ԱՊՐԻԼ 24-Ը ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ

0 0
Read Time:1 Minute, 11 Second

Սամցխէ Ջաւախքի Լրատուական Կայք
Գրեց Սօնա Թօնաքանեան

Մեսրոպեան Ուղղագրութեան վերածեց Յարութիւն Մըսրլեան

 Ապրիլ  27, 2022

Այսօր՝ Ապրիլի 24-ին վաղ առաւօտուանից Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի խաչքարի մօտ էին այցելում ախալքալաքցիները եւ ծաղիկներ խոնարհում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակների յիշատակներին մատուցուեց Պատարագ: Օրուայ պատարագիչը Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Նարեկ քահանայ Տիգրանեանն էր:

Պատարագից յետոյ եկեղեցու բակում՝ ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան զոհերի կանգնեցուած խաչքարի մօտ,  Նշան վարդապետ Հմայակեանն ու  Տէր Նարեկ քահանայ Տիգրանեանը կատարեցին Սրբոց Նահատակաց բարեխօսական կարգ, որին ներկայ էր Ախալքալաքի Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Ալեքսանդրէ քահանայ Քասրաշվիլին:

Ի յիշատակ անմեղ զոհերի ծաղիկներ խոնարհեցին նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամաւոր Սամուէլ Մանուկեանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նայիրի Իրիցեանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարեանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրթական հաստատութիւնների ու հասարակական կազմակերպութիւնների աշխատակիցներ եւ այլ քաղաքացիներ:

«107 տարի յետոյ հայ ժողովուրդը շարունակում է լինել պահանջատէր։ Իւրաքանչիւր տարի այցելելու ենք  եւ յարգելու զոհերի յիշատակը։ Եւ վերջապէս գալու է ժամանակը, որ արդարութիւնը վերահաստատուի եւ աշխարհի խոշոր տէրութիւնները պէտք է ճանաչեն եւ դատապարտեն ոճրագործութիւնը, գալիք ցեղասպանութիւններ կանխելու համար» ,  մեզ հետ զրոյցում  նշեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարեանը։

107 տարի առաջ Օսմանեան Թուրքիայի ոճրագործութիւնն առ այսօր դատապարտուած չէ։ Մեծ Եղեռնի հետեւանքով հայ ժողովուրդը սփռուեց ամբողջ աշխարհում եւ այս օրերին միասնաբար համայն հայութիւնը աղօթք է բարձրացնում առ Աստոած զոհերի վառ յիշատակի եւ արդարաութեան վերահաստատման համար։

 

Sona Tonakanian
https://akhaltskha.net/2022/04/24/24-4/

Սամցխէ Ջաւախքի Լրատուական Կայք

24042022

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles