ՏԵՐԵՒԱԹԱՓ.- ՍԵ­ԴԱ ԼԱ­ԼԱ­ԶԱՐ­ԵԱՆ – ԶԱՐ­ԳԱՐ­ԵԱ­ՆԻ ՅԻ­ՇԱ­ՏԱ­ԿԻՆ

0 0
Read Time:4 Minute, 22 Second

ob  Երեք­շաբ­թի, Յու­լիս 16ի առա­ւօտ­եան ժա­մը 10:30ին, մեր մայր եւ մեծ մայր Սե­դա Լա­լա­զար­եան – Զար­գար­եա­նը, իր աչ­քե­րը յա­ւի­տե­նա­կա­նօ­րէն փա­կեց եւ սու­գի մատ­նեց իր զա­ւակ­ներն ու թոռ­նիկ­նե­րը, ըն­տա­նե­կան պա­րա­գա­նե­րը, ազ­գա­կան­ներն ու բա­րե­կամ­նե­րը:

85-ամ­եայ Սե­դան կրտսե­րա­գոյն թոռ­նիկն է իր օրին ան­ուա­նի Վար­դան Լա­լա­զա­րո­վի, որի պա­պե­նա­կան ծննդա­վայ­րը գտնւում է Հիւ­սի­սա­յին Պարս­կաս­տա­նի Սալ­մաստ գա­ւա­ռի Փայ­լա­ջուկ եւ Սաւ­ռա գիւ­ղե­րը` ուր կոչ­ւում է Խա­չա­գող­նե­րի հայ­րե­նի­քը (տես Րաֆֆիի “Խա­չա­գո­ղի Յի­շա­տա­կա­րա­նը“):

Վ. Լա­լա­զա­րո­վը շատ երի­տա­սարդ տա­րի­քում 1850-ական թուա­կան­նե­րից սկսեալ բազ­մա­թիւ ճամ­բոր­դու­թիւն­ներ է կա­տա­րում դէ­պի Ռու­սաս­տա­նի զա­նա­զան շրջան­ներ, հե­տե­ւե­լով իր հօր եւ մեծ հօր քայ­լե­րին: Նա 1875-ին վե­րա­դառ­նում է Սալ­մաստ, ամուս­նա­նում է եւ ու­նե­նում մէկ զա­ւակ Լե­ւո­նը եւ 1880-ին վեր­ջ­նա­կա­նա­պէս տե­ղա­փոխ­ւում է Ռու­սաս­տա­նի Ռոս­տով քա­ղա­քը, ուր հիմ­նադ­րում է ու­տես­տե­ղէ­նի եւ խմիչք­նե­րի վա­ճա­ռա­տուն, որը ապա­գա­յին ղե­կա­վար­ւում է Սե­դա­յի հօր եւ հօ­րեղ­բօր մի­ջո­ցով մին­չեւ 1930 թուա­կան երբ պե­տա­կա­նաց­ւում է հա­սա­տա­տու­թիւնը: Իր կար­գին Սե­դա­յին հայ­րը` Լե­ւոն Լա­լա­զար­եա­նը, 1918ին ճամ­բոր­դում է Թիֆ­լիս ուր ամուս­նա­նում է անց­եա­լի վա­նե­ցի Աշ­խէն Սա­լան­եա­նի հետ եւ ապա վե­րա­դառ­նում Ռոս­տով: Զոյ­գը ու­նե­նում են չորս զա­ւակ­ներ` Վար­դան, Գուր­գէն, Քնա­րիկ եւ Սե­դա:

Սե­դա­յի մեծ եղ­բայ­րը Վար­դա­նը գե­ղան­կա­րիչ էր եւ իր գոր­ծե­րից մէ­կը զե­տեղ­ուած է Երե­ւա­նի պե­տա­կան թան­գա­րա­նում, սփիւռ­քա­հայ ար­ուես­տա­գէտ­նե­րի շար­քին:

Սե­դան ծնուել է Ռոս­տով, Սեպ­տեմ­բեր 8, 1928-ին: Նա 9 տա­րե­կան հա­սա­կում 1937ին ըն­տան­եօք տե­ղա­փոխ­ւում են Իրա­նի հա­յա­շատ Թաւ­րիզ քա­ղա­քը, ուր յա­ճա­խում է Հայ­կա­կան եւ Պարս­կա­կան դպրոց­ներ, սո­վո­րում է հա­յե­րէն, պարս­կե­րէն եւ Ատր­պա­տա­կա­նի (ազե­րի) թրքե­րէն: Մի­եւ­նոյն ժա­մա­նակ սո­վո­րեց­նում ռու­սե­րէն` իր ըն­կեր-ըն­կե­րու­հի­նե­րին: Դպրո­ցը աւար­տե­լուց յե­տոյ, 1946ին ամուս­նա­նում է տե­ղա­ցի Հրայր Զար­գար­եա­նի հետ եւ մի­աս­նա­բար տե­ղա­փոխ­ւում են Թեհ­րան, ուր ու­նե­նում են մէկ զա­ւակ Րաֆ­ֆին եւ ապա նո­րից տե­ղա­փոխ­ւում Իս­ֆա­հան ուր Հրայ­րը հիմ­նադ­րում է ոս­կեր­չա­տուն եւ ինք հե­տե­ւում է կա­նա­ցի հա­գուստ­նե­րի կար ու ձե­ւին:

1953ի Իրա­նի պե­տա­կան հար­ուա­ծից ետք հաս­տատ­ւում են Իս­ֆա­հա­նին կից Նոր Ջու­ղա­յի Հայ­կա­կան հնամ­եայ գա­ղու­թը: Իր միւս եր­կու զա­ւակ­նե­րը ծնւում են Վա­հա­նը` Իս­ֆա­հան եւ Ժաք­լի­նը` Նոր Ջու­ղա: Սե­դա­յի մայ­րը Աշ­խէ­նը եւ իր եր­կու մեծ եղ­բայր­նե­րը օգտ­ուե­լով երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից յե­տոյ Մ.Ա.Կ.ի ստեղ­ծած նոր օրի­նագ­ծի դրու­թեամբ մեկ­նում են Մի­աց­եալ Նա­հանգ­ներ եւ ապա Սե­դան, իր ամու­սինն ու զա­ւակ­նե­րը մի­ա­նում են նրանց 1966-ին վերջ­նա­կա­նա­պէս հաս­տատ­ուե­լով Մա­սա­չու­սէթցի Ուա­թըր­թաուն եւ յե­տա­գա­յին Ուալթ­համ քա­ղաք­նե­րը:

Սե­դան, իր տան­տիկ­նոջ պար­տա­կա­նու­թիւն­նե­րի հետ մէկ­տեղ նա­եւ յե­տե­ւում է անգ­լե­րէ­նի դա­սըն­թացք­նե­րին եւ ապա աշ­խա­տան­քի է դի­մում եւ այս­պէս 1970-1995 թուա­կան­նե­րին պաշ­տօ­նա­ւա­րում է Ռէյթ­ի­ան հաս­տա­տու­թեան մէկ  բա­ժան­մուն­քին մէջ:

Նա իր ամ­բողջ կեան­քի ըն­թաց­քին յատ­կա­պէս ըն­տա­նե­կան հա­ւաք­նե­րին, յա­տուկ շուք եւ սէր ու­նէր, թէ իր պատ­րաս­տած ու­տես­տե­ղէն­նե­րով, թէ զրոյ­ցով եւ թէ ներ­կա­յու­թեամբ:

ՍԳԱ­ԿԻՐ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles