ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ՝ ԶՈՒԻՑԵՐԻՈՅ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԵՏ

0 0
Read Time:1 Minute, 56 Second
Ձախէն աջ՝ Արամ Համբարեան (Հայ Դատի յանձնախումբի ներկ.), Յովսէփ Աւագեան (Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի Կեդրոնական Կոմիտէ), Զուիցերիոյ դեսպան Ուրս Ցիսվիլըր եւ Հրայր Պարոնեան (Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի Կեդրոնական Կոմիտէ)
Ձախէն աջ՝ Արամ Համբարեան (Հայ Դատի յանձնախումբի ներկ.), Յովսէփ Աւագեան (Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի Կեդրոնական Կոմիտէ), Զուիցերիոյ դեսպան Ուրս Ցիսվիլըր եւ Հրայր Պարոնեան (Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. Արեւելեան շրջանի Կեդրոնական Կոմիտէ)

Երեք­շաբ­թի, Սեպ­տեմ­բեր 29-ին, երեք ան­դամ­նե­րէ բաղ­կա­ցած ամե­րի­կա­հայ պատ­ուի­րա­կու­թիւն մը այ­ցե­լեց Ուա­շինկ­թը­նի Զուի­ցեր­իոյ դես­պա­նա­տուն եւ այ­ցե­լու­թիւն մը ու­նե­ցաւ դես­պան Ուրս Ցիս­վի­լը­րի հետ: Պատ­ուի­րա­կու­թիւնը կը բաղ­կա­նար Հայ Դա­տի յանձ­նա­խում­բի Ուա­շինկ­թը­նի գրա­սեն­եա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ Արամ Համ­բար­եա­նէ եւ Հ.Յ.Դ. Ա.Մ.Ն. Արե­ւել­եան շրջա­նի Կեդ­րո­նա­կան Կո­մի­տէի ան­դամ­ներ՝ Յով­սէփ Աւագ­եա­նէ եւ Հրայր Պա­րոն­եա­նէ:

Տե­սակ­ցու­թեան ըն­թաց­քին, ամե­րի­կա­հա­յու­թիւնը ներ­կա­յաց­նող այս պատ­ուի­րա­կու­թիւնը շեշ­տեց թէ Զուի­ցեր­իոյ նա­խա­ձեռ­նու­թեամբ կա­տար­ուած հայ-թուրք տե­սակ­ցու­թիւն­ներն ու կա­տար­ուած ար­ձա­նագ­րու­թիւն­նե­րը վտան­գա­ւոր եւ մի­ա­կող­մա­նի ըն­թաց­քի մէջ են, մա­նա­ւանդ որ Թուրք­իոյ կող­մէ բազ­մա­թիւ նա­խա­պայ­ման­ներ գո­յու­թիւն ու­նին:  Պատ­ուի­րա­կու­թիւնը նա­եւ շեշ­տը դրաւ Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան, որ կը շա­րու­նակ­ուի միշտ ալ մո­ռա­ցու­թեան են­թարկ­ուիլ: Նշենք թէ Զուի­ցեր­իա, որ ծա­նօթ է իբրեւ մարդ­կա­յին իրա­ւունք­նե­րը պաշտ­պա­նող ռահ­վի­րայ եր­կիր, օրին միշտ ալ հե­տե­ւած է ան­ցու­դար­ձե­րուն եւ քննա­դա­տած Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան արարքը:

Դես­պան Ցիս­վի­լըր որ քա­ջա­տեղ­եակ է ան­ցու­դար­ձե­րէն, իր կար­գին յայտ­նեց թէ շատ լաւ կը հասկ­նայ սփիւռ­քա­հա­յե­րու մտա­հո­գու­թիւնը: Տեսակցութեան աւարտին, դեսպանին փոխանցուեցաւ բողոք-նամակ մը:

About Post Author

admin

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ՝ ԶՈՒԻՑԵՐԻՈՅ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԵՏ

  1. De: Sona
    Objet: 7or: Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «…առաջին հայ ղեկավարն եք, որ ծնկում է թուրքի առաջ մի փոր հացի՝ սահմանի բացման համար»
    À: “Arshuneci”
    Date: Lundi 28 Septembre 2009, 20h43

    Բաց նամակ Սերժ Սարգսյանին. «…առաջին հայ ղեկավարն եք, որ ծնկում է թուրքի առաջ մի փոր հացի՝ սահմանի բացման համար»
    2009-09-24 11:36
    Երկար ժամանակ մտորում էի՝ արդյոք արժե՞ գրել այս նամակը ձեզ, թեև անկախ նամակիս բովանդակությունից՝ ստեղծված դրությունն էլ ոչնչով հնարավոր չէ փոխել, սակայն իմ մեջ գլուխ բարձրացրեց համարձակությունն ասելու այն, ինչը կուտակվել է իմ մեջ, ինչը պարտավոր եմ ասել՝ հուսալով, որ նամակս բեկում կմտցնի հայ-թուրքական հարաբերությունների Ձեր մոտեցումներին: Նախ՝ ասեմ, որ չեմ կասկածում Ձեր հայրենասիրությանն ու նվիրվածությանը, սակայն Ձեր նախաձեռնությամբ թափ առած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լեցուն է անկանխատեսելի զարգացումներով ու ողջ ազգին անակնկալ անակնկալի հետևից մատուցելով՝ նախ՝ ազգի թիկունքին Շվեյցարիայում ապրիլի 22-ին «ճանապարհային քարտեզ», իսկ օգոստոսի 31- ին՝ նորից Շվեցարիայում կնքված «փոխադարձ սահմանների ճանաչման» արձանագրությունը, որն անակնկալների գագաթնակետն էր, երևակայությունից վեր, որ հայ մարդ է այդ արձանագրության տակ իր ստորագրությունը դրել, որը փակեց մեր ազգի առաջ Հայոց ցեղասպանության՝ միջազգայնորեն ճանաչման ու մեր պահանջատիրության բոլոր դռները, ուստի չեմ կարող շողոքորթել ու նամակս գովասանքի խոսքերով համեմել, քանզի Ձեր թեթև ձեռքով փշրվեց երազանքիս ոսկե կուժը, երազանք, որ իմ սրտի խորքում փայփայել եմ շուրջ 45 տարի, երազանք, որ հանդիսացել է կյանքիս միակ իմաստը…

    Երազանք, որ հարյուր հազարավոր հայորդիներ են ծոցել իրենց սրտի խորքում, որ սերունդներին ժառանգեն մեծ ու հզոր Հայաստան: Իհարկե, Ձեր հնարավորություններն անչափ շատ են, իրավունքներն՝ առավել ևս, բայց որ ամբողջ ազգի անունից ծնկում եք թուրքի առաջ, կույր մարդուն է անգամ տեսանելի, որը նսեմացնում է հայ մարդու արժանապատվությունը՝ մի բան, որ թուրքին է հատուկ: Մի՞թե Դուք դեռ հետևություններ չեք արել Ձեր հորինած հնարամտության՝ «ֆուտբոլային դիվանագիտության» դառը պտուղներից, որը վերածվեց սիրախաղի, ու ազգի թիկունքին՝ գաղտնիության քողի տակ, ապրիլի 22-ի կեսգիշերին Շվեյցարիայում ստորագրվեց «ճանապարհային քարտեզ» հակահայ համաձայնագիրը, որը մոլորության մեջ դրեց, խառնեց հայամետ Օբամայի բոլոր խաղաքարտերը. արդյունքում Օբաման իր ապրիլքսանչորսյան ելույթում չարտաբերեց միջազգայնորեն ընդունված «Genocide» տերմինը: Օբամայի ելույթի հետ ապրիլի 24-ին ստացանք Ձեր սիրախաղի առաջին դառը պտուղը: Ինչո՞ւ եք ամբողջ ազգին դարձրել Ձեր հորինած սիրախաղի՝ «Ֆուտբոլային դիվանագիտության» պատանդը: Ո՞վ է ձեզ իրավունք տվել միանձնյա՝ առանց համայն հայության հավանություն, առանձնապես պահանջատեր սփյուռքի համաձայնությունն

    ունենալու մեր դարավոր թշնամու հետ հանուն սահմանի բացման ողջ ազգին թուրքի առաջ ծնկի բերեք։ Դուք ապտակեցիք այն մարդկանց դեմքին, ովքեր իրենց կյանքն անշահախնդիր նվիրել են

    հայոց Մեծ եղեռնի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, որոնցից մեկն էլ տողերիս հեղինակն է: Ձեր թեթև ձեռքով շատ հեշտ ու հանգիստ ջուրը գցեցիք նրանց գործադրած ջանքերը, լոբբիստական աշխատանքներն ու ահռելի գումարները, որ տրամադրվել էին հաղթանակի հասնելու երազանքով:

    Մի՞թե Դուք չեք զգում, որ հայտնվել եք աճպարարությամբ, ստով ու կեղծիքով շաղախված թուրքական դիվանագիտության որոգայթում, մի թակարդ, որ ամբողջ ազգին եք ներքաշել ճահիճը, որտեղից դուրս գալն այլևս անհանար է լինելու: Դուք ինքնագոհ Ձեր սիրախաղով, որ կարողանում եք մերձենալ ու թուրք վերնախավի հետ ձեռքսեղմումի անմոռանալի պահեր ունենալ, Դուք ձեր երևակայական հնարամտությամբ ու տղայական շտապողականությամբ ողջ ազգի համար թակարդ լարեցիք ու ստիպում եք՝ ազգովի լուռ ու մունջ ենթարկվենք Ձեր կամայականությանը: Դուք այսօր արհամարհում եք անգամ Դաշնակցության հետ խորհդակցելը, նրանց կարծիքը լսելը, մի կուսակցություն, որ եղեռնից հետո իր ուսերին է վերցրել միջազգայնորեն Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, մեր տարածքների վերադարձը: Զարմանալիորեն Ձեզ չի հետաքրքրում, թե ինչո՞ւ է այսօր Դաշնակցությունը նստացույց, հացադուլ անում, Ձեզ չե՞ն հետաքրքրում այն պատճառները, որ նրանց մղել են այս ծայրահեղ քայլին, թե՞ համառորեն կոծկում եք արտգործնախարարի ազգադավ գործողությունները, որ չբացահայտվեն:

    Վաղուց էի նկատել, որ Ձեր խոսքի ու գործի մեջ սարերի չափ տարբերություն կա. մի՞թե սահմանի բացումն այդքան անհրաժեշտություն է, թե՞ մի խումբ բիզնեսմենների կամքը կատարելու, նրանց միլիոնները կրկնապատկելու համար ազգովին այդքան թանկ ենք վճարելու…

    Կարո՞ղ եք գոնե գեթ մի հարցիս պատասխանել. ի՞նչ է նշանակում «սահմանների փոխադարձ ճանաչում»։ Չե՞ք կարող պատասխանել, ես կպատասխանեմ. անարգվել է մեր 1,5 մլն նահատակների սուրբ հիշատակը՝ հարյուրամյա ճանապարհ անցած մեր ցավերի ցավը, ծովից ծով պատմական հայրենիքի վերադարձն այլևս դարձավ անհաuանելի երազանք. հրաժարվել պահանջատիրությունից, կասեցնել աշխարհով մեկ գործող Հայ դատի աշխատանքները… աշխարհի աչքին երևալ զրպարտիչ՝ մեր առաջ փակելով բոլոր դռները: Սահմանի բացման հետևանքների մեջ այժմ չեմ ուզում խորանալ, միայն թռուցիկ ասեմ, որ ողջ ազգը դառնալու է չարչի՝ թուրքն արտադրի, հայն՝ իրացնի, մեր բուհերն էլ են փակվելու, իսկ որ նորից թուրքն արմատներ է գցելու բուն Հայաստանում, դա անառարկելի է, իսկ հետևանքնե՞րը… չեմ շարունակում, քանզի «Սահմանի բացման վնասների» մասին վաղուց եմ գրել իմ ընդարձակ վերլուծությունը: Իսկ եթե ուզում էիք սահմանը բացել ու դիվանագիտական կապ հաստատել Թուրքիայի հետ, այն էլ՝ առանց նախապայմանների, ինչպե՞ս եղավ, որ օգոստոսի 31-ին այսպիսի խայտառակ նախապայմանի՝ «Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով» արձանագրության տակ ստորագրություն դրվեց: Կարծիք է ստեղծվում, որ մի երրորդ երկրի ներկայացուցիչ է այդ արձանագրության տակ դրել իր ստորագրությունը, ոչ հայ մարդ. հայ մարդու ձեռքը պիտի կոտրվեր այդ պահին…

    Մի՞թե Ցեղասպանությունն ուրանալու հաշվին պետք է բացվեն այդ սահմանները, մեր գերի ընկած սահմանները: Միամտություն կլիներ մտածել, թե Գյուլը կընդուներ ձեր «ֆուտբոլային հրավերքն» ու կգար Հայաստան՝ ֆուտբոլ դիտելու, կամ Դավոսում Էրդողանի բեմականացված պահվածքը Պերեսի երեսին շպրտելով՝ «Դուք մարդասպան եք, քանի որ Գազայում երեխաներ եք սպանում», լքելով դահլիճը՝ չմոռացավ հանդիպել Ձեզ հետ… Մի՞թե ռազմավարական գիտելիքների պակասը չէ, որ այս քայլերը մանրակրկիտ վերլուծության չեն ենթարկվել Ձեր կողմից՝ հաշվի չառնելով ամենակարևոր հանգամանքը, որ եթե այսօր թուրքը բացի սահմաններն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատի, մենք այլևս իրավունք չուենք Ցեղասպանության մասին անգամ թեթև ակնարկել, կամ Ադրբեջանի խնդրում թուրքի կամքին հակառակ քայլ՝ մյուս օրը մեր դեսպանը կարտաքսվի Թուրքիայից, սահմանն էլ կփակվի, հայկական ապրանքներն էլ կբոյկոտվեն…

    Մի՞թե փորձադաշտ են մեր ազգային խնդիրները, ու Դուք այսօր Ձեր շուրջը հավաքելով կուսակցությունների ղեկավարներին՝ փորձում եք համոզել որ Դուք ճիշտ եք՝ Ձեր գործողությունների հետագա անհաջողությունների մեղսակիցը դարձնելով նրանց։ Բայց այդ 52 կուսակցական ղեկավարներով չէ, որ պիտի որոշվի այնպիսի հարց, ինչպիսին Ցեղասպանությունն է ու հայկական տարածքները։ Ո՞ւմ է գաղտնիք, որ կուսակցության ղեկավարների, Ազգային ժողովի պատգամավորների 99%-ը բիզնեu ունեն ու հետապնդում են իրենց սեփական շահերը, որ սահմանները բաց լինեն, ու իրենց գրպանների պարունակությունը եռապատկվի ու քառապատկվի… Նրանց հայրենասիրության չափը համեստորեն լռելն է, իսկ դիվանագիտական ձախողումների գլխավոր մեղավորը վաղը Դուք եք ճանաչվելու, ու Ձեր ճակատին է դաջվելու դավաճանի խարանը. սերունդներն անեծքով են հիշելու Ձեր անունը։ Այս է դառը իրականությունը։

    Դավաճանությունը պոզով ու պոչո՞վ է լինում… Ունեցե՛ք համարձակություն՝ ընդունելու Ձեր սխալը և ճանապարհի կեսից գոնե հետ կանգնե՛ք, որ հնարավոր լինի՝ Ձեր սխալ քայլերը սրբագրել կարողանանք: Վաղուց էի նկատել, որ Ձեր խոսքի ու գործի մեջ սարերի չափ տարբերություն կա։

    Չի կարող կարգավորման, դիվանագիտական հաստատման, բարիդրացիական հարաբերության մասին խոսք լինել անգամ, երբ այն կառուցվում է անարդարության հիմքի վրա, երբ մեր ուղեղից ու սրտից փորձում եք ջնջել Հայկական Ցեղասպանությունը, մեր 1,5 մլն նահատակներին, մեր պապերի երկիրը, այն դեպքում, երբ մենք մեծ շանսեր ունենք մեր տարածքներին տեր կանգնելու՝ միջազգային դատարանով Թուրքիայից պահանջելով մեր այն տարածքները, որոնք ամրագրված են Ամերիկայի 28-րդ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռում», որը չունի վաղեմության ժամկետ, հաստատված է Ամերիկայի մեծ կնիքով՝ 18 պետությունների մասնակցությամբ (22 նոյեմբերի, 1920թ.):

    Հայ-թուրքական սահմանների ճանաչման հարցը ոչ միայն հայաստանյան կուսակցությունների կամ Ազգային ժողովի լուծման խնդիրը չէ. այն համայն հայության հանրաքվեն միայն կամրագրի՝ Ձեր գործողություններին «այո՞» ասի, թե՞ «ոչ»: Թեև Ձեզ համարում եք համայն հայության նախագահ, բայց այսօր ցավով պիտի արձանագրեմ, որ թքած ունեք սփյուռքի կարծիքի վրա՝ էժան ծախելով սփյուռքի 100-ամյա պայքարի ճանապարհ անցած Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացը: Փաստացի դուք այսօր օգնում եք թուրքին, որ աշխարհով մեկ գործող Հայ դատի գրասենյակները դադարեցնեն իրենց լոբբիստական աշխատանքները: Տարիներ ի վեր Թուրքիան հայցում էր հրեական լոբբիի աջակցությունը՝ հակազդելու Կոնգրեսի վրա՝ օրակարգից հանելու Ցեղասպանության հարցը։ Հիմա դրա կարիքը չկա. Ձեր օգնությամբ Թուրքիան հրաժարվեց հրեական լոբբիի աջակցությունից, քանզի նրանց վրա ծախսվող միլիոններն այնքան օգտակար չէին կարող լինել, ինչպես Ձեր հորինված սիրախաղի, որն ամբողջ աշխարհին մոլորեցրեց. անգամ այն 22 պետություններին, որոնք ընդունել էին Հայոց ցեղասպանությունը, դրեց անելանելի դրության մեջ: Իսկ մյուս պետություններն այս ֆոնի վրա այլևս իրենց խորհրդարաններում Ցեղասպանության թեմային կանդրադառնա՞ն։ Երբե՛ք…

    Ու այս զրոյական դիվանագիտական ռազմավարական գիտելիքներով երկիր եք ղեկավարում, ազգային անլուծելի հարցեր լուծում հեշտ ու հանգիստ՝ մատների արանքով նայելով, մոռանալով, որ գործ ունեք ցեղասպան, խորամանկ, խարդախ, սուտը բերանում աջ ու ձախ շաղող թուրք հրեշի հետ, որ ձեռքսեղմումի պահին իրեն բարեկամ է ձևացնում, բայց մի քայլ այն կողմ նույն թշնամին է, իրենց

    ցեղասպան նախնիների իսկական ժառանգորդները…

    Առաջին հայ ղեկավարն եք, որ ծնկում է թուրքի առաջ մի փոր հացի՝ սահմանի բացման համար, որի հետևանքներն, օգուտներն ու վնասներն անգամ նժարի վրա չեք դրել, բայց խաղասեղանին եք դրել մեր հազարամյա պատմական տարածքները և արդեն խաղը տանուլ եք տվել։ Ցավոք, համարձակություն չունեք խոստովանել: Այսօր ձեր հորինած «Ֆուտբոլային դիվանագիտությունն» աշխատո՞ւմ է Թուրքիայի օգտին:

    Թուրքիան հաղթեց ոչ միայն ֆուտբոլում, այլև դիվանագիտորեն։ Ես, որ միշտ քննադատել եմ երկիրը ցնցումների մեջ պահող ընդդիմության հանրահավաքները, քննադատական հոդվածներով հանդես

    եկել, այսօր այս ճակատագրական պահը հաղթահարելու համար համազգային ընդվզման կոչ եմ անում։ Միայն այդ դեպքում կկարողանանք փրկել մեր պահանջատիրության իրավունքը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը… Որակումներս խիստ են, պարո՛ն նախագահ, բայց, ցավոք, այս է դառը ճշմարտությունը՝ ընդունեք, թե չընդունեք:

    Սթափության կոչ եմ անում՝ հանուն մեր ազգային շահերի, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի, հանուն մեր ազգային արժանապատվության:

    Սոնա Արշունեցի-Բրյուսել

    (Գրող, հրապարակախոս, Հայ դատի պաշտպան)

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles