ՎԵ­ՐԵԼՔ ՍՈՒՐԲ ԼԵՌ ԱՐԱ­ՐԱՏ

1 0
Read Time:11 Minute, 19 Second

P8-9 MMM

ԿԱ­ՐԻ­ՆԷ  ԱՂԱ­ՊԱՊ­ԵԱՆ

 

Կ՛ու­զէի նստել մի քա­րի վրայ

Եւ ան­վերջ նա­յել իմ Արա­րա­տին,

Հար­բել հայ­րե­նի մի­րա­ժով նրա

Եւ յա­ւերժ նա­յել իմ Արա­րա­տին:

 

Եւ նստած լեռին այդ քա­րի վրայ`

Ան­դա­դար նա­յեմ իմ Արա­րա­տին,

Մինչ շի­րիմ դառ­նայ քարն էլ ինձ վրայ

Եւ մամ­ռած նա­յեմ իմ Արա­րա­տին:

Յով­հան­նէս Շի­րազ

 

Աւետ­եաց երկ­րի կորստ­եան ցաւն ու կսկի­ծը սերն­դէ սե­րունդ փո­խանց­ւում են նա­եւ մեր յա­ջորդ­նե­րին եւ ներծծ­ւում նրանց ար­եան մէջ ու ար­թուն պա­հում կա­րօ­տը` մոր­մո­քող, ծո­վա­ծա­ւալ, ափ­եափ զար­նուող, ստէպ-ստէպ ահագ­նա­ցող կա­րօ­տը, որով կամրջ­ւում են մեր հո­գի­նե­րը եւ բռունցք­ւում է մեր կամ­քը: Ու­ղե­ղի մոր­մո՞ք է սա, թէ՞ նպա­տա­կա­մէտ երա­զանք, որ մշտա­պէս վառ է պա­հում վե­րա­դար­ձի յոյ­սը: Կը գա՞յ արդ­եօք այն օրը, երբ մեր` ար­դէն դա­րա­ւոր երա­զան­քը կը փոխ­ուի:p8-9  a

Ամէն առա­ւօտ արթ­նա­նա­լիս երե­ւան­եան իմ բնա­կա­րա­նում, որ գտնւում է կա­յա­րա­նա­մերձ հրա­պա­րա­կի մօտ, վա­զում եմ դէ­պի պա­տու­հա­նը եւ բա­րե­ւում արե­ւի առա­ջին ծի­րա­նա­գոյն ճա­ռա­գայթ­ներն իրեն թագ արած Արա­րա­տին, նա­եւ Սա­սուն­ցի Դաւ­թին, որի քա­րէ ար­ձանն ամէն պահ պատ­րաստ է յաղ­թա­կան հար­ուա­ծի: Հա­յե­րիս հա­մար ամե­նա­սուր­բը, ամե­նա­գե­ղե­ցի­կը, ամե­նա­սի­րե­լին վե­հա­շուք Արա­րատ լեռն է: Ան­բա­ցատ­րե­լի ուժ ու սրբու­թիւն կայ մեր լե­րան մէջ: Իւ­րա­քան­չիւր հա­յի ամե­նա­բաղ­ձա­լի ցան­կու­թիւնը` Արա­րա­տի գա­գաթ բարձ­րա­նալն է: Նա­մա­նա­ւանդ, որ այն­տեղ` բարձ­րունք­նե­րում, յա­ւեր­ժա­կան ձիւ­նե­րի մէջ, թաղ­ուած է մեր մեծ հայ­րե­նա­սէր բա­նա­սեղ­ծի` Յով­հան­նէս Շի­րա­զի սիր­տը, ըստ իր կտա­կի:

Աւետ­եաց երկ­րի կա­րօ­տը 2004-ին հայ­րի­կիս տա­րաւ դէ­պի իր նախ­նի­նե­րի եր­կի­րը: Իր հոր­դո­րով, նա­եւ ծով դար­ձած կա­րօ­տով լցուած, այս տա­րի ես էլ մեկ­նե­ցի ուխ­տագ­նա­ցու­թեան: Հա­յաս­տա­նի եւ աշ­խար­հաս­փիւռ հա­յե­րի զա­ւակ­նե­րի խմբի հետ սկսե­ցինք մեր ճա­նա­պար­հոր­դու­թիւնը:

Կար­սը տես­նե­լուց յե­տոյ մեկ­նե­ցինք եւ երե­կոյ­եան հա­սանք Բա­յա­զիտ: Վաղ առա­ւօտ­եան մի անն­կա­րագ­րե­լի արե­ւա­ծագ էր: Արեւն իր առա­ջին շո­ղերն էր ար­ձա­կել Սի­սի ետե­ւից եւ երե­ւում էր Արա­րատն իր ողջ վե­հու­թեամբ: Այդ­պի­սի գե­ղե­ցիկ արե­ւա­ծագ ես չէի տե­սել:

p8-9 moun hikersՆա­խա­ճա­շից յե­տոյ յա­ջո­ղու­թիւն­ներ մաղ­թե­ցինք Արա­րատ բարձ­րա­ցող տաս հո­գի­նոց խմբին` ակն­կա­լի­քով, որ երեք  օր յե­տոյ ըն­դու­նե­լու ենք նրանց յաղ­թա­կան վե­րա­դար­ձը: Այդ պա­հուն մնա­ցող­նե­րիցս  իւ­րա­քան­չիւ­րը կար­ծես իր հո­գու կա­րօ­տը փո­խան­ցեց բարձ­րա­ցող­նե­րին, որ իրենց հետ պիտի տա­նէ­ին դէ­պի մեր պա­պե­րի երկ­րի բարձր­եա­լը` Արա­րա­տի գա­գա­թը, որը կեդ­րոնն է մեր մի­աց­եալ հայ­րե­նի­քի:

Մինչ նրանք կը վե­րա­դառ­նա­յին` մենք  շա­րու­նա­կե­ցինք ճա­նա­պար­հը Արեւմտ­եան  Հա­յաս­տա­նի քա­ղաք­նե­րով եւ գիւ­ղե­րով: Եղանք Մու­շում, Էրզ­րու­մում, Պիթ­լի­սում, Վա­նում, որ­տեղ էլ դի­մա­ւո­րե­ցինք լեռ­նագ­նաց­նե­րին եւ մի­ա­սին շա­րու­նա­կե­ցինք մեր ճա­նա­պար­հը դէպի Իգ­դիր, Ար­տա­հան, Սա­րի­ղա­միշ, Կարս, Անի:

Լե­ւոն Գրի­գոր­եա­նը մեզ, որ­պէս սուրբ մա­սունք եւ ամե­նա­թան­կա­գին նուէր, մի-մի փոք­րիկ քար էր բե­րել Արա­րա­տի բարձ­րունք­նե­րից:

Արա­րա­տի գա­գաթն էին բարձ­րա­ցել ինը: Հե­տաքրք­րա­կանն այն էր, որ Ա.Մ.Ն.-ի Նիւ Ճըրզիի նա­հան­գից եկած 65-ամ­եայ Վա­չէ Վար­ժա­պետ­եա­նը` երկ­րորդ ան­գամ էր մաս­նակ­ցում, որ յաղ­թա­հա­րի 5165 մ. բարձ­րու­թիւնը, ցա­ւօք 4300 մ.-ի վրայ թթուած­նի պա­կա­սին, մթնո­լոր­տա­յին ճնշման մեծ տար­բե­րու­թեա­նը չդի­մա­նա­լով, նա ստիպ­ուած է եղել վե­րա­դառ­նալ: Վա­չէն ամե­նա­տա­րեցն էր խմբում եւ ինքն իրեն գե­րա­զան­ցել էր եւս մի քա­նի տասն­եակ մեթ­րով: Նա վճռա­կան է, որո­շել է կրկին գնալ եւ նուա­ճել գա­գա­թը:

Խմբում ամե­նա­ե­րի­տա­սար­դը 26-ամ­եայ Հայ­կուշ Յա­կոբ­եանն էր` Հո­լան­տա­յից: Նա սո­վո­րում է Թիլ­պուր­կի հա­մալ­սա­րա­նում, նա­եւ աշ­խա­տում է ապա­հո­վագ­րա­կան ըն­կե­րու­թիւ­նում: Ըն­տա­նի­քը Հո­լան­տա է տե­ղա­փոխ­ուել 2000-ին Հա­յաս­տա­նից: Նուրբ, հա­ճե­լի ար­տա­քի­նով մի աղ­ջիկ, որ մտա­ծել ան­գամ չէ­իր կա­րող, որ  կը նուա­ճի գա­գա­թը: Իսկ նա չոր­րորդն էր բարձ­րա­ցել: Ար­դէն Երե­ւա­նում, ես հար­ցերս ուղ­ղե­ցի Հայ­կու­շին:

“Սի­րե­լի Հայ­կուշ, դուք այդ­քան նուրբ կա­ռուց­ուած­քի տէր աղ­ջիկ, ինչ­պէս որո­շե­ցիք, որ պի­տի իրա­կա­նաց­նէք այդ­պի­սի դժուա­րին մի վե­րելք դէ­պի Արա­րա­տի գա­գա­թը, չնա­յած բո­լո­րիս մէջ էլ կայ այդ ան­յաղ­թա­հա­րե­լի ցան­կու­թիւնը“:

“Չորս տա­րի առաջ կար­դա­ցի հո­լան­տա­ցի Ֆրանք Վես­թեր­մա­նի “Արա­րատ“ գիր­քը, որ­տեղ նա պատ­մում էր, թէ ինչ­պես է ին­քը բարձ­րա­ցել Արա­րատ լե­ռը: Հայ­րե­նա­սի­րու­թեան թէ­կուզ մի չնչին պա­կաս ես չու­նեմ, մտա­ծե­ցի` ինչ­պէս է, որ այս հո­լան­տա­ցին կա­րո­ղա­ցել է բարձ­րա­նալ մեր նուի­րա­կան սա­րը, իսկ ես, ինչ է չե՞մ կա­րող: Այդ ժա­մա­նակ մաս­նակ­ցե­ցի ուխ­տագ­նա­ցու­թեա­նը դէ­պի Արեւմտ­եան Հա­յաս­տան եւ մենք էլ, ինչ­պէս դուք այս ան­գամ, ճա­նա­պար­հե­ցինք եւ ըն­դու­նե­ցինք Արա­րատ բարձ­րա­ցող­նե­րին: Զրու­ցե­ցինք, ոգե­ւոր­ուե­ցինք եւ ես որո­շե­ցի լրջօ­րէն պատ­րաստ­ուել: Ամե­նա­կա­րե­ւո­րը ֆի­զի­քա­կան պատ­րաստ­ուա­ծու­թիւ­նից առաջ` հո­գե­պէս պատ­րաստ­ուելն էր: Դրա­նից յե­տոյ սկսե­ցի շա­բա­թը 2-3 ան­գամ վա­զել 5-10 քլմ: Աս­տի­ճան­ներ էի բարձ­րա­նում, սո­վո­րե­ցի ճիշտ շնչել, դա ինձ շատ օգ­նեց:  Ար­տա­շա­տում մօ­րաք­րոջս տանն էի մնում եւ մարզ­ւում: Եր­բեմն, երբ շատ էի յոգ­նում, նա­յում էի վե­հա­շուք Մա­սիս­նե­րին եւ ինքս ինձ ասում. “Հայ­կո՛ւշ, դու այս ամենն անում ես այս գե­ղեց­կու­հու հա­մար“:p8-9 mount hikers2

Իսկ ֆի­զի­քա­պէս եւ հո­գե­պէս պատ­րաստ լի­նե­լուց յե­տոյ, վախ չկա՞ր ձեր մէջ, իսկ եթէ յան­կարծ չկա­րո­ղա­նամ…

Դժուա­րու­թիւնը զգա­ցի առա­ւօտ­եան, երբ Բա­յա­զէ­տում հիւ­րա­նո­ցի պատշ­գամ­ից տե­սայ Արա­րատն իր ողջ շու­քով: Այդ ժա­մա­նակ մտա­ծե­ցի. “Ի՜նչ բարձր է, իսկ եթէ չկա­րո­ղա­նամ բարձ­րա­նալ, բայց մի­եւ­նոյնն է, բարձ­րա­նա­լու եմ, յա­նուն իմ գե­ղեց­կու­հու, որ այս կող­մից էլ գե­ղե­ցիկ է“:

Սկսե­ցինք վե­րել­քը: Առա­ջին ճամ­բար` 3200 մ. հաս­նե­լիս խո­շոր քա­րեր էին, յե­տոյ երկ­րորդ ճամ­բար` 4200 մ., աւե­լի խո­շոր քա­րեր էին եւ մի զու­լալ գե­տակ էր հո­սում: Ճա­նա­պար­հը գնա­լով բար­դա­նում էր, դժուա­րա­նում էր բարձ­րա­նա­լը: Սփո­փան­քը, շնչա­ռու­թիւնդ պա­հող գե­ղեց­կու­թիւնն էր, երբ ամ­պե­րը արագ անց­նում էին քո վրա­յով: Գի­շե­րը ժա­մը 2:30-ին սկսե­ցինք բարձ­րա­նալ: Ցուրտ էր, երբ մի փոքր կանգ էինք  առ­նում, սառ­չում էինք, թթուած­նի պա­կասն էլ զգաց­նել էր տա­լիս, կար­ծես գլուխդ սեղմ­ւում էր, ցա­ւում: 4500 մ.-ի վրայ ար­դէն սրտխառ­նոց սկսուեց բո­լո­րիս մօտ: Վատ էի զգում եւ պահ եղաւ, որ մտա­ծե­ցի ետ դառ­նա­լու մա­սին: Բայց նո­րից ներշնչ­ուե­լով, որո­շե­ցի, որ ո՛չ, ես պի­տի հաս­նեմ նուի­րա­կան գա­գա­թին: Շա­րու­նա­կե­ցի առաջ շարժ­ուել եւ առա­ջին­նե­րից մէկն էի, որ հա­սայ: Օդը կար­ծես թե­թե­ւա­ցաւ, սկսե­ցի լաւ զգալ, դա 4800 մ.-ի վրայ էր, տե­սա­րա­նը հի­աս­քանչ էր: Ներ­քե­ւում Բա­յա­զիտն էր երե­ւում, Պարս­կաս­տա­նի սահ­մա­նա­մերձ մա­սը, Արա­րատ­եան դաշ­տը, իսկ եր­կին­քը աստ­ղա­զարդ էր, այդ­պի­սի գե­ղեց­կու­թիւն ես եր­բեք չէի տե­սել: Երե­ւում էր Սի­սը, իսկ Մա­սի­սի վրայ լոյ­սե­րով բարձ­րա­ցող մեր  ար­շա­ւա­խումբն էր: Երբ 5 մեթր բարձ­րու­թիւն էր մնում, ես սայ­թա­քե­ցի եւ մի տաս մեթր իջայ ցած, ոչ մի ցաւ չզգա­ցի, բայց յուզ­մունք, ու­րա­խու­թիւն խառն­ուել էին իրար եւ ես սկսե­ցի լաց լի­նել, նո­րից բարձ­րա­ցայ ու հա­սայ գա­գա­թին: Առա­ջի­նը Բագ­րատն էր բարձ­րա­ցել, յե­տոյ Լե­ւո­նը, Զա­րեհն ու ես:p8-9 ararat fm bayazet

Երբ հա­սանք գա­գա­թին, քա­մին մի­ան­գա­մից կտրուեց, Արա­րա­տը գրկա­բաց ըն­դու­նեց մեզ: Ես նստե­ցի եւ չէի կա­րո­ղա­նում հա­ւա­տալ, որ խմբի հետ հա­սել եմ սուրբ լե­րան  գա­գա­թին: Մենք հա­մայն հա­յու­թեան նուի­րա­կան Արա­րա­տի գա­գա­թին էինք, Արեւմտ­եան եւ Արե­ւել­եան Հա­յաս­տա­նի սահ­մա­նագլ­խին եւ մեզ հետ էր վե­հօ­րէն ծա­ծա­նուող մեր եռա­գոյն դրօ­շը:

Խառն­ուել էր իրա­կանն ու անի­րա­կա­նը: Կար նա­եւ թթուած­նի պա­կա­սի ազ­դե­ցու­թիւնը մարդ­կա­յին բա­նա­կա­նու­թեան վրայ: Երե­ւա­նը չէր երե­ւում, լե­րան ներ­քե­ւի մա­սը մշու­շի մէջ էր: Յե­տոյ փո­թո­րիկ էր սկսուե­լու եւ մենք պի­տի իջ­նէ­ինք:

Վե­րա­դարձն ար­դէն մի եր­կար ճա­նա­պարհ էր, ան­դա­դար քայ­լել էր պէտք: Քսան ժամ քայ­լել ենք դէ­պի ներ­քեւ, որից միայն եր­կու ժա­մը մի փոքր դա­դար­նե­րով: Իջ­նելն էլ իր դժուա­րու­թիւն­ներն ու­նէր, չէ­իր տես­նում, թէ որ­տեղ ես ոտքդ դնում, արդ­եօ՞ք յու­սա­լի է, թէ­ ոչ: Իջ­նե­լիս ապ­շել էի, թէ ինչ­պէ՞ս ենք մենք գի­շե­րով բարձ­րա­ցել, վտանգն ամէն պա­հի կար, կա­րող էիր սայ­թա­քել եւ վնաս­ուել“:

Իսկ ինչ­պի­սի՞ն են զգաց­մունք­ներդ հի­մա, երբ յաղ­թա­հա­րել ես դժուա­րու­թիւն­նե­րը եւ Արա­րա­տի գա­գա­թը նուաճ­ուած է:

Իջ­նե­լուց յե­տոյ, մէկ շա­բաթ ես կար­ծես օդում լի­նէի, նա­յում էի Արա­րա­տին եւ մտա­ծում, արդ­եօ՞ք ես հա­սել եմ, եղել եմ գա­գա­թին: Ինձ թւում է, թէ դա երազ էր, մի անո՜յշ երազ: Հի­մա ար­դէն կա­րօ­տում եմ այդ ամէ­նը եւ ամէն ինչ կ՛ա­նէ­ի, որ նո­րից այդ դժուա­րու­թիւն­նե­րով անց­նէի եւ հաս­նէի գա­գա­թին:

Վա­չէն, Հայ­կը եւ ես որո­շել ենք յա­ջորդ տա­րի Ահո­րա գիւ­ղը գնալ, դա Մա­սի­սի վրայ է, Հա­յաս­տա­նի կող­մից, այդ­տեղ կիրճ կայ, որ­տեղ հար­թա­վայր է եւ պահ­պան­ուած է գե­ղե­ցիկ վայ­րի բնու­թիւնը: Գու­ցէ Սի­սը բարձ­րա­նանք, գի­տե՛մ, դա շատ աւե­լի դժուար է: Չնա­յած, եթէ կայ հայ­րե­նա­սի­րու­թիւնը, ամէն բար­ձունք էլ կա­րե­լի է յաղ­թա­հա­րել:

ԵՐԵՒԱՆ

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

8 thoughts on “ՎԵ­ՐԵԼՔ ՍՈՒՐԲ ԼԵՌ ԱՐԱ­ՐԱՏ

  1. Very, very very exellent !!! I recalled again those wonderfull days. Thanks to Karine Aghababyan and ,,Hayrenik” weekly.

  2. Shat bazmabovanadak harcazruyc er,shnorhavorum em bolor arshavakirnerin handzins Haykushin ov miakner vorpes gexeckuhi, mius angam kmianam naev es))

  3. Հրաշալի էր նկարագրված վերելքը, ես էլ կուզեի լինել այնտեղ՝ գագաթին, դա իմ երազանքն էր, ափսոս մեր երիտասարդ տարիներին դա անիրագործելի էր; Շնորհակալություն Կարինե Աղաբաբյանին և ,,Հայրենիք,, շաբաթաթերթին հոդվածի համար;

  4. My special thanks goes to Karine Aghababyan, the author of this article. Even if it is partly my story, even if is me who experienced these all. Still, after reading this article I experienced the whole trip again. I was reading it at my work, behind my desk and I couldn’t hide my emotions. Thank you Karine for this beautiful article. For making this story unforgettable.
    I am thankful to the nice people I met during this trip. Without them around me I might be failing climbing Ararat. They gave me faith, hope, motivation, love and joy. I will never forget the moment when we reached the peak, the tears which didn’t stop to stream. My happiness and the feeling of a “suprahuman” power were embracing me for weeks. And still, when I think back of those nice days and moments, these feeling comes back.

    I am thankful we could reach the peak of this holy mountain, our mountain, our Ararat.

  5. My special thanks goes to Karine Aghababyan, the author of this article. Even if it is partly my story, even if is me who experienced these all. Still, after reading this article I experienced the whole trip again. I was reading it at my work, behind my desk and I couldn’t hide my emotions. Thank you Karine for this beautiful article. For making this story unforgettable.
    I am thankful to the nice people I met during this trip. Without them around me I might be failing climbing Ararat. They gave me faith, hope, motivation, love and joy. I will never forget the moment when we reached the peak, the tears which didn’t stop to stream. My happiness and the feeling of a “suprahuman” power were embracing me for weeks. And still, when I think back of those nice days and moments, these feeling comes back.

    I am thankful we could reach the peak of this holy mountain, our mountain, our Ararat.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles