ՏՕՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ՆԻՒ ԵՈՐՔՈՒՄ

0 0
Read Time:1 Minute, 43 Second

unnamed-2

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
ՆԻՒ ԵՈՐՔ
Լուսանկարները` հեղինակի

 

Սեպտեմբերի 21, 1991-ին, Հայաստանի քաղաքացիներս կատարեցինք պատմական ընտրութիւն` կողմ քուէարկելով Անկախութեան հանրաքուէին: Սեպտեմբեր 21, 1991-ի ընտրութեամբ հայ մարդը իրաւունք ստացաւ կոչուելու նաեւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի: 1991-ի ընթացքում 47 պետութիւն ճանաչեց Հ.Հ. Անկախութիւնը, որուն 25-ամեակը մեծ շուքով նշուեց Նիւ Եորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում:
Սեպտեմբերի 21-ին, Ա.Մ.Ն. Արեւելեան Շրջանի զոյգ առաջնորդներ՝ Խաժակ Արք. Պարսամեանի եւ Օշական Արք. Չօլոյեանի ներկայութեամբ եւ բազմաթիւ միութիւնների հովանաւորութեամբ տեղի ունեցաւ մեծ տօնախմբութիւն : Սրահներից մէկում բացուեց թուով 25 հայ գեղանկարիչների ստեղծագործութիւնների ցուցահանդէս, որտեղ ներկայացուած էին` Մարտիրոս Սարեանի, Երուանդ Քոչարի, Մինասի, Գրիգոր Խանճեանի, Գարզուի, Յովհաննէս Փուշմանի եւ շատ ուրիշների ստտեղծագործութիւնները: Ցուցահանդէսի բացմանը ներկայ էր նաեւ Հ.Հ. Արտաքին Գործոց նախարար` Էդուարդ Նալպանտեանը, Մ.Ա.Կ.-ում Հ.Հ. մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազօր դեսպան Զոհրապ Մնացականեանը, հայ քաղաքական գործիչներ եւ այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

dsc_0333dsc_0347dsc_0365

 

 

 

 

 

 

Ցուցահանդէսը դիտելուց յետոյ, ներկաները հաւաքուեցին Սբ․վարդան Մայր տաճարում, որտեղ տեղի ունեցաւ տօնական համերգ նուիրուած Անկախութեան տօնին: Ա.Մ.Ն.-ի եւ Հ.Հ. օրհնեգերից ետք, ներկաները ջերմութեամբ ընդունեցին ամերիկահայ անուանի դաշնակահար` Շահան Արծրունիի, երիտասարդ եւ տաղանդաւոր թաւջութակահար` Լաուրա Նաւասարդեանի, քլարինեթի մասնագէտ` Նարեկ Յարութիւնեանի, երգիչ` Եղիշէ Մանուչարեանի ելոյթները, որոնց կատարմամբ հնչեցին խաչատրեանի, Յարութիւնեանի, Փականինիի եւ Կոմիտասի ստեղծագործութիւնները: Համերգից յետոյ , Հ.Հ. Անկախութեան 25-ամեակի առիթով
ներկաներին շնորհաւորեց Հ.Հ. Արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեանը:
unnameddsc_0407dsc_0374

 

 

 

 

 

Խաժակ Արք. Պարսամեանը, յայտնեց թէ.- «երեկոյին ես կ՚ուզեմ իմ շնորհակալութիւնը յայտնել իմ հոգեւոր եղբօր՝ Ա.Մ.Ն.-ի Արեւելեան Շրջանի Կիլիկիոյ թեմի Առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չօլոյեանին , որ միատեղ այսօր նշեցինք Հ.Հ. 25-ամեակը: Այս երեկոյեան մեր միասնականութիւնը մեր լաւագոյն տօնախմբութեան յաղթանակն է:
Հանրպետութեան ակնախութեան տօնի առիթով միասնաբար հանդէս գանք Արցախի եւ մեր Հայրենիքի հզօրացմանը: Եւ մասնաւորապէս մենք բոլորս էլ ուրախ ենք, որ այս երեկոյ մենք կը վայելենք նեկայութիւնը Հայաստանի Հանրապետութեան, մեր շատ սիրելի Արտաքին Գործոց նախարար՝ Էդուարդ Նալպանտեանի նեկայութիւնը , շնորհակալ ենք նաեւ Ձեր այսօրուայ պատգամին համար, եւ նաեւ , մենք հայ ժողովրդի զաւակներ` երախտապարտ ենք ձեզի, Ձեր կատարած շատ կարեւոր առաքելութեան` հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան կեանքեն ներս»:
Իր հայրական աղօթքով, երեկոն եզրափակեց Օշական Արք. Չօլոյեանը :

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles