Հ.Յ.Դ. ՄԱՍ ՊԻՏԻ ՉԿԱԶՄԷ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ

0 0
Read Time:1 Minute, 19 Second

ARFPartyHeadquartersYerevan  Գիտակցելով իր ամբողջական պատասխանատուութիւնը կուսակցութեան վերջին շրջանի քաղաքականութեան համար` Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինը, կազմակերպութեան Գերագոյն ժողովից առաջ, անհրաժեշտ է համարում հանրութեանը ներկայացնել իր դիրքորոշումները երկրում ստեղծուած նոր իրավիճակի վերաբերեալ:

Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը ներքին ու արտաքին բարդագոյն մարտահրաւէրներ է դիմագրաւում: Իշխանութիւնների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականութեան հետեւանքով մեր քաղաքացիների գերակշիռ մասը կորցրել է վստահութիւնն ապագայի հանդէպ եւ արմատական բարեփոխումներ է պահանջում: Մեր համոզմամբ` առկայ խնդիրները հնարաւոր է լուծել երկրում համերաշխութեան մթնոլորտ ձեւաւորելու, հասարակական-քաղաքական համախմբում առաջացնելու միջոցով:

Հ.Յ. Դաշնակցութիւնը ձեւակերպել է համակարգային փոփոխութիւնների, նոր որակի պետութիւն ստեղծելու, արդիւնաւէտ կառավարում ապահովելու իր պատկերացումները, որոնք ամփոփուած են քաղաքական ու տնտեսական առաջադրանքների եօթ կէտանոց փաթեթում: Վստահ ենք` դրանց քայլ առ քայլ, բայց ամբողջական իրականացումը երկիրը դուրս կը բերի ծանրագոյն վիճակից եւ մեր քաղաքացիների համար ազատ ու բարեկեցիկ կեանք կ’երաշխաւորի: Մենք հետեւողականօրէն պահանջելու ենք այդ ծրագրի կենսագործումը` ձգտելով մեր սկզբունքների շուրջ համախմբել հասարակութեան լայն զանգուածներին ու քաղաքական ուժերին:

Այս հանգրուանում Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինը որդեգրում է հետեւեալ մօտեցումները.

1.- Մաս չկազմել նոր ձեւաւորուող կառավարութեանը:

2.- Հետեւել իշխանութեան եւ կառավարութեան գործողութիւններին, նրանց հանդէպ մեր վերաբերմունքն ու գործակցութեան ձեւաչափը պայմանաւորել առաջարկուած փաթեթի իրագործման աստիճանով:

3.- Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրութեանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դաւանած ազգային-պետական արժէքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, միւս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունութիւնից:

Մեր նպատակը եղել եւ մնում է Հայաստանի պետականութեան հզօրացումը, մեր քաղաքացիների արժանապատիւ, բարեկեցիկ կեանքը:

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմինը այս դիրքորոշումները յանձնում է հանրութեանն ու մեկնարկելիք Գերագոյն ժողովին` բնականաբար բոլոր հարցերի վճռահատումը թողնելով հայաստանեան կազմակերպութեան բարձրագոյն ժողովին:

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն մարմին
Ապրիլ 17, 2014

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles