ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ.- ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:4 Minute, 24 Second

 

Տիգրան Չանտոյեան

Երեւան

Թուրքիոյ ծրագրած ցամաքային ներխուժումը Սուրիոյ հիւսիսային շրջանին վրայ,  մտավախութիւն է առաձացրել, որ Ա.Մ.Ն. -ի քիւրտ դաշնակիցներին ոչնչացնելու նպատակով, կարող են ազատ արձակուել Իսլամական պետութեան բանտարկուած հազարաւոր ահաբեկիչների, որոնք բանտարկուել են Սուրիոյ քրտական ուժերի երկրի հիւսիս-արեւելքում աւելի քան 50 երկրներից:

Փենթակոնի խօսնակ Փաթրիք Ռայտըրը աւելի վաղ ասել էր, որ «սիրիայում վերջին օդային հարուածներն ուղղակիօրէն սպառնում են ամերիկեան անձնակազմի անվտանգութեանը, ովքեր աշխատում են Սուրիայում տեղական գործընկերների հետ` Իսլամական պետութեան յաղթելու եւ խմբաւորման աւելի քան 10 հազար կալանաւորների ձերբակալելու համար»:

Սուրիոյ քրտական ռազմական կազմակերպութիւններուն` Սուրիայում Ժողովրդական պաշտպանութեան միաւորումներին (YPG) եւ Իրաքում Քրտական բանուորական կուսակցութեանը (PKK) Թուրքիոյ հասցրած օդային հարուածներից յետոյ Էրտողանը յայտարարել է, որ չի սահմանափակուիր օդային արշաւով: Մենք կը խորհրդակցենք մեր պաշտպանութեան նախարարութեան եւ գլխաւոր շտաբի հետ եւ միասին կ’որոշենք, թէ մեր ցամաքային ուժերը որքան ներդրում պէտք է ունենան, այնուհետեւ համապատասխան քայլեր կը ձեռնարկենք»:

Իսլամական պետութեան ահաբեկչական շարժման վերածնունդի դէմ պայքարը շարունակում է մնալ Ա.Մ.Ն.-ի բանակի առաջնահերթութիւնը: Ա.Մ.Ն.-ը Սուրիայում դաշնակցում է YPG-ի հետ` Իսլամական պետութեան երկրից դուրս մղելու համար, մինչդեռ Էրդողանի եւ Սուրիայում քրտական ուժերի միջեւ հակամարտութիւնը կարող է տեղական հակամարտութիւնը վերածել լայնամասշտաբ պատերազմի: Ռայտըրը նշել է, որ «Անհրաժեշտ է անյապաղ ընդհատել պայթուցիկ կացութիւնը` Իսլամական պետութեան յաղթելու առաքելութեան վրայ կեդրոնանալու եւ ցամաքում գտնուող անձնակազմի անվտանգութիւնն ապահովելու համար, որը ներգրաւուած է խմբաւորմանը յաղթելու առաքելութեանը»:

Ուաշինկթնում Թուրքիոյ դեսպանատունը յայտնել է. «Մենք նորից ու նորից մատնանշել ենք Սուրիայում եւ Իրաքում գործող քրտական բանուորական կուսակցութիւն/Աուրիայում Ժողովրդական պաշտպանութեան միաւորումներ ահաբեկչական ցանցի կողմից մեր ազգային անվտանգութեան համար առկայ սպառնալիքները: Մենք միշտ կոչ ենք արել անվերապահ եւ իրական համերաշխութեան` ընդդէմ ահաբեկչութեան` իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով»: Ա.Մ.Ն. կառավարութիւնը քրտական բանուորական կուսակցութիւնը որակել է որպէս ահաբեկչական կազմակերպութիւն, սակայն Սուրիայում Ժողովրդական պաշտպանութեան միաւորումները համարում է արժէքաւոր գործընկեր` Իսլամական պետութեան դէմ պայքարում:

*

Քրտամէտ HDP Ժողովրդավարական կուսակցութիւնը Սուրիոյ վրայ յարձակման պատճառ հանդիսացած Պոլսում տեղի ունեցած ահաբեկչութիւնը հետաքննելու խնդրագիր է ներկայացրել Թուրքիոյ խորհրդարանին: Էրտողանի «Արդարութիւն եւ Բարգաւաճում» կուսակցութիւնը իր դաշնակից «Ազգայնական Շարժում՛ կուսակցութեան հետ միասին մերժել է հետաքննութիւնը: Սուրիայում քրտական բոլոր զինուած ուժերը, ինչպէս նաեւ PKK-ն կտրականապէս հերքում են Պոլսում տեղի ունեցած յարձակմանն իրենց մասնակցութիւնը: Քիւրտ հրամանատար  Մազլում Ապտին ասել է, որ յարձակումն իրականացրած ահաբեկիչը Իսլամական պետութեան  ահաբեկչական խմբաւորումից է:

*

Թուրքիոյ եւ Սուրիոյ նախագահներ Էրտողանի եւ Պաշար Ասատի յառաջիկայ հանդիպման համար «քուլիսային դիւանագիտութեան»  աշխատանքներ են տարւում: Նախագահ Էրտողանը մի քանի անգամ յայտարարել է, որ կարող է հանդիպել Ասատի հետ: Քուլիսային դիւանագիտութեան աշխատանքներ են  տարւում, որպէսզի երկու առաջնորդները միաւորուեն: Կարծում եմ, որ այս հանդիպումը տեղի կ’ունենայ կարճ ժամանակում: Թուրքիոյ նախագահի պաշտօնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը Հոկտեմբերին յայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է միջնորդել ԷրՏողան-ասադ հանդիպմանը: Ինքը` Էրտողանը, Նոյեմբերի կէսերին յայտարարել է, որ Անգարան կարող է գնահատել այդ առաջարկը, երբ գայ ժամանակը:

Քալընը նաեւ յայտնել է, որ Թուրքիան Սուրիոյ հիւսիսում եւ Իրաքում օդային յարձակման ընթացքում իր գործողութիւնները համակարգել է Մոսկուայի հետ:«Ինչպէ՞ս ենք մտել Թել Ռիֆաթ: Դա քննարկել ենք  Ռուսաստանի հետ, համակարգել ենք մեր գործողութիւնները: Մենք փլանաւորում ենք, քննարկում, համակարգում, գործում»,-ասել է նա:

*

Էրտողանն ասել է, որ Թուրքիոյ  զինուած ուժերի ռազմական գործողութիւնները Սուրիոյ եւ Իրաքի հիւսիսում «ոչ մէկին չպէտք է անհանգստացնէ», նրա խօսքով` Անգարան ոչ մէկի առջեւ հաշուետու չի լինի:

«Թուրքիան նախկինի պէս լի է իր հարաւային սահմաններին 30 քիլոմեթր խորութեամբ անվտանգութեան գօտի ստեղծելու վճռականութեամբ` նախաձեռնելով քայլեր, որոնք վերաբերելու են մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի անվտանգութեանը, եւ մենք ոչ մէկի առջեւ հաշուետու չենք լինի»,- ասել է Էրդողանը:

Էրտողանը նաեւ նշել է Թուրքիայում արգելուած Քրտական աշխատաւորական կուսակցութեան ահաբեկիչներին, որոնք PYD եւ YPG անուանումների տակ թաքնւում են Սուրիոյ հիւսիսում, մի շարք երկրների կողմից ցուցաբերուող օժանդակութեան անթոյլատրելիութեան մասին: Նրանք իրենց անուանում են նաեւ «Սուրիական դեմոկրատական ուժեր: …Թուրքիան չի հանդուրժի նրանց կեղծաւորութիւնը, որոնք աջակցում են ահաբեկչական կազմակերպութիւններին` դրանց վերանուանումը խաղարկելու միջոցով: Ոչ մէկին չպէտք է անհանգստացնեն Թուրքիայի ռազմական գործողութիւններն` ուղղուած անվտանգութեան եւ խաղաղութեան ամրապնդմանը: Ոչ ոք ի զօրու չէ դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրին դիրքորոշում որդեգրել, որը կը հակասի նրա շահերին քաղաքական, դիւանագիտական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում: Ոչ մէկին չպէտք է անհանգստացնի Թուրքիայի քաղաքականութիւնը, որը հենւում է արդարութեան, համերաշխութեան եւ դիւանագիտական նախաձեռնութիւնների վրայ` բարեկամութեան եւ համագործակցութեան սկզբունքներին համապատասխանէ»,- ասել է նա:

*

Գերմանիոյ արտաքին գործոց նախարար Աննալենա Պէրպոքը Թուրքիոյ կոչ է արել զերծ մնալ Հիւսիսային Սուրիոյ ցամաքային ներխուժումից եւ Հիւսիսային Իրաքում ռազմական հարուածներից: «Ես կոչ եմ արել Թուրքիոյ ձեռնպահ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են յանգեցնել բռնութեան յետագայ սրման, ինչպէս, օրինակ, ցամաքային ներխուժումը Հիւսիսային Սուրիա կամ ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրաքում»,-ասել է նա:

Արդիւնքում Թուրքիան աստիճանաբար կարող է դադարել գրաւիչ զբօսաշրջանի երկիր լինելուց: Առնուազն երկու արեւմտեան դեսպանութիւններ նախազգուշացումներ են ստացել Անգարայում անվտանգութեան նոր սպառնալիքների մասին, իսկ Սերպիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին չմեկնել երկիր Պոլսոյ կենտրոնում տեղի ունեցած պայթիւնից երկու շաբաթ անց: Արեւմտաեւրոպական երեք դեսպանութիւններ եւ մէկ խոշոր միջազգային կազմակերպութիւն յայտնել են, որ թրքական իշխանութիւնները իրենց զգուշացրել են հնարաւոր սպառնալիքների մասին` խնդրելով չհրապարակել իրենց անունը` ելնելով հարցի զգայունութիւնից: Թուրքիոյ պաշտպանութեան եւ ներքին գործերի նախարարութիւնները հրաժարուել են մեկնաբանել նախազգուշացումները: Մինչդեռ, Սերպիոյ արտաքին գործոց նախարար Իւիցա Տաչիչի յայտարարել է, որ երկրի քաղաքացիները պէտք է խուսափին յառաջիկայ շաբաթներին Թուրքիա եւ յատկապէս Անգարա մեկնելուց` հնարաւոր յարձակումների պատճառով: «ուզում եմ քաղաքացիներին զգուշացնել, որ անվտանգութեան մարմինների տուեալների համաձայն` ահաբեկչութիւններ կարող են սպասուել մօտակայ մի քանի շաբաթների ընթացքում, եւ այս դէպքում այդ տեղեկատուութիւնը վերաբերում է Թուրքիոյ մայրաքաղաք Անգարային»,- ասել է Տաչիչը: Նախազգուշացումը կարող է վերաբերել նաեւ Թուրքիոյ այլ շրջաններին, ասել է Դաչիչը եւ նախազգուշացրել Սերպիոյ քաղաքացիներին չմեկնել երկիր առանց խիստ անհրաժեշտութեան: «Եթէ մեր քաղաքացիներն արդէն այնտեղ են, ապա պէտք է խուսափեն մարդաշատ վայրերից, ինչպիսիք են հետիոտնային գօտիները, մեթրօն, հանրակառքերն ու երկաթուղային կայարանները եւ նման այլ վայրեր»,- ասել է նա:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles