Գրական

***

anahid

 

անահիտ սարգիսեան

Փարիզ, Յունուար 17, 2016

 

արձագանգն ենք

Advertisement Subscribe Today

մենք

կիսատ  վանկ  մը

այն երգին

որ  լուռ   է`

մարած

 

շուքն  ենք

մենք

մութ  ուրուագիծ  մը

այն  լուսանկարին

որ  գունատ   է`

խամրած

 

շուքեր   դարձած

կը  փորձենք   անվերջ

կերտել

մեր  երգը

վանկ առ  վանկ

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button