
Լուսանկարները ` հեղինակի
Փետրուարի 23-ին, Նիւ Եորքի Սրբոց Նահատակաց ամէնօրեայ Ազգային վարժարանում, մեծ շուքով նշուեց Վարդանանց տօնը: Դրօշակների մուտքից յետոյ հնչեցին Հ.Հ.-ի եւ Ա.Մ.Ն.-ի օրհներգները:
Ցերեկոյթը բացեց վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը, որն իր խօսքում ասաց.- ,Մենք շատ աւանդոյթներ ունենք, որոնք կը պահպանենք եւ արժանավայել ձեւով այն կը նշենք։ Եւ ահա այսօր մենք նշում ենք Վարդան Սպարապետին նուիրուած աւանդական տօնըե:
Օրուայ յայտագիրը բազմազան էր, որին մասնակցեցին վարժարանի բոլոր աշակերտները` սկսած մանկապարտէզի սաներից մինչեւ աւարտական դասարանի աշակերտները: Հնչեցին ,Քաջ Վարդան Մամիկոնեանե, ,“Վարդանանք“, ,“Քաջն Վարդան“, “Վարդանանց Տօն“, եւ այլ բանաստեղծութիւններ:
Անգլերէն լեզուով հնչեց նաեւ Ձօն` Աբրահամ Լինքըլնին: Կատարուեցին նաեւ խմբային երգեր` “Նորահրաշ“, , “Տեառնընդառաջ“, , “Վարդան Մեր Քաջ“, “Բարեկենդան“ եւ այլ երգեր: Խմբավարն էր Անահիտ Պօղոսեան, դաշնակահարուհի` Նուարդ Զերոնեան: ,Հայոց Պատմութեան դասըե թատերականացուած ձեւով ներկայացրեցին բարձր դասարանի աշակերտները:
Վարժարանի անձնակազմին եւ աշակերտներին տօնի առթիւ շնորհաւորեց եւ շնորհակալական խօսք ասաց Սրբոց Նահատակաց եկեղեցւոյ հովիւ` Տ. Աբրահամ Քհնյ. Մալխասեանը։