Գլխաւոր

Շուշի. Յաղթանակի Եւ«Պարտութեան» Վկան


«Ապառաժ»

խմբագրական


Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագոյն պատմութեան հերոսական էջերից է։ Տասնամեակներ շարունակ Հայրենիքում և Սփիւռքում ապրող սերունդները մեծացել են կորուսեալ հայրենիքի ցաւով, պատմական անարդարութեան ծանր բեռով։ Արցախեան ազատագրական պայքարով հայ ժողովուրդը կարողացաւ ապացուցել, որ նոյնիսկ ամենադժուար պայմաններում հնարաւոր է ոտքի կանգնել, համախմբուել և կերտել յաղթանակ։

Այդ օրերին Արցախը, Հայաստանը և Սփիւռքը մէկ բռունցք էին դարձել։ Հայ ժողովուրդը միաւորուել էր մէկ նպատակի շուրջ՝ պաշտպանել հայրենի հողը, փրկել Արցախը և վերականգնել ազգային արժանապատւութիւնը։

Շուշիի յաղթանակը հոգեբանական բեկում մտցրեց և փոխեց ողջ պատերազմի ընթացքը։ Այդ յաղթանակը հաւատք ներշնչեց սեփական ուժին։ Հայ ժողովուրդը աշխարհին ցոյց տուեց, որ պատրաստ է պայքարել իր գոյութեան, իր պատմութեան և իր հայրենիքի համար։

Այո՛, այսօր Շուշին բռնազաւթուած է։ Այսօր փորձում են Շուշին զրկել իր հայկական դիմագծից, բայց հնարաւոր չէ ջնջել այն, ինչ գրուած է ժողովրդի յիշողութեան մէջ։ Հնարաւոր չէ սպաննել յաղթանակի ոգին, եթէ այն ապրում է սերունդների գիտակցութեան մէջ։

Advertisement Subscribe Today

Որքան էլ փորձեն արժեզրկել կամ մոռացութեան տալ Արցախեան շարժման խորհուրդը, այն շարունակելու է ապրել հայ ժողովրդի հաւաքական յիշողութեան մէջ՝ որպէս վերադարձի կամքի, պայքարի և չընկճուող ոգու խորհրդանիշ։

Արցախեան շարժումը «ճակատագրական» սխալ չէր։ Ճակատագրական սխալը 2018-ի յեղափոխութիւնն էր, որը սկիզբ դրեց մեր ազգային ողբերգութիւնների և պարտութիւնների ընթացքին։

Արցախեան շարժումը համազգային զարթօնք էր, որը ցոյց տուեց՝ հայ ժողովուրդը կարող է միաւորուել, երբ վտանգուած է իր հայրենիքն ու գոյութիւնը։

Այն պայքար է պատմութեան, մշակոյթի, ինքնութեան պահպանման համար։ Այդ պայքարում հազարաւոր հայորդիներ տուեցին ամէնաթանկը՝ իրենց կեանքը, որպէսզի մենք ապրենք արժանապատիւ ու գլուխներս բարձր։

Արցախեան շարժման նշանակութիւնը կասկածի տակ դնելը, այդ յաղթանակի գաղափարից հրաժարուելը կամ այն նսեմացնելու փորձերը դաւաճանութիւն են՝ մեր ազգային յիշողութեանը, մեր հերոսներին և նրանց թափած արեանը։

Մեր հերոսները պայքարեցին և զոհուեցին ոչ թէ պարտութեան հետ հաշտուելու, այլ յաղթանակը սերունդներին փոխանցելու համար։

Յաւերժ փառք և խոնարհում՝ Հայրենիքի ազատագրութեան սուրբ գործին նուիրուած մեր բոլոր հայորդիների յիշատակին։ Շնորհաւո՛ր Եռատօն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button