ՄԵԾ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

0 0
Read Time:4 Minute, 19 Second

p4-5

 

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

Վերջին օրերին Հայաստանի առաջին նախագահ, ʼʼՔոնկրէսʼʼի ղեկավար Լեւոն Տէր Պետրոսեանը վարքագծի փոփոխականութեան այնպիսի ցուցանիշներ գրանցեց, որ ոչ միայն վերջնականապէս աւերեց խիստ սկզբունքային եւ պրագմատիկ քաղաքական գործիչ լինելու մասին` իր շուրջ ստեղծած առասպելը, այլեւ առանց չափազանցութեան արդէն խղճահարութիւն է յարուցում որպէս դարն ապրած, բայց այդ հանգամանքը յամառօրէն չգիտակցող քաղաքական գործիչ: Սերժ Սարգսեանին յայտնի բաց նամակով դիմելուց յետոյ երէկ նա իւրօրինակ բաց նամակ յղեց ,Բարգաւաճ Հայաստանե Կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանին:

Թէեւ ʼʼնամակը“ գրուած էր ,Բարգաւաճ Հայաստանե Կուսակցութեան ղեկավարի առաքինութիւնների նկարագրութիւններով յագեցած արձակ ներբողի ոճով, իրականում այն հրաժեշտի խօսք էր, որը մամուլում շատ ճիշտ եւ դիպուկ բնութագրուեց որպէս ʼʼմահախօսական“: Տէր-Պետրոսեանը շատ լաւ հասկանում էր, որ Փետրուարի 20-ին դասաւորուած հանրահաւաքը ,Բարգաւաճ Հայաստանե Կուսակցութեան կողմից չեղեալ յայտարարելը եւ հասարակական մոբիլիզացիան ու փողոցային պայքարը դադարեցնելու` Ծառուկեանի յայտարարութիւնն իրականում տեսանելի հեռանկարի կտրուածքով քաղաքական արենայից Ծառուկեանի հեռացման, ըստ էութեան, քաղաքական դիակի վերածուելու շեփորահարումներն էին: Եւ, մեղմ ասած, ʼʼհեռացողի մասին` կա՛մ լաւը, կա՛մ ոչինչ“ սկզբունքից նա ընտրել է ʼʼլաւ“-ի տարբերակը` առաջին հայեացքից համաժողովրդական շարժման համար Ծառուկեանի թողած աւանդը գնահատելու եւ արժեւորելու` միանգամայն ազնիւ թուացող նպատակներով: Բայց այդ յօդուածի կամ նամակի իրական նպատակը բոլորովին էլ Ծառուկեանի հեռացման փաստի արձանագրումը կամ էլ նրա արժեւորումը չէր:

Տէր Պետրոսեանի տարատեսակ ,շարժումներից“ շատերն են հեռացել, շատերն են երես թեքել, հիասթափուել, ընդ որում` այնպիսիք, որոնց համար այդ նուիրումն իրենց առողջութիւնն ու կեանքից խլուած տարիներ են արժեցել: Բայց Տէր-Պետրոսեանը նրանց նկատմամբ նոյնպիսի վեհանձնութիւն չի դրսեւորել, այլ շատերին ուղղակի տրորել է ոտքերի տակ: ,Ռէալ Փոլիթիքե-ի այնպիսի երդուեալ հաւատացեալի համար, ինչպիսին Տէր-Պետրոսեանն է, նման բաները աւելին չեն, քան անիմաստ ռոմանթիք զեղումներ: Հետեւաբար, այդ նամակի տակ միանգամայն յստակ նպատակներ են թաքնուած: Եւ դատելով այն աննախանձելի վիճակից, որում յայտնուել է, հրաժեշտի այդ խօսքն ուղղուած է երկու խնդիր լուծելուն:

Առաջինը եռեակի եւ ,Բարգաւաճ Հայաստանե Կուսակցութեան տապալման պատասխանատուութիւնն իրենից հեռացնելն է եւ այն Ծառուկեանի քաղաքական փորձառութեան վրայ բարդելը: Տէր-Պետրոսեանը չի կարող խոստովանել, որ վերջնականապէս տապալել է իշխանութիւնը պառակտելու, պուրժուա-դեմոկրատական յեղափոխութիւն իրականացնելու հարցում Ծառուկեանին օգտագործելու` դեռեւս 2011-ին գործողութեան մէջ դրուած իր պլանը: Նա փորձում է հիմա համոզել, որ Ծառուկեանին աւելի ու աւելի արմատականացման դրդողը ոչ թէ ինքն է եղել, այլ ,Բարգաւաճ Հայաստանե Կուսակցութիւնում ծուարած ,խառնակիչները“, որոնք սպասարկում էին ինչ-որ երրորդ կողմի շահերը: Նա, հաւանաբար, նկատի ունի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանին:

Բայց եթէ այդպէս է, ապա ստացւում է, որ Տէր Պետրոսեանը ,Բարգաւաճ Հայաստանե Կուսակցութեան եւ Ծառուկեանի հետ մտել է քաղաքական ընդհանուր պրոցեսի մէջ` հիանալի հասկանալով, որ նաեւ Քոչարեանն է նրանց միջոցով փորձում լուծել իր ` տուեալ դէպքում իշխանութիւնը վերդարձնելու խնդիրը եւ այդ մասին, չգիտես` ինչու, համեստօրէն լռել է: Իսկ եթէ լռել է, ուրեմն առնուազն դէմ չի եղել, ինչը, կամայ, թէ ակամայ, խոստովանութիւն է առ այն, որ գոնէ մարտավարական առումով ձեռնտու է համարել խառնակիչների, աւելի կոնկրէտ` Քոչարեանի հետ, Ծառուկեանի եւ ʼʼԲարգաւաճ Հայաստանʼʼ Կուսակցութեան միջնորդութեամբ հեռակայ գործակցութիւնը:

Բայց ʼʼԲարգաւաճ Հայաստանʼʼ Կուսակցութեան եւ շարժման գաղափարական ʼʼշարժակը“, ընդունի դա, թէ` ոչ, եղել է Տէր Պետրոսեանը: Նա էր շարժման հիմնական ծրագրային թեզիսները, մարտավարութիւնը որոշողն առնուազն մինչեւ այն պահը, երբ Ծառուկեանն սկսեց ձգձգել պրոցեսը ապա, վերացնելով եռեակի ձեւաչափը, փորձեց աւելի լայն քաղաքական համաձայնութեիւն ապահովել, ինչն այդպէս էլ նրան չներեց Տէր Պետրոսեանը: Հէնց այդ պահին նա, հաւանաբար, հասկացաւ, որ ոչ թէ ինքն է Ծառուկեանի միջոցով այդ ʼʼխառնակիչներին“ պահում վերահսկողութեան տակ ու փորձում օգտագործել, այլ նրանք են իրեն խաղալիք դարձրել: Այս փաստի` ջրի երես դուրս չգալու նպատակով էլ նա կատարեց հերթական շրջադարձը` ,հակասերժականից“  յանկարծ դառնալով ,սերժական“ եւ Ծառուկեանի համար ամենաճակատագրական պահին հանդէս գալով Սերժ Սարգսեանին ուղղուած` համագործակցութեան բաց նամակով, որը թիկունքից հարուած էր այսօր իր կողմից ներբողների արժանացող Բ.Հ.Կ. առաջնորդի համար: Այս առումով, եթէ Տէր-Պետրոսեանն աւելի ազնիւ գտնուէր, ապա իր նամակը կը վերնագրէր ոչ թէ ,Սրտի խօսք“, այլ ʼʼԽղճի խայթ“: Բայց, ինչպէս յայտնի է, նա երբեք չի ընդունում իր պարտութիւնը եւ սխալ լինելու իրողութիւնը: Հետեւաբար, Ծառուկեանին ուղղուած նամակի կամ սրտի խօսքն արտայայտելու միւս իրական նպատակը հէնց այդ դաւադրութեան փաստը եւ դրա էֆէկտը չէզոքացնելն էր: Նա պէտք է ցոյց տար, որ իր այդ քայլը ոչ մի ազդեցութիւն չի ունեցել յանձնուելու` Ծառուկեանի որոշման վրայ: Ուստի սա նոյնիսկ փոփոխականութիւն էլ չէ, այլ պարզ խառնակչութիւն, որը հիմա Տէր-Պետրոսեանը փորձում է զարգացնել այլ ուղղութեամբ: Հասկանալի է, որ Տէր Պետրոսեանը չէր կարող իրեն թոյլ տալ խեղդուել ,Բարգաւաճ Հայաստանե Կուսակցութեան եւ Ծառուկեանի խորտակուող նաւի վրայ եւ քաղաքական արենայից հեռանալ այսքան անփառունակ, խայտառակ պարտութիւն կրելուց յետոյ: Ու հէնց այդ պատճառով հանդիպելու մասին` Սերժ Սարգսեանին ուղղուած նամակի միջոցով ձեռնարկել է մի նոր աւանտիւրա: Փորձելով վերադարձնել առաջին նախագահի երբեմնի կարգավիճակը` նա փորձում է հիմա էլ Սերժ Սարգսեանի ,գորշ կարդինալի“ դերն ստանձնել` արդէն պետական ընդգրկում ունեցող` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Արցախի հիմնահարցի կարգաւորման շրջանակներում պետական գործչին վայել մտահոգութիւն եւ գործ անելու ցանկութիւն արտայայտելու միջոցով:

Եթէ նախագահը կը մերժի հանդիպման առաջարկութիւնը, Տէր  Պետրոսեանն առանձնապէս բան չի կորցնի: Դա արմատական ընդդիմականութիւնը ներքաղաքական ճղճիմ “ռազբորկաների“ հարթութիւնից հանելու, իբր նոր քաղաքական օրակարգ ստեղծելու առիթ կը դարձնի: Իսկ եթէ կ’ընդունի, կը ստացուի, որ Սերժ Սարգսեանը ոչ միայն հաշուի է նստում իր հետ, այլեւ իր մտահոգութիւնները համարում է առնուազն քննարկման ենթակայ: Իսկ դա կարող է հէնց Սերժ Սարգսեանին դնել խիստ անյարմար վիճակի մէջ, որովհետեւ ստացուելու է, որ նա դուրս է գալիս Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի շրջանակից, դրա բովանդակութիւնը փոխելու, ինչ-որ անհասկանալի յանձնաժողով ստեղծելու խնդիրը դարձնում քննարկման առարկայ այն դէպքում, երբ հարցը վերջնականապէս լուծուած է դեռեւս Յունուար 29-ին Հռչակագրի հրապարակմամբ: Սա այլ կերպ, քան Հայաստան-սփիւռք յարաբերութիւններում նոր լարում առաջացնելու միտում, հետեւաբար` նաեւ նոր խառնակչութեան նախաձեռնութիւն դժուար է որակել:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles