Մենք Եւ Ռուսները

0 0
Read Time:5 Minute, 45 Second

Putin_Serj

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ
«Դրօշակ»

Երկու օրեր առաջ կարդացինք Ռուսաստանի Լիպերալ դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Ժիրինովսկու կեղտոտ բարբաջանքը Հայաստանի հասցէին: Պաշտօնական շրջանակներ ներկայացնող կամ պարզապէս ռուսասէր տարբեր անձիք նման պարագաներում փորձում են երեւոյթը մեղմել մեկնաբանելով, թէ գործ ունենք գժի հետ: Իրականում Ժիրինովսկին սովորական գիժ չէ: Նախ նա հետխորհրդային Ռուսաստանի իշխանութեան մէջ ներկայացուած ամենաերկարակայաց քաղաքական առաջատար ուժերից մէկի առաջնորդն է: Նա այն մարդն է, որը ակտիւօրէն ներկայ է իր երկրի հասարակական-քաղաքական կեանքում, իսկ Ռուսաստանը քիչ թէ շատ ճանաչելով կարելի է վստահ լինել, որ եթէ նա իր «իւրայատուկ» դերի մէջ պահանջուած չլինէր վաղուց կ՚անյետանար ասպարէզից, ինչպէս անհետացան ուրիշ նորակազմ կ՚ուսակցութիւննէր: Այս անձի եւ նրա ներկայացրած քաղաքական ուժի ի յայտ գալու ժամանակներում դեռեւս ռուսական աղբիւրներից փաստեր ի յայտ եկան այն մասին, որ վերափոխուող Ռուսաստանում Եւրոպական դասական միաժամանակ ժամանակակից կուսակցութիւններին համահունչ ինչ-որ բան իրենց երկրում ստեղծելու եւ այն գլխաւորելու համար խորհրդային Պետական անվտանգութեան կոմիտէի գզրոցներից էր դուրս բերուել Վլադիմիր Ժիրինովսկու անունը: Եւ այն, որ նա անկախ թէ քաղաքական դաշտի, որ հատուածում կը լինի, յստակօրէն քաղաքական պատուերի կրող է կարծես թէ ակնհեատ է: Նա այն ջոկատի ակտիւիստներից է, ովքեր տանում են վելիկոռուսական շովինիզմի քրքրուած դրօշը: Խնդիրը, սակայն Ժիրինովսկին չէ: Ոչ էլ տարբեր տրամաչափի ու կարգավիճակի քաղաքագէտ-քաղաքականագէտ-վերլուծաբանները, ովքեր ժամանակ առ ժամանակ «յիշեցնում ենէ հայութեանը, թէ «ձեզ վատ պահէք» կը խռովենք, կ՚առնենք մեր զօրքն ու կը հեռանանք Հայաստանից: Այստեղ ամենաէականն այն է, որ մենք իրապէս հաւատում ենք, թէ մեզ լաւութիւն անելու համար է ռուսական զօրքն ու ռուսական ազդեցութիւնը Հայաստանում ներկայ, եւ մենք ըստ այդմ պէտք է մեզ պահենք: Սա մի հանգամանք է, որ բարդոյթաւորում է մի ամբողջ ժողովրդի ու նախ եւ առաջ հոգեբանական կախուածութեան մէջ է դնում շատ-շատէրին:
Իրականութիւնն այն է, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդէպ միշտ էլ խարսխուած է եղել ռուսական շահի յստակ հաշուարկի վրայ:
19 եւ 20-րդ դարերում տեղի ունեցած ռուս-թուրքական երեք պատերազմների (1828-1829, 1877-1878, 1914-1918) հետեւանքում Ռուսաստանը պատմական Հայաստանը դիտարկեց, որպէս ռազմաքաղաքական փորձադաշտ, մեզ ներքաշելով դրա մէջ ռազմարշաւներ կազմակերպեց դէպի արեւմտահայաստան, ապա, ինչ-ինչ խնդիրներ լուծելուց յետոյ, ետ քաշուեց հայութեանը թողնելով թուրքական եաթաղանի ու տեղահանութեան հարկադրանքի առջեւ:
Կարելի է յիշել, որ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին հայ քաղաքական կեանքի առաջնորդ Դաշնակցութիւնն իր բարձրագոյն ժողովում որոշել էր, որ պատերազմի պարագայում, հայութիւնը պէտք է չէզոքութիւն պահպանի եւ որպէս հպատակ ժողովուրդ, թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Թուրքիայում իր գործողութիւնները պէտք է համընկէցնի տուեալ երկրների պետական շահերի հետ: Ինչպէս, սակայն գրում է ազգային ազատագրական պայքարի եւ Առաջին Հանրապետութեան նշանաւոր գործիչ Ռուբէն Տէր Մինասեան «Հայ-Թրքական Կնճիռը» աշխատութեան մէջ, Ռուսաստանը թուրքական արշաւանքների մէջ էր ներգրաւում կովկասեան ժողովուրդներին: Հայութեան շրջանում էլ յայտնուել էին կասկածելի մարդիկ ովքեր ռուսական շահի քարոզն էին անում եւ այլ ելք չէր մնում քան ժողովրդի ճակատագրի տնօրինութիւնը չթողնել բախտախնդիրների ու արկածախնդիրների ձեռքին: Իհարկէ հայկական կամաւորական շարժումը նաեւ պարտադրուած քայլ էր կրակի բոցերում յայտնուած արեւմտահայութեանը հնարաւորինս պաշտպանելու համար: Ռուսները, սակայն ցեղասպանութեան շեմին հեծեծացող ժողովրդին ուղղակիօրէն լքեցին ու ետ դարձան, իսկ յետոյ փրկեցին թուրքիային Սեւրի դաշնագրի ամբողջական հետեւանքներից եւ ընդհանրապէս կայսրութեան մնացորդացի քայքայումից, տրամադրելով զօրք, զէնք, ոսկի, քաղաքական հովանաւորութիւն: Ի դէպ այս անգամ եւս մոռանալով, թէ նախօրեակին որքան ռուս զինուորների էին մորթել թուրքերը, ինչպէս ի դէպ կովկասեան թաթար նրանց եղբայրները:
Հեռւում օրինակներ չփնտրելու համար պարզապէս մտաբերենք, որ «անկախացածէ Ռուսաստանի պաշտօնական ներկայացուցիչները տարբեր առիթներով յայտարարել են, ցանկացած երկրի հետ յարաբերութիւնները կառուցելու են միմիայն Ռուսաստանի շահերի հաշուարկմամբ:
Շատ լաւ, ոչ զարմանում ենք եւ ոչ էլ տխրում, բնականօրէն այդպէս պէտք է լինի: Միւս կողմից ինչո՞ւ որոշ հայերի ու ռուսների մօտ ցնցումներ է առաջանում այն մտքից, որ Հայաստանն էլ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները պէտք է կառուցի սոսկ հայկական շահերի հաշվառմամբ:
Վերադառնանք ռուսական շահերի հարցին: Ռուսաստանն այսօր Ատրպէյճանին զէնք է վաճառում, շատ լաւ իմանալով, որ այդ զէնքը հիմնականում հայերի վրայ կրակելու համար է, ռուսաստանը յարաբերութիւններ է կառուցում նոյն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրական վտանգ ստեղծելով, հայութեան շահերի դէմ: Ի դէպ սովետական դասագրքերով պատմաբան դարձած որոշ մարդիկ այսօր էլ պնդում են, որ եթէ Դաշնակցութիւնը 19 կամ 20թուականներին շուտ յանձնէր իշխանութիւնը բոլշեւիկներին, ապա չէր լինի հայկական հողերի Ռուս-թուրքական առեւտուրը: Լաւ կը լինի պատմաբանները նաեւ բացատրեն, ըէ ինչու է այսօր ծառացել ազատագրուած տարածքների հարցը, երբ Հայաստանը Ա.Պ.Հ.-ի, Հ.Ա.Պ.Կ.-ի, Ե.Տ.Մ.-ի դաշինքների մէջ է Ռուսաստանի հետ:
Հասնենք հայ ժողովրդին արուող «լաւութիւնների» հարցին:
Դարէր շարունակ, ռազմավարական դոկտրինի համաձայն, Ռուսաստանը ցանկանում է շրջապատել իրեն դաշնակից երկրներով, նախ եւ առաջ հնարաւոր պատերազմները, այսպէս կոչուած, բուֆերային գօտում վարելու համար: Հայաստանի սահմաններին կանգնած ռուսական զօրքը Ռուսաստանի համար առաջին հերթին ունի աւանդական թշնամու հնարաւոր առաջխաղացումը իր սահմաններց հեռու կասեցնելու գործառոյթ: Եթէ այդ հնարաւոր պատերազմները տեղի ունենան ռուսաստանի հարաւային սահմանի վրայ, ապա այլ անցանկալի հանգամանքների կողքին, հաւանական է այստեղ ապրող թուրք-մահմեդական ցեղերի անջատողական ապստամբութիւնների բռնկումը:
Ռուսաստանը ներկայումս խիստ մտահոգ է իսլամական ծայրահեղականութեան բորբոքած կրակի տարածումից նոյն հարաւային սահմաններում: Պատահական չէր նախագահ Փութինի այցելութիւնը Հայաստան Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից յետոյ եւ մեր երկրում ունեցած ռազմական ուժի ու տեխնիկայի համալրումը: Դեռեւս 20014թուականի ամռանը, երբ հայ-ադրբեջանական հակամարտութեան սրումից յետոյ Փութինը Սոչիում կազմակերպեց հանդիպում Սերժ Սարգսեանի ու Ալիեւի հետ ռուս վերլուծաբանները գրեցին, թէ Փութինը վախենում է, որ պատերազմի բռնկումը առիթ կը դառնայ իսլամիստների թափանցման համար Ադրբեջան ու այստեղից էլ շուռ գալը դէպի Ռուսաստան: Պատահական չպէտք է համարել նաեւ, որ 20016 թուականի ապրիլեան յայտնի իրադարձութիւնների ժամանակ Ռուսաստանը զօրավարժութիւններ սկսեց Ատչպէյճանին սահմանակից Դաղստանում: Նոյն Ժիրինովսկին ռուս-թուրքական լարուածութեան օրերին տրուած հարցազրոյցում ասաց, որ եթէ արտաքին ուժերը բախումներ հրահրեն միանգամից ռուսաստանի հարաւային սահմանում, Տոնպասում եւ Միջին Ասիայում, ապա Ռուսաստանի համար չափազանց բարդ կը լինի այդ իրավիճակները յաղթահարել:
Խորհրդային միութեան քայքայումից յետոյ, ըստ էութեան, Անդրկովկասը ռուսական ազդեցութեան ծիրում է մնացել Հայաստանի ռուսական կողմնորոշման շնորհիւ: Որքան էլ այդ երկիրը սիրախաղեր անի Ադրբեջանի հետ նա հրաշալի գիտի, որ յարմար առիթի դէպքում Ատրպէյճանցիները դարձեալ ռուսների կը մորթեն ինչպէս հարիւր տարի առաջ մորթեցին թուրքական ճակատից տուն վերադարձող զինուորներին եւ հեշտութեամբ քաղաքական արեւելումները կը վերանայեն, ինչով-որ զբաղուած են քառորդ դար շարունակ: Հայաստանի, դերակատարութիւնը կենսական նշանակութիւն ունի Ռուսաստանի համար, որպէս կովկասեան խաղացողի, որպէս հակաթուրք երկրի, որպէս մերձաւոր-միջին արեւելքի բանալու, որպէս քրիստոնէական կղզեակի ու հոգեւոր-քաղաքակրթական կենտրոնի, որպէս գիտական եւ այլ առումներով քնած ներուժ ունեցող ժողովուրդի եւ այլն: Այնպէս որ դեռ պէտք է հաշուել, ով ինչ է տալիս եւ ինչ է ստանում այս յարաբերութիւններից եւ երբեմն այդ մասին բացատրել մեր դաշնակիցներին:
Հասկանալի է, որ ռուսական մեծապետական շովինիզմի ներկայացուցիչները կատաղում են տեսնելով, որ Հայաստանը այս տարիներին փորձում է բազմաբեւեռ քաղաքական, տնտեսական, էներգետիկական, ռազմական եւ այլ կապեր ստեղծել, հնարաւորինս նուազեցնելով միակողմանի կախուածութիւնները:
Բոլոր այս դատողութիւնները, ի դէպ չեն ենթադրում գնալու հայ-ռուսական յարաբերութիւնների վատթարացման: Դա չի բխում մեր շահերից: Ինչո՞ւ օրինակ մենք չպէտք է պահպանենք ու զարգացնենք Հ.Ա.Պ.Կ.-ի մեր հնարաւորութիւնները, երբ ամբողջ աշխարհն է ձգտում ռազմական դաշինքների եւ մանաւանդ, որ համարժէք այլըտրանք չի նշմարւում: Ինչո՞ւ չպէտք է զարգացնենք Ետմ-ին մեր հնարաւորութիւնները, եթէ դրանք մեզ համար ենթադրում են առեւտրատնտեսական հնարաւորութիւնների ընդլայնում, մուտք հաւանական նոր շուկաներ այլն:
Հայաստանը կարող է եւ պէտք է դառնայ հզօր երկիր` դուրս գալով այս արատաւոր շրջանից եւ ծրագրուած հետեւողականութեամբ զարգանալով: Ռուս-հայկական շահերի ու հետաքրքրութիւնների հեռանկարը տեսանելի ապագայում պահպանուելու է, բայց այդ յարաբերութիւնները պէտք է կառուցուեն հաւասար գործընկերութեան, միմեանց ինքնիշխանութեան յարգման սկզբունքների վրայ: Մենք չպէտք է շատ յուզուենք, միաժամանակ հաշիւ պահանջենք, եթէ ինչ-որ շովինիստ փորձում է վերեւից նայել: Արժանապատիւ պահուածք եւ գործելակերպ ունենալու համար Հայաստանն ունի բոլոր նախադրեալները:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Մեղաւոր է Դաշնակցութիւն
Next post Անհրաժեշտ Փոփոխութիւն Մը

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles