Ոչ Եւս Է Օֆելիա Համբարձումեանը

0 0
Read Time:1 Minute, 35 Second

p14 Ofelia-Hambardzumian

Հազիւ 91-րդ տարին բոլորած, իր մահկանացուն կնքեց տաղանդաւոր երգչուհի
Օֆելիա Համբարձումեան:
Ան ծնած էր Յունուար 9, 1925-ին, Երեւանի մէջ եւ իր ասպարէզին մէջ առաջնային տեղ գրաւած են Սայաթ-Նովայի ստեղծագործութիւնները` «Ես կանչում եմ լալային», «Չկայ Քիզի Նման» եւ այլն:
Նախագահ Սերժ Սարգսեան ցաւակցական հեռագիր յղեց Համբարձումեաններու եւ Յովհաննիսեաններու ընտանիքին` Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արուեստագէտ, հայ երգի անզուգական կատարող Օֆելիա Համբարձումեանի մահուան առիթով: Այս հեռագրին մէջ կը նշուի.-
«Մեկնելով ժողովրդական երգարուեստի մեծ նուիրեալ եւ երախտաւոր, մեր ժողովուրդի յոյզերու եւ ապրումներու կրող եւ թարգման` Օֆելիա Համբարձումեան իր երկարատեւ եւ բուռն ստեղծագործական կեանքով նոր մակարդակի բարձրացուց հայ երգը:
Տասնամեակներ շարունակ համաժողովրդական մեծ սէր վայելող անոր կատարումները հիացուցած եւ ոգեշնչած են հայրենի հանդիսատեսը, հայ մնալու ուժ եւ կորով հաղորդած սփիւռքի մեր հայրենակիցներուն:
Խորին ցաւակցութիւն կը յայտնեմ մեծանուն երգչուհիի ընտանիքին, հարազատներուն եւ անոր արուեստի բազմահազար երկրպագուներուն»:
Իսկ յօրինող Տիգրան Մանսուրեան, այս առթիւ յայտնեց.- « Մեզանից հեռանում է սիրուած, խոնարհումի ու հիացմունքի արժանացած երգչուհին` Օֆելիա Համբարձումեանը: Երգեցիկ ոգի էր, երգող շունչ, որ իր երգի միջոցով կենդանի էր պահում այն մեղեդին, որը հասանելի էր հանուրիս` չլինելով պարզունակ ու միանշանակ, այլ շքեղօրէն հարուստ ու կենսագրութիւն ունեցող: Երգեց աշուղական երգեր, ժողովրդական երգեր ու էլի երգեր` պատմական անցեալի այլեւայլ շերտերից եկած: Եւ այդ բոլորը իր եզակի տաղանդով ու ներշնչուածութեամբ հունցուած: Նրան տրուած ժողովրդական տիտղոսը մինչեւ պետական որոշում ու վկայագիր դառնալը բոլորիս համար ընդունելի ու որեւէ փաստաթուղթ չպահանջող իրողութիւն էր: Նրա նմաններին ժողովուրդն է ծնում` իր անզարդ օրը, իր սովորական առօրեան վեր պահելու, դրանց բանաստեղծական շունչ ու ոգի հաղորդելու:
Տարբեր ժողովուրդներ ունեն ժողովրդական երգ ասող այդպիսի մայրիկներ: Այդպիսիք իսպանացիներն ունեն, ամերիկացիներն ունեն, մեքսիկացիներն ունեն, արաբական աշխարհում կան նրանք: Եւ բոլորին հաւասարապէս սիրում են բոլորը` որ ազգին էլ որ պատկանեն նրանք: … Իր երգն ես առաջին անգամ լսել եմ 1947 թուականին Պաթումում, երբ հայրենադարձների մեծ խմբով նաւից նոր էինք իջել ու գալիս էինք Հայաստան: Մեզ բարի գալուստ ասելու էր եկել Հայաստանից երաժիշտների մի խումբ, որի կազմում էր Օֆելիա Համբարձումեանը: … Ինքը գնաց, իր երգը մեզ հետ է ու կ’ապրի»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles