«ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԶԱՐԳԱՆԱԼ… ՉԶԻՋԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ» ՅԱՅՏՆԵՑ ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ

0 0
Read Time:3 Minute, 13 Second

Հինգշաբթի, Սեպտեմբեր 2ի երեկոյեան, Երեւանի  »Տինամօ« մարզասրահէն ներս, Հ.Յ.Դ. կազմակերպած էր ժողովրդային հանդիպումտօնախմբութիւն մը՝ նուիրուած Արցախի անկախութեան օրուան: Այս առթիւ, կարճ հարցազրոյց մը կատարուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Արմէն Ռուստամեանի հետ, որ կը ներկայացնենք ամբողջութեամբ.- 

Հ. Այս ձեռնարկը կարելի է սեպել տօնակատարութի՞ւն թէ  քաղաքական հանդիպում:

Պ. Հ.Յ.Դաշնակցութեան համար Արցախի անկախութեան  հռչակման օրը  նշելը, ոչ միայն տօնական առիթ է, այլեւ անցած տարին գնահատելու  հնարաւորութիւն. որքանո՞վ մենք մօտեցանք մեր խնդիրների լուծմանը,  ի՞նչ նոր մարտահրաւէրներ ու սպառնալիքներ են առաջացել:  Հիմա, ակնյայտ  է, որ ամենագլխաւորը դարձեալ  Արցախի հարցն է: Ակնկալւում են ինչոր համաձայնութիւններ՝ հնարաւոր սկզբունքների շուրջ, դրանց հիման վրայ ինչոր ամբողջական կացութիւն, այսինքն՝ աւելի յստակ են դարձել խնդիրները: Այդ խնդիրների հետ կապուած, բնականաբար, պէտք է վերացուի շփոթը, որ գոյութիւն ունի հասարակութեան մէջ: Դաշնակցութիւնն իր տեսակէտներով փորձելու է յստակ ասել, թէ ինչն է հարցը, որտեղ են  իրական սպառնալիքներն ու վտանգները: Որ դրանք կան, բազմիցս ենք ասել, բայց ժողովրդային հաւաքին  եւս մէկ անգամ կը բարձրաձայնենք:

Հ. Բայց Հայաստանում այսօր առկայ են  շատ ու շատ ներքին խնդիրներ որոնց մասին, կարծում ենք, պէտք է խօսի դաշնակցութիւնը որպէս քաղաքական կուսակցութիւն:

Պ. Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի օրակարգի ամենակարեւոր հարցերից է, որն ուղղորդում է մեր թէ’ արտաքին, թէ’ ներքին քաղաքականութիւնը: Այս սերնդի հիմնական հարցը Արցախն է, և  հիմնախնդրի լուծումն է, եւ քանի դեռ այս հարցը չի լուծուել,   մնացած խնդիրների ամբողջական լուծում հնարաւոր չէ պատկերացնել: Հարցի լուծման հիմնական մօտեցումները քիչ թէ շատ յստակ  ձեւակերպուած են:  Մի մասն ասում է՝ առանց զիջելու մենք չենք կարող զարգանալ,  քանի դեռ այս խնդիրը չի լուծուել  Հայաստանը դատապարտուած է կորուստների,  որեւէ զարգացում անիմաստ է ակնկալել:

Մեր մօտեցումն այլ է: Մենք վստահ ենք, որ  Հայաստանն ունի բոլոր  հնարաւորութիւնները եւ կարող է զարգանալ առանց զիջելու: Զարգանալ զիջելով եւ զարգանալ առանց զիջելու. այս երկու թեզերի  միջեւ է գաղափարական լուրջ բանավէճ առաջացել: Համոզուած ենք, զիջելու դէպքում կորցնելու ենք  մեր ազգային պետութեան հեռանկարն ընդհանրապէս:

Մեր հիմնական նպատակն է  ցոյց տալ, թէ որքան վտանգաւոր է այդ թեզը՝ զարգանալ զիջելով: Եւ գտնում ենք՝ միակ ճանապարհը Հայաստանի ապագայի  համար »զարգանալ եւ չզիջել«  թեզի իրականացումն է: Դա, ի հարկէ, դժուար խնդիր է, բայց պէտք է ձեւաւորել այդ դժուար խնդիրը  լուծելու ընդունակ իշխանութիւն, որ երկիրը իսկապէս  կարողանայ ե’ւ զարգանալ, ե’ւ չզիջել: Չզիջելը պարտադիր պայման է, եւ հիմա դա շատերն են հասկացել: Բայց ինչպէս զարգանալ: Մեր հնարաւորութիւնները, որ մենք մինչեւ հիմա չենք օգտագործել, աւելին ասեմ մսխել ենք,  ուղղակի կապւում է մեր ներքին կեանքի հետ: Արցախեան հարցը շաղկապւում է մեր ներքին կեանքի, ներքին հարցերի հետ: Այնպէս որ, այդ հարցերը նոյնպէս մեր օրակարգում են:

Հ. Ազգային խնդիրների  համար պայքարը  ինքնին ենթադրում է առաւելագոյն համախմբում: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, հասարակութիւնը ազգային խնդիրների շուրջ համախմբուած իշխանութիւնների, քաղաքական կուսակցութիւնների հետ:

Պ. Մեր երկրում չկայ համախմբման համար անհրաժեշտ մթնոլորտ: Այո, համախմբումն է, որ բերում է մեր ամբողջական ներուժի ձեւաւորմանը եւ մեր հնարաւորութիւնների բազմապատկմանը: Համախմբումը չի կարող տեղի ունենալ անարդարութեան պայմաններում, անազատ միջավայրում, այսինքն՝ ներքին ազատութիւնները, ներքին  արդարութեան խնդիրները այն կարեւոր պայմաններն են, որոնց հիման վրայ կարող է այդ համազգային համախմբումը տեղի ունենալ: Սրան մենք հաւատում ենք, հաւատում ենք, որ երկրի զարգացման այդ աղբիւրները պէտք է ամբողջութեամբ գործեն,  կոնկրետ քայլեր պէտք է մատնանշուեն: Եւ այդ դէպքում մենք այլեւս չենք մուրար Թուրքիայից, որ սահմանը բացի,  Ատրպէյճանին չենք յանձնի մեր պատմական տարածքները, ինչ է թէ  Ատրպէյճանը կարող է պատերազմ սկսել:

Հ. Այդ դէպքում  գուցէ պէ՞տք է սկսել ներքին խնդիրների լուծումից:

Պ. Թէ’ Արցախի հարցը, թէ’ երկրի  Ընկերային արդարութեան ու ժողովրդավարութեան ներքին խնդիրները, թէ առկայ արատաւոր երեւոյթները, կաշառակերութիւն, զեղծարարութիւն, հոռի բարքեր, շփացած մարդիկ, չեն թողնում, որ  ժողովուրդը  հայրենի հողի վրայ ամուր զգայ: Եւ սրանց կարգաւորմամբ կÿամբողջանան մեր ուժի ներքին աղբիւրներն ու կարողութիւնները, որոնցմով կարող ենք զարգացում ապահովել:

Զարգանալ չզիջելով. սա լինելու է մեր առաջնային կարգախօսը եւ սրա հիման վրայ ենք  գործընկերային յարաբերութիւնները  հաստատելու տարբեր քաղաքական ուժերի հետ: Պատերազմական կոչերին, ազերի յոխորտանքներին մեր պատասխանն է՝ թող միայն փորձեն:  Եթէ ուզում ես խաղաղութիւն, պատրաստ եղիր պատերազմի, ուրիշ կերպ ոչ ոք խաղաղութիւն չի նուիրում: Իսկ առողջ , արդար, ազատ հասարակութիւն չունենալով չես կարող դիմագրաւել արտաքին սպառնալիքները: Թուլացած հասարակութիւնը  չի կարող   հզօր բանակ ունենալ:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles