ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ…

0 0
Read Time:1 Minute, 21 Second

electricity1-26-6-2015

 

ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

 

Տանը, գրասենեակում, մի բաժակ սուրճ ձեռքին նստած ու ցուցարարներին հայհոյողներ, ճիշտ ու սխալ որոշողներ, քանի դեռ դուք կաք, ոստիկանները ջրցան մեքենաներ, ուժ են կիրառելու ցոյցերը ցրելու համար, ելեկտրականութեան (եւ ոչ միայն) գինն էլ գնալով բարձրանալու է:

Միշտ, պայքարի ամենաթէժ պահին յանկարծ յայտնւում են ,առաքեալներե, որոնք սովորաբար չեն լինում ամենաթէժ կէտերում, այլ տանը կամ գրասենեակում, չի բացառւում` նաեւ մեքենայի միջից ճլճլացող ելեւէջներով երաժշտութեան ներքոյ սկսում են խելք սովորեցնել ցուցարարներին, թէ` ,արա՛, բա սե՞նց են պայքարումե:

Խելք սովորեցնողները հիմնականում նրանք են, ովքեր առաջին իսկ հնարաւորութեան դէպքում լքում են երկիրը ու շարունակում դրսից աւելի բարձր յոխորտալ, թէ` ,Այ, որ էդտեղ լինէիե… Սովորաբար, խելք սովորեցնողներն այնքան շնորհք չեն ունենում, որ լռեն ու իրենց ,փոքրութիւնըե ցոյց չտան:

Խելք սովորեցնողների ձայնն աւելի բարձր է հնչում, երբ նրանք մի քանի անգամ արտասահմաններ են գնացած լինում, տեղում սկսում են համեմատել, թէ` ,Բայ դրսում սե՞նց կանէին, իրենց էսպէ՞ս կը պահէինե…

Խելք սովորեցնողները հիմնականում սոցիալական ցանցում լատինատառ գրողներն են, որոնք սովորեցնում են, որ ցոյցի ժամանակ չէր կարելի ,այոե-ն փոխարինել “Հա“-ով, իսկ “Ոչ“-ը` “Չէ“-ով:

“Բերման ենթարկուածների մէջ է նաեւ անչափահաս մի տղայ“ լուրը կարդալուց յետոյ խրատ տուողների հանճարեղ ուղեղներում ընդամէնը մէկ միտք է ծագում` ո՞նց կարող է 17 տարեկանը լինել բողոքի վայրում:

Ամենակարեւորն այն է, որ խելք տուողները միշտ ջրից չոր են դուրս գալիս, նրանք յստակ դիրքորոշում չունեն` ե՛ւ ոստիկանների կողմից են, ե՞ւ ցուցարարների` նայած` այդ պահին ում է պէտք խրատել:

Հանէք ձեր` խրատ տուողի հագուստը, դիմակը, կեղծ ու շինծու խօսքը, կտրուէք համակարգչից, ձեր փափուկ աթոռներից ու, եթէ օգուտ տալու ունակ չէք, լռէք` թէ՛ դուք խելացի կերեւաք, թէ՛ էլ մենք մտքում քիչ կը յիշենք ձեր հարազատներին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles