ԲԱՑ ՆԱՄԱԿ.- ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ . Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՁԵՐ ՅԱՋՈՐԴ ԱՆԱԿՆԿԱԼԸ

0 0
Read Time:16 Minute, 19 Second

Եր­կար   ժա­մա­նակ  մտո­րում  էի,  արդ­եօ՞ք   ար­ժէ   գրել   այս  նա­մակս   Ձեզ, թէ­եւ   ան­կախ  նա­մա­կիս  բո­վան­դա­կու­թիւ­նից  ստեղծ­ուած դրու­թիւնն  էլ  ոչն­չով  հնա­րա­ւոր  չէ  փո­խել,  սա­կայն   իմ  մէջ  գլուխ  բարձ­րաց­րեց    հա­մար­ձա­կու­թիւնը   ասե­լու   այն,   ին­չը   կու­տակ­ուել  է  իմ  մէջ,  ին­չը պար­տա­ւոր եմ  ասել,   յու­սա­լով նա­մակս բե­կում կը մտցնի  Հայ-թուր­քա­կան յա­րա­բե­րութ­իւնների Ձեր մօ­տե­ցում­նե­րին: Նախ ասեմ, որ  չեմ  կաս­կա­ծում  Ձեր  հայ­րե­նա­սի­րութ­եանն ու նուիր­ուա­ծութ­եա­նը, սա­կայն Ձեր նա­խա­ձեռ­նութ­եամբ թափ առած հայ-թուր­քա­կան յա­րա­բե­րութ­իւն­նե­րի կար­գա­ւո­րու­մը լե­ցուն  է   ան­կան­խա­տե­սե­լի զար­գա­ցում­նե­րով ու ողջ ազ­գին անակն­կալ – անակն­կա­լի հետեւից  մա­տու­ցե­լով.  նախ ազ­գի թի­կուն­քին Զուի­ցեր­իա­յում   Ապ­րիլ  22-ին »ճա­նա­պար­հա­յին քար­տէս«, իսկ Օգոս­տո­ս 31-ին   նո­րից Զուի­ցեր­իա­յում կնքուած   »փո­խա­դարձ   սահ­ման­նե­րի   ճա­նաչ­ման« ար­ձա­նագ­րու­թիւնը, որը  անակն­կալ­նե­րի   գա­գաթ­նա­կէտն  էր,  երե­ւա­կա­յու­թիւ­նից  վեր,   որ  հայ  մարդ է այդ ար­ձա­նագ­րու­թեան  տակ  իր  ստո­րագ­րու­թիւնը դրել, որը փա­կեց մեր  ազ­գի առաջ Հայ­կա­կան Ցե­ղաս­պա­նու­թեան մի­ջազ­գայ­նօ­րէն ճա­նաչ­ման ու մեր պա­հան­ջա­տի­րութ­եան բո­լոր դռնե­րը,  ուս­տի  չեմ   կա­րող  շո­ղո­քոր­թել   ու  նա­մակս   գո­վա­սան­քի խօս­քե­րով հա­մե­մել, քան­զի Ձեր թե­թեւ ձեռ­քով փշրուեց   երա­զան­քիս ոս­կէ կու­ժը,  երա­զանք  որ  իմ  սրտի  խոր­քում  փայ­փա­յել  եմ  շուրջ   45 տա­րի,  երա­զանք,  որ  հան­դի­սա­ցել է կեան­քիս մի­ակ  իմաս­տը…

Երա­զանք,  որ   հա­րիւր  հա­զա­րա­ւոր  հա­յոր­դի­ներ  են  ծո­ցել իրենց  սրտի  խոր­քում,  որ  սե­րունդ­նե­րին ժա­ռան­գեն  մեծ  ու հզօր Հա­յաս­տան:

Իհար­կէ, Ձեր հնա­րա­ւո­րու­թիւն­ներն ան­չափ շատ են,  իրա­ւունք­ներն առա­ւել եւս,  բայց  որ  ամ­բողջ  ազ­գի  անու­նից   ծնկում  էք   թուր­քի  առաջ,  կոյր  մար­դուն  է  ան­գամ  տե­սա­նե­լի,  որը    նսե­մաց­նում  է  հայ  մար­դու ար­ժա­նա­պատ­ուու­թիւնը. մի  բան,  որ թուր­քին է յա­տուկ:  Մի­թէ՞   դուք դեռ հե­տե­ւու­թիւն­ներ  չէք  արել,   Ձեր  յօ­րի­նած  հնա­րամ­տու­թեան »ֆութ­պո­լա­յին   դիւա­նա­գի­տու­թեան« դա­ռը  պտուղ­նե­րից,  որը   վե­րած­ուեց  սի­րա­խա­ղի ու ազ­գի  թի­կուն­քին գաղտ­նիու­թեան  քո­ղի  տակ Ապ­րի­լի  22-ի  կէս­գի­շե­րին  Զուի­ցեր­իա­յում ստո­րագր­ուեց »ճա­նա­պար­հա­յին  քար­տէս« հա­կա­հայ   հա­մա­ձայ­նա­գի­րը,  որը  մո­լո­րու­թեան  մէջ  դրեց, խառ­նեց հա­յա­մետ  Օպա­մա­յի   բո­լոր  խա­ղա­քար­տե­րը.   ար­դիւն­քում   Օպա­ման   իր Ապ­րիլ ք­սան­չորս­եան  ելոյ­թում  չար­տա­բե­րեց  մի­ջազ­գայ­նօ­րէն  ըն­դուն­ուած    Genocide   բա­ռը:

Օպա­մա­յի ելոյ­թի հետ      Ապ­րիլ  24-ին վա­յե­լե­ցինք  Ձեր   սի­րա­խա­ղի առա­ջին  դա­ռը  պտու­ղը:  Ին­չո՞ւ էք  ամ­բողջ   ազ­գին  դարձ­րել   Ձեր յօ­րի­նած հնա­րամ­տու­թեան »Ֆութ­պո­լա­յին   դիւա­նա­գի­տու­թեան« պա­տան­դը: Ո՞վ  է   Ձեզ  իրա­ւունք  տուել   մի­անձն­եայ,  առանց   հա­մայն  հա­յու­թեան   հա­ւա­նու­թեան,  առանձ­նա­պէս   պա­հան­ջա­տէր սփիւռ­քի հա­մա­ձայ­նու­թիւնն  ու­նե­նա­լու   մեր  դա­րա­ւոր   թշնա­մու   հետ     յա­նուն  սահ­մա­նի  բաց­ման   ողջ   ազ­գին  թուր­քի  առաջ  ծնկի  բե­րէ°ք.   Դուք  ապ­տա­կե­ցիք   այն  մարդ­կանց   դէմ­քին,  ով­քեր  ան­շա­հախն­դիր   իրենց  կեան­քը  նուի­րել    են   Հա­յոց  մեծ   եղեռ­նի  մի­ջազ­գա­յին  ճա­նաչ­մանն  ու  դա­տա­պարտ­մա­նը,  որից  մէկն  էլ   տո­ղե­րիս  հե­ղի­նա­կը:   Ձեր  թե­թեւ  ձեռ­քով    շատ  հեշտ  ու  հան­գիստ  ջու­րը  գցե­ցիք  նրանց   գոր­ծադ­րած  ջան­քե­րը,  լոպ­պիս­տա­կան  աշ­խա­տանք­ներն  ու  ահ­ռե­լի  գու­մար­նե­րը   որ   տրա­մադր­ուել  էին  յաղ­թա­նա­կի   հաս­նե­լու   երա­զան­քով:  

Մի­թէ՞   Դուք  չէ՞ք  զգում,  որ  յայտն­ուել էք  աճ­պա­րա­րու­թեամբ,   ստով   ու  կեղ­ծի­քով   շա­ղաղ­ուած   թրքա­կան  դիւա­նա­գի­տու­թեան  որո­գայ­թում,  մի  թա­կարդ,  որ   ամ­բողջ   ազ­գին  էք  ներ­քա­շել   ճա­հի­ճը,  որ­տե­ղից  դուրս  գալն  այ­լեւս  անհ­նար  է  լի­նե­լու:  Դուք  ինք­նա­գոհ  Ձեր   սի­րա­խա­ղով,  որ   կա­րո­ղա­նում  էք  մեր­ձե­նալ  ու  թուրք  վեր­նա­խա­ւի  հետ   ձեռք­սեղ­մու­մի   ան­մո­ռա­նա­լի  պա­հեր  ու­նե­նալ, Դուք ձեր երեւակա­յա­կան հնա­րամ­տու­թեամբ  ու  տղա­յա­կան   շտա­պո­ղա­կա­նու­թեամբ  ողջ  ազ­գի  հա­մար  թա­կարդ  լա­րե­ցիք   ու  ստի­պում  էք  ազ­գո­վի   լուռ  ու  մունջ  են­թարկ­ուենք  Ձեր  կա­մա­յա­կա­նու­թեա­նը:   Դուք  այ­սօր   ան­գամ  ար­հա­մա­րում  էք    Դաշ­նակ­ցու­թեան  հետ   խորհ­դակ­ցել,  լսել  նրանց  կար­ծի­քը.   մի  կու­սակ­ցու­թիւն,  որ  եղեռ­նից  յե­տոյ  իր  ու­սե­րին  է  վերց­րել  մի­ջազ­գայ­նօ­րէն  Ցե­ղաս­պա­նու­թեան  ճա­նա­չումն ու  դա­տա­պար­տու­մը,  մեր   տա­րածք­նե­րի  վե­րա­դար­ձը:   Զար­մա­նալի­օ­րէն   Ձեզ   չե՞ն  հե­տաքրք­րում, թէ ին­չու՞  է այ­սօր Դաշ­նակ­ցու­թիւնը  նստա­ցոյց,  հա­ցա­դուլ  անում,   Ձեզ չե՞ն հե­տաքրք­րում  այն  պատ­ճառ­նե­րը,  որ   նրանց  մղել  է  այս  ծայ­րա­յեղ  քայ­լին,  թէ՞ հա­մա­ռօ­րէն   կոծ­կում  էք արտ­գործ­նա­խա­րա­րի և   Ձեր ազ­գա­դաւ  գոր­ծո­ղու­թիւն­նե­րը, որ չբա­ցա­յայտ­ուեն:

Վա­ղուց էի նկա­տել, որ  Ձեր  խօս­քի ու գոր­ծի  մէջ  սա­րե­րի  չափ  տար­բե­րու­թիւն  կան:

Ազ­գիս  այս  ճա­կա­տագ­րա­կան  պա­հին մեր մտա­ւո­րա­կան­նե­րին, Հա­յաս­տան­եան     ռազ­մա­վա­րա­կան   կեդ­րոն­նե­րի  քա­ղա­քա­գէտ­նե­րին  ան­հա­սա­նե­լի   է  շփու­մը ժո­ղովր­դի  հետ   հե­ռուս­տա­ցոյ­ցով.  զար­մա­նալի­օ­րէն   հե­ռուս­տա­ա­լիք­նե­րով    միայն  շա­հի   հա­մար  ազ­գին  ծա­խող   պիզ­նես­մէն­ներն  են   էկ­րա­նը   հե­ղե­ղել   ու   բար­բա­ջում  են,  որ   իրենք  աւե­լի  կը հարս­տա­նան…  

Իրա­կան  պատ­կե­րը   գլխի­վայր,   լղոզ­ուած  ներ­կա­յաց­նե­լով   ո՞ւր  էք  տա­նում  ազ­գին   պա­րոն   նա­խա­գահ,  ե՞րբ  էք սթափ­ուե­լու,  ե՞րբ…

  Մի­թէ՞   սահ­մա­նի  բա­ցու­մը   այդ­քան  անհ­րա­ժեշ­տու­թիւն  է,   թէ՞    մի  խումբ  պիզ­նես­մէն­նե­րի  կամ­քը  կա­տա­րե­լու,  նրանց  միլի­ոն­նե­րը կրկնա­պատ­կե­լու  հա­մար   ազ­գո­վի  այդ­քան  թանկ  ենք  վճա­րե­լու… 

 Կա­րո՞ղ  էք  գո­նէ գէթ  մի  հար­ցիս պա­տաս­խա­նել.

-Ի՞նչ  է   նշա­նա­կում »փո­խա­դարձ   սահ­ման­նե­րի   ճա­նա­չում«

 – Չէ՞ք  կա­րող  պա­տաս­խա­նել,  ես  կը պա­տաս­խա­նեմ,-

-Անար­գում  էք   մեր  1,5 միլի­ոն նա­հա­տակ­նե­րի սուրբ յի­շա­տա­կը, հա­րիւ­րամ­եայ   ճա­նա­պարհ  ան­ցած   մեր  ցա­ւե­րի-  ցաւ,    ծո­վից-ծով  պատ­մա­կան  հայ­րե­նի­քի   վե­րա­դար­ձը  դարձ­նում  էք ան­հասանե­լի երա­զանք.

-ստի­պում  էք հրա­ժար­ուել  պա­հան­ջա­տի­րու­թիւ­նից ,  կա­սեց­նել   աշ­խար­հով  մէկ   գոր­ծող  »Հայ-դա­տի« աշ­խա­տանք­նե­րը… աշ­խար­հի  աչ­քին  երե­ւալ  զրպար­տիչ,  մեր  առաջ  փա­կե­լով   բո­լոր  դռնե­րը:

Սահ­մա­նի  բաց­ման   հե­տե­ւանք­նե­րի   վրայ  այժմ  չեմ  ու­զում  խո­րա­նալ, միայն    թռու­ցիկ    ասեմ,  որ  ողջ  ազ­գը  դառ­նա­լու  է  չար­չի,  թուրքն  ար­տադ­րի,  հայն  իրաց­նի,   մեր  ԲՈՒՀ-երն  էլ  են  փակ­ուե­լու,  իսկ   որ   նո­րից   թուրքն  ար­մատ­ներ  է  գցե­լու   բուն  Հա­յաս­տա­նում,   դա   անա­ռար­կե­լի  է,  իսկ  հե­տե­ւանք­նե՞­րը…   չեմ  շա­րու­նա­կում,  քան­զի   »Սահ­մա­նի  բաց­ման   վնաս­նե­րի« մա­սին  վա­ղուց  եմ  գրել  իմ  ըն­դար­ձակ  վեր­լու­ծու­թիւնը: 

Իսկ  եթէ   ու­զում   էիք  սահ­մա­նը  բա­ցել   ու  դիւա­նա­գի­տա­կան  կապ   հաս­տա­տել  Թուրք­իա­յի  հետ   այն  էլ  առանց  նա­խա­պայ­ման­նե­րի,  ինչ­պէ՞ս  եղաւ,  որ  Օգոս­տոս  31-ին    այս­պի­սի  խայ­տա­ռակ  նա­խա­պայ­մա­նի, »Վե­րա­հաս­տա­տե­լով եր­կու երկր­նե­րի մի­ջեւ գո­յու­թիւն ու­նե­ցող ընդ­հա­նուր սահ­մա­նի փո­խա­դարձ ճա­նա­չու­մը՝ սահ­ման­ուած մի­ջազ­գա­յին իրա­ւուն­քի հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նագ­րե­րով« նման բո­վան­դա­կու­թեամբ ար­ձա­նագ­րու­թեան   տակ  ստո­րագ­րութ­իւն դրուեց:

Կար­ծիք  է  ստեղծ­ւում,  որ   մի  եր­րորդ   երկ­րի   ներ­կա­յա­ցու­ցիչ  է  այդ  ար­ձա­նագ­րու­թեան  տակ դրել իր ստո­րագ­րութ­իւ­նը, ոչ հայ  մարդ:

Հայ  մար­դու  ձեռ­քը  պի­տի  կոտր­ուէր  այդ  պա­հին…

Մի­թէ՞   Ցե­ղաս­պա­նու­թիւնն  ու­րա­նա­լու  հաշ­ուին  պէտք  է   բաց­ուեն  այդ սահ­ման­նե­րը,   մեր գե­րի   ըն­կած  սահ­ման­նե­րը:  

Մի­ամ­տու­թիւն  կը լի­նէր  մտա­ծել,   թէ  Կիւ­լը  կ’ըն­դու­նէր   Ձեր  »ֆութ­պո­լա­յին  հրա­ւէրքն« ու կը գար  Հա­յաս­տան  ֆութ­պոլ   դի­տե­լու,   կամ  Տա­ւո­սում  Էր­տո­ղա­նի   բե­մա­կա­նաց­ուած պահ­ուած­քը Փե­րե­սի   երե­սին  շպրտե­լով,

-Դուք   մար­դաս­պան  էք,  քա­նի  որ   Կա­զա­յում  երե­խա­ներ էք  սպա­նում:

Լքե­լով  դահ­լի­ճը   չմո­ռա­ցաւ հան­դի­պել Ձեզ  հետ…

Մի­թէ՞ ռազ­մա­վա­րա­կան  գի­տե­լիք­նե­րի պա­կա­սը  չէ,  որ   այս  քայ­լե­րը ման­րակր­կիտ  վեր­լու­ծու­թեան չեն են­թարկ­ուել Ձեր  կող­մից:

Հաշ­ուի  չառ­նե­լով  ամե­նա­կա­րե­ւոր   հան­գա­ման­քը,  որ   եթէ  այ­սօր  թուր­քը  բա­ցի  սահ­ման­ներն   ու  դիւա­նա­գի­տա­կան   յա­րա­բե­րու­թիւն­ներ   հաս­տա­տի,   մենք  այ­լեւս   իրա­ւունք  չու­նենք   Ցե­ղաս­պա­նու­թեան  մա­սին   ան­գամ  թե­թեւ  ակ­նար­կել,   կամ   Ատր­պէյ­ճա­նի   խնդրում   թուր­քի   կամ­քին  հա­կա­ռակ   քայլ,  միւս  օրը  մեր  դես­պա­նը  կ’ար­տաքս­ուի   Թուրք­իա­յից,  սահ­մանն  էլ   կը փակ­ուի,  հայ­կա­կան  ապ­րանք­ներն  էլ  կը »պոյ­քոթ­ուեն«…

Մի­թէ՞  փոր­ձա­դաշտ  են   մեր  ազ­գա­յին   խնդիր­նե­րը,    ու  Դուք   այ­սօր  ձեր  շուր­ջը  հա­ւա­քե­լով  կու­սակ­ցութ­իւն­նե­րի  ղե­կա­վար­նե­րին,  փոր­ձում  էք  հա­մո­զել,  որ    Դուք  ճիշտ  էք.   Ձեր   գոր­ծո­ղու­թիւն­նե­րի    յե­տա­գայ  ան­յա­ջո­ղու­թիւն­նե­րի   մեղ­սա­կի­ցը   դարձ­նե­լով  նրանց,  բայց  այդ  52  կու­սակ­ցա­կան   ղե­կա­վար­նե­րով  չէ, որ   պի­տի   որոշ­ուի   այն­պի­սի  հարց,  ինչ­պի­սին     ցե­ղաս­պա­նու­թիւնն   է   ու  հայ­կա­կան  տա­րածք­նե­րը.   ո՞ւմ  է  գաղտ­նիք,  որ    կու­սակ­ցու­թիւն­նե­րի   ղե­կա­վար­նե­րի,  ազ­գա­յին  ժո­ղո­վի   պատ­գա­մա­ւոր­նե­րի  99%   »պիզ­նես«  ու­նեն  ու  հե­տապն­դում  են  իրենց  սե­փա­կան  շա­հե­րը,  որ  սահ­ման­նե­րը  բաց  լի­նեն  ու  իրենց   գրպան­նե­րի  պա­րու­նա­կու­թիւնը   եռա­պատկ­ուի  ու  քա­ռա­պատկ­ուի…   նրանց  հայ­րե­նա­սի­րութ­եան  չա­փը   հա­մես­տօ­րէն  լռելն  է,  իսկ   դիւա­նա­գի­տա­կան  ձա­խո­ղում­նե­րի   գլխա­ւոր  մե­ղա­ւո­րը   վա­ղը   Դուք  էք  ճա­նաչ­ուե­լու   ու  Ձեր  ճա­կա­տին  է   դաճ­ուե­լու   դա­ւա­ճա­նի  խա­րա­նը. սե­րունդ­նե­րը  անէծ­քով են յի­շե­լու Ձեր  անու­նը. այս  է  դա­ռ իրա­կա­նու­թիւնը:

 Դա­ւա­ճա­նութ­իւնը  պո­զով  ու  պո­չո՞վ  է  լի­նում…

Ու­նե­ցէք  հա­մար­ձա­կութ­իւն  ըն­դու­նե­լու Ձեր  սխա­լը  եւ  ճա­նա­պար­հի  կէ­սից   գո­նէ   յետ  կանգ­նէք,   որ  հնա­րա­ւոր  լի­նի  ձեր  սխալ  քայ­լե­րը  սրբագ­րել   կա­րո­ղա­նանք:   Նո­րից  ու  նո­րից  եմ  կրկնում.    վա­ղուց  էի  նկա­տել,  որ  Ձեր   խօս­քի  ու  գոր­ծի  մեջ  սա­րե­րի  չափ   տար­բե­րու­թիւն  կայ:

Չի  կա­րող  կար­գա­ւոր­ման,   դիւա­նա­գի­տա­կան  հաս­տատ­ման,   բա­րի  դրաց­ի­ա­կան   յա­րա­բե­րութ­իւն­նե­րի   մա­սին  խօսք  լի­նել  ան­գամ,   երբ   այն   կա­ռուց­ւում  է անար­դա­րու­թեան   հիմ­քի  վրայ,   երբ  մեր   ու­ղե­ղից  ու  սրտից   փոր­ձում  էք  ջնջել   Հայ­կա­կան  Ցե­ղաս­պա­նու­թիւնը.   մեր   1,5 միլի­ոն   նա­հա­տակ­նե­րին,   մեր  պա­պե­րի  եր­կի­րը,  այն  դէպ­քում,   երբ  մենք   մեծ   շան­սեր   ու­նենք  մեր  տա­րածք­նե­րին  տէր   կանգ­նե­լու   մի­ջազ­գա­յին  դա­տա­րա­նով    Թուրք­իա­յից  պա­հան­ջե­լու   մեր   այն  տա­րածք­նե­րը, որոնք  ամ­րագր­ուած  են   Ամե­րի­կա­յի  28-րդ   նա­խա­գահ   Վուտ­րօ   Ուիլ­սը­նի    »Իրա­ւա­րար   վճի­ռում«,  որը  չու­նի   վա­ղե­մու­թեան  ժամ­կէտ,  հաս­տատ­ուած  է   Ամե­րի­կա­յի  մեծ  կնի­քով   18   պե­տու­թիւն­նե­րի   մաս­նակ­ցու­թեամբ   (Նո­յեմ­բեր 22, 1920):

 Հայ-թրքա­կան  սահ­ման­նե­րի  ճա­նաչ­ման հար­ցը   ոչ  միայն    Հա­յաս­տա­նեան   կու­սակ­ցութ­իւն­նե­րի,  կամ   ազ­գա­յին  ժո­ղո­վի   լուծ­ման  խնդի­րը  չէ ,  այն  հա­մայն  հա­յութ­յան    հան­րաք­ուեն   կամ­րագ­րի  միայն  ՀԱՆ­ՐԱՔ­ՈՒԷՆ:

Ձեր  գոր­ծո­ղութ­իւն­նե­րին  այո  կ’ա­սի՞,  թէ՞  ոչ:  Թէեւ   Ձեզ   հա­մա­րում  էք   հա­մայն  հա­յութ­եան  նա­խա­գահ,  բայց     այ­սօր   ցա­ւով   պի­տի  ար­ձա­նագ­րեմ,  որ   թքած  ու­նէք  սփիւռ­քի կար­ծի­քի վրայ,  էժան  ծա­խե­լով   սփիւռ­քի    100   ամ­եայ   պայ­քա­րի  ճա­նա­պարհ  ան­ցած  Ցե­ղաս­պա­նութ­եան  մի­ջազ­գայ­նօրէն  ճա­նաչ­ման  գոր­ծըն­թա­ցը:   Փաս­տա­ցի   դուք  այ­սօր   օգ­նում  էք  թուր­քին,  որ   աշ­խար­հով  մէկ  գոր­ծող  »Հայ-Դա­տի« գրա­սեն­եակ­նե­րը  դա­դա­րեց­նեն  իրենց  լոպպիս­տա­կան  աշ­խա­տանք­նե­րը: 

Տա­րի­ներ  ի  վեր   Թուրք­ի­ան  հայ­ցում  էր  հրէա­կան   լոպպիի   աջակ­ցութ­իւ­նը   հա­կազ­դե­լու   քոնկ­րէ­սի  վրայ,  օրա­կար­գից  հա­նե­լու  ցե­ղաս­պա­նու­թեան  հար­ցը.   հի­մա   դրա  կա­րի­քը  չկայ.   Ձեր  օգ­նութ­եամբ   Թուրք­ի­ան  հրա­ժար­ուեց   հրէա­կան  լոպպիի  աջակ­ցու­թիւ­նից,  քան­զի   նրանց   վրայ ծախ­սուող  միլի­ոն­ներն  այն­քան  օգ­տա­կար  չէ­ին  կա­րող  լի­նել,   ինչ­պէս   Ձեր  յօ­րին­ուած  սի­րա­խա­ղի,   որն  ամ­բողջ  աշ­խար­հին   մո­լո­րեց­րեց ան­գամ  այն  22  պե­տու­թիւն­նե­րին , որոնք  ըն­դու­նել  էին Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թիւնը. դրեց անե­լա­նե­լի  դրու­թեան  մէջ:

Իսկ  միւս պե­տու­թիւն­ներն այս ֆո­նի  վրայ  այլեւս իրենց  խորհր­դա­րան­նե­րում   ցե­ղաս­պա­նու­թեան  թե­մա­յին  կ’անդ­րա­դառ­նա՞ն.  եր­բեք…

Ու   այս   զե­րո­յա­կան  դիւա­նա­գի­տա­կան  ռազ­մա­վա­րա­կան  գի­տե­լիք­նե­րով եր­կիր  էք  ղե­կա­վա­րում,  ազ­գա­յին  ան­լու­ծե­լի   հար­ցեր  լու­ծում   հեշտ  ու  հան­գիստ մատ­նե­րի առան­քով  նա­յե­լով,  մո­ռա­նա­լով,  որ  գործ  ու­նէք ցե­ղաս­պան,  խո­րա­մանկ,  խար­դաղ,  սու­տը  բե­րա­նում  աջ  ու  ձախ  շա­ղող   թուրք  հրէ­շի  հետ,  որ  ձեռք­սեղ­մու­մի  պա­հին  իրեն  բա­րե­կամ  է  ձեւաց­նում,  բայց  մի  քայլ  այն  կողմ  նոյն  թշնա­մին  է,   իրենց  ցե­ղաս­պան  նախ­նի­նե­րի   իս­կա­կան  ժա­ռան­գոր­դը…

Առա­ջին  հայ  ղե­կա­վարն  էք,  որ  ծնկում  է   թուր­քի  առաջ  մի  փոր  հա­ցի   սահ­մա­նի  բաց­ման   հա­մար,  որի  հետեւանք­ներն,  օգուտ­ներն  ու  վնաս­ներն   ան­գամ  նժա­րի  վրայ  չէք  դրել, բայց խա­ղա­սե­ղա­նին  էք  դրել մեր  հա­զա­րամ­եայ   պատ­մա­կան  տա­րածք­նե­րը եւ ար­դէն  խա­ղը տա­նուլ էք  տուել.    Ցա­ւոք   հա­մար­ձա­կութ­իւն  չու­նէք  խոս­տո­վա­նել:  Այ­սօր   Ձեր   յօ­րի­նած »Ֆութ­պո­լա­յին  դի­ւա­նա­գի­տու­թիւնն«  աշ­խա­տում  է  Թուրք­իա­յի  օգ­տին:   Թուրք­ի­ան  յաղ­թեց  ոչ  միայն  ֆութպո­լում,  այ­լեւ  դիւա­նա­գի­տօ­րէն.

Ես,  որ  միշտ  քննա­դա­տել  եմ   եր­կի­րը  ցնցում­նե­րի  մէջ  պա­հող  ընդ­դի­մու­թեան  հան­րա­հա­ւաք­նե­րը,  քննա­դա­տա­կան  յոդ­ուած­նե­րով  հան­դէս  եկել,   բայց  այ­սօր այս  ճա­կա­տագ­րա­կան  պա­հը յաղ­թա­հա­րե­լու  հա­մար   հա­մազ­գա­յին  ընդվզ­ման  կոչ  եմ  անում.  միայն  այդ  դէպ­քում  կը կա­րո­ղա­նանք  փրկել   մեր  պա­հան­ջա­տի­րու­թեան իրա­ւուն­քը,  ինք­նա­սի­րու­թիւնն   ու  ար­ժա­նա­պա­տուու­թիւնը  …

 Որա­կում­ներս  խիստ  են   պա­րոն  նա­խա­գահ,   բայց  ցա­ւօք   այս է դա­ռ  ճշմար­տու­թիւնը  ըն­դու­նէք,  թէ՞ չըն­դու­նէք:  

Սթա­փու­թեան  կոչ  եմ  անում,  յա­նուն  մեր  ազ­գա­յին  շա­հե­րի,  յա­նուն  մեր  նա­հա­տակ­նե­րի  սուրբ   յի­շա­տա­կի, յա­նուն  մեր  ազ­գա­յին  ար­ժա­նա­պա­տուու­թեան: 

ՍՈ­ՆԱ   ԱՐ­ՇՈՒ­ՆԵ­ՑԻ

Պրիւք­սէլ

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles