներ­կայ ու­սու­ցիչ­նե­րը, շրջա­նա­ւարտ­նե­րը, հիւ­րեր… Հնչեց դպրո­ցի օրհ­ներ­գը, որի հե­ղի­նա­կը դպրո­ցի հա­յոց լեզ­ուի եւ գրա­կա­նու­թեան ու­սուց­չու­հի Տի­ա­նա Խո­ճոյ­եանն է, երաժշ­տու­թիւնը գրել է Ցո­ղի­նէ Մա­րուք­եա­նը, գոր­ծի­քա­ւո­րու­մը կա­տա­րել է Լե­ւոն Ան­տոն­եա­նը: Ու­սուց­չա­կան անձ­նա­կազ­մի իւ­րա­տե­սակ խոս­տո­վա­նու­թիւնը հնչեց­րեց դպրո­ցի փոխ-տնօ­րէն Գա­յա­նէ Աւե­տիս­եա­նը:

Հա­ւաք­ուած­նե­րը խնկար­կե­ցին նա­եւ ազա­տա­մար­տիկ Հմա­յեակ Պետ­րոս­եա­նի եւ զոհ­ուած քա­ջա­մար­տիկ Վար­դան Օհան­եա­նի յի­շա­տա­կը:

Երգն ու պա­րը, աս­մուն­քը, փոք­րիկ­նե­րի կա­տար­մամբ հա­ցի օրհ­նու­թեան ու արար­ման հան­դէսն ան­վերջ շա­րու­նակ­ւում են, ու շու­տով դպրո­ցի բա­կում հա­ւաք­ուած­նե­րը, ան­կախ տա­րի­քից, մտնում են շուրջ­պար: Յե­տոյ յայտն­ւում են երե­խա­նե­րի ու մե­ծե­րի` խա­ղա­ղութ­եան, առա­տութ­եան, բա­րօ­րութ­եան մաղ­թանք­նե­րը եր­կինք հասց­նող աղաւ­նի­նե­րը… Հնչում է երե­խա­նե­րի եր­դու­մը. ի լուր աշ­խար­հի հպար­տու­թեամբ յայտ­նում են, որ պա­տուով կը կրեն Աշճ­եան Սրբա­զա­նի ան­ուան դպրո­ցի սան լի­նե­լու բա­ցա­ռիկ պատիւը: Դպրո­ցի տնօ­րէն Կրե­թա Համ­բար­ձում­եա­նը շնոր­հա­կա­լու­թիւն յայտ­նեց տօ­նի մաս­նա­կից­նե­րին եւ հրա­ւի­րեց համ­տե­սե­լու աշ­նա­նա­յին բերք ու բա­րի­քը, որը Մուղ­նե­ցի­նե­րը սի­րով հրամց­րին բո­լո­րին:

 Մին­չեւ ուշ երե­կոյ շա­րու­նակ­ւում է տօ­նախմ­բու­թիւնը գիւ­ղում…

Շնոր­հա­ւոր առա­ջին հա­րիւ­րամ­եակդ, Մուղ­նու Մես­րոպ Աշճ­եա­նի ան­ուան դպրոց: Թող ան­վերջ լի­նի քո սա­նե­րի եր­թը Հա­յոց խա­ղաղ երկն­քի տակ, թող Աշճ­եան Սրբա­զա­նի անձ­նա­զո­հու­թեան ու նուի­րու­մի ոգին ան­պա­կաս լի­նի գիւ­ղի բո­լոր բնա­կիչ­նե­րից` մեծ թէ փոքր…

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles