ԱՆԱՍՏԱՍԻԱ (ԱՆԱՍԻԿ) ԲՈՒԴԱՂԵԱՆԻ ԱՆԹԱՌԱՄ ՅԻՇԱՏԱԿԻՆ

0 0
Read Time:2 Minute, 19 Second

p15 derevatap  Հրեշտակային անձնաւորութիւն մըն էր Անաստասիա (Գրիգորեան) Բուդաղեանը: Համակ բարութիւն, ազնւութիւն, նուիրում. ապրում էր կարծէք միայն ուրիշին օգնելու համար:

Չափազանց համեստ՝ կը խորշար, կը խուսափէր երեւալէ եւ իր մասին խօսել տալու: Սիրուած էր իր բոլոր հասրազատներէն եւ բարեկամներէն:
Կը սիրէր երեխաները եւ վաղ երիտասարդութեան օրերէն Նիւ Եորքում կամաւոր ուսուցչութիւն էր ըրած Կիլիկեան Թեմի Շաբաթօրեայ դպրոցներում:
Օժտուած էր գրելու կարողութեամբ եւ պատանեկան օրերուն գրած է բազմաթիւ ոտանաւորներ եւ բանաստեղծութիւններ՝ հատոր մը լեցնելու չափ, որոնցից շատեր տպագրուել են Թեհրանի իր դպրոցական թերթիկների մէջ:
Ծնուել է Թաւրիզ, Պարսկաստան, Յունուար 10-ին 1942 թուին, ծնողները՝ Նեկտար եւ Յարութիւն Գրիգորեան: Ապա փոխադրուել են Թեհրան:
1958թ. ընտանեօք (հայրը, մայրը, ինքը եւ քոյրը) գաղթել են Նու Եորք, “Թօլսթօյ Հիմնադրամ“-ի ընկերակցութեան միջոցով, ուր պատանի Անաստասիան շարունակել է իր ուսումը Ամերիկեան դպրոցներում:
1962 թուին ամուսնացել է Հենրիկ Բուդաղեանի հետ, (Ամերիկայի Ազատ-Ձայնասփիւռի թղթակից): Ունեցել է երկու որդի՝ Շանթ եւ Նարեկ, որոնց ներշնչել է ուժեղ ազգային նկարագրով եւ գիտակցութեամբ:
Վաթսունական թուականներին բեղուն գործունէութիւն է ունեցել ՀՕՄ-ի շարքերում, անուանի ազգային գործիչ Տիկին Արփի Փափազեանի ուղեկցութեամբ եւ մտերմութեամբ:
“Ամերիկայի Ձայն“ի հայկական բաժնի Նիւ Եորքի թղթակից ծանօթ մտաւորական Նորիկ Ստեփանեանի մահից յետոյ, (1974թ.) Վաշինգթօնի “Ամերիկայի Ձայն“ի հայկական բաժնի տնօրէն յայտնի գրող Յակոբ Կարապենցի հրաւէրով՝ Անաստասիան հարւիրուել է ստանձնելու Նիւ Եորքի “Ձայն“ի հայկական բաժնի թղթակցի պաշտօնը, որ վարեց մօտ 20 տարի հանգամանօրէն, արժանանալով Յակոբ Կարապենցի բարձր գնահատանքին իր յօդուածների եւ հարցազրոյցների առնչութեամբ, որը լսուել է մեծ հետաքրքրութեամբ Հայաստանում՝ “Անաստասիա Բուդաղեանը հաղորդում է“:
1979 թուի Օգոստոս 25-ին նա մէկ ամսով Հայաստան գնաց իբր կամաւոր ուսուցչուհի ընկերակցելով Կիլիկեան Թեմի Հայկական Շաբաթօրեայ Դպրոցների երեք պատանի ուսանողների, որոնք հրաւիրուել էին Հայաստանի Մշակութային Կապի Կոմիտէի կողմից:
Ի հարկէ այս այցելութիւնը շատ շինիչ ազգային ոգի առաջացրեց թէ՛ իր եւ թէ՛ մանուկների հոգիներում: Նրա երեք աշակերտներն էին Լուսինէ Գասպարեան (14), Նարեկ Բուդաղեան (10.50) եւ Նորա Նագաշեան (14) տարեկան:
“Ինքզինքս այնքան հարազատ էի զգում անկեղծ հոգածութեան եւ գուրգուրանքի մէկ միջավայրում, որ կարծէք ամբողջ կեանքս այնտեղ էի ապրել“ ասում է Անաստասիան իր տպաւորութիւնների շարքում:
Երեւանում այդ մէկ ամսուայ ընթացքին նա հետեւել է նաեւ մանկավարժական դասախօսութիւնների Հայաստանի ամենաականաւոր Պրոֆեսօրների կողմից գրուած ուսուցիչների կատարելագործման համար:
Իր վերջին տարիները նա շատ զբաղուած եղաւ իր թոռնիկների դաստիարակութեան եւ ազգային նկարագրի կերտման խնդրով:
Անասիկ Բուդաղեանի հոգեհանգստեան արարողութիւնը կայացաւ Չորեքշաբթի, Յուլիս 22-ին, Նիւ Եորքի Տակլըսթընի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ մէջ, ուր ներկայ էին բազմաթիւ ծանօթ անձնաւուութիւններ, ընկերներ: Կենսագրութիւնը կարդաց եկեղեցւոյ հովիւ Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Թրթռեանը, որը ներկայացուծ էր ըմտանիքի կողմից: Յուզումնալից խօսքերով ներկայացան զաւակներն ու հարսը: Ընտանիքին մօտիկ բարեկամ՝ Անահիտ Խաչատրեանը իր յարգանքի ու սիրոյ տուրքը մատուցեց հանգուցեալին: Յուղարկաւորութիւնը՝ տեղի ունեցաւ յաջորդ օրը, Յուլիս 23-ին ,որից յետոյ ներկաները հրաւիրուեցին տղայի՝ Նարեկ Բուդաղեանի բնակարանը հոգեճաշի: Ի փոխան ծաղկեպսակի նուիրատւութիւնները՝ կատարուեցաւ ի նպաստ Տակլըսթընի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ Շաբաթօրեայ Վարժարանին: Քառասունքի հոգեհանգստեան արարողութիւնը տեղի կ՛ուենայ Օգոստոս 31-ին առաւօտեան ժամը 10-ին նոյն եկեղեցում:
Դաժան հիւանդութիւնը չխնայեց նրան: Թող իր հոգին թեւածի դրախտի լոյսերի մէջ:
Ներկայ Մը

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles