ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ.- ԹՈՒՐՔԻՈՅ ՇՈՒՐՋ

0 0
Read Time:6 Minute, 12 Second

 

 

Տիգրան Չանտոյեան

Երեւան

2016 թուից Թուրքիան մի շարք յարձակումներ է սկսել Սուիրիայում` թիրախաւորելով քիւրտ զինեալներին, իսլամական ծայրայեղականներին եւ նախագահ Պաշար Ասատին հաւատարիմ ուժերին: Այդ յարձակումներից վերջինը, որը կոչւում է «ճանկ-սուր» գործողութիւն, տեղի է ունենում Թորքիայում Յունիսին կայանալիք ընտրութիւններից առաջ, որոնցում Էրտողանը յենուելու է իր ազգայնական կողմնակիցների վրայ: Ըստ Էրտողանի` Թուրքիան պաշտպանում է Սուրիոյ սահմանի երկայնքով փռուած Թուրքիոյ հարաւային շրջանները` «Ժողովրդի պաշպանութեան զօրքեր»-ի (YPG) զինեալների յարձակումներից: Անկգարան YPG-ը դիտարկում է, որպէս Քիւևտ բանուորական կուսակցութեան (PKK) սուրիական ճիւղ: Կառավարութիւնը մեղադրել է քիւրտ զինեալներին` վերջերս Պոլսոյ կեդրոնում տեղի ունեցած մահացու պայթիւնի համար, չնայած որ PKK-ն եւ YPG-ն հերքել են իրենց առնչութիւնը դրան:
Թուրքիոյ կողմից Սուրիոյ տարածքու սա թուով հինգերորդ գործողութիւնն է: Առաջինը 2016 թուականի Օգոստոսից մինչեւ 2017 թուականի մարտը տեւած «Եփրատի վահան» գործողութիւնն էր, որին յաջորդեց 2018 թուականի Յունուարից Մարտ տեւած «Ձիթենու ճիւղ» գործողութիւնը: Սուրիոյ տարածքում Թուրքիոյ նախաձեռնած երրորդ գործողութիւնը սկսուեց, երբ Թրամփը 2019 թուականի Հոկտեմբերին դուրս բերեց ամերիկեան զօրքերը տարածաշրջանից` թողնելով իր դաշնակից քրտերին թրքական բանակի դէմ-յանդիման: Բնականաբար Թուրքիան բաց չթողեց այդ առիթը, եւ այս գործողութիւնը անուանակոչուեց «Խաղաղութեան գարուն»: 2020 թուականի Փետրուարին մեկնարկած «Գարնանային վահան» գործողութիւնը յատուկ նախատեսուած էր Իդլիբ նահանգում սուրիական ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար: Գործողութիւնը տեւեցին մէկ շաբաթ, եւ նախագահ Էրդողանը մեկնեց Մոսկուա` ստորագրելու համաձայնագիր, որը երաշխաւորում է հրադադարը Իդլիբում: Եւ ահա, թուով հինգերորդ գործողութիւնը, որը սկսուել է Նոյեմբեր 20-ին եւ կրում է «ճանկ-սուր» անունը:
Թուրքիոյ պաշտպանութեան նախարարութիւնը յայտնել է, որ կիրակի գիշերը թրքական բանակի օդային գործողութեան արդիւնքում, որն իրականացուել է Հիւսիսային Իրաքում եւ Սուրիայում, ոչնչացուել է 89 թիրախ, որի հետեւանքով զոհուել է առնուազն 32 մարդ: Էրտողանը յայտարարել է, որ գործողութիւնը յաջող է անցել: «Օդային գործողութեանը մասնակցել են մօտ 70 մարտական եւ օժանդակ ինքնաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր: Գործողութեան ընթացքում յաջողութեամբ ոչնչացուել է 89 թիրախ` բաղկացած ապաստարաններից, պանքըրներից, քարանձաւներից, թունելներից, զինամթերքի պահեստներից, ահաբեկիչների այսպէս կոչուած շտաբներից եւ ուսումնական ճամբարներից, որոնք սպառնում են մեր երկրին, ազգին եւ Սուրիոյ եւ Իրաքի հիւսիսում սահմանների անվտանգութեանը: Գործողութեան ընթացքում առաւօտեան 04:00-ին ես հանդիպել եմ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարի : Այսպիսով մենք գիշերն աւարտել ենք յաջողուած գործողութեամբ»,- ասել է նա: Էրտողանը նաեւ յայտարարել է, որ Սուրիայում եւ Իրաքում Թուրքիայի զինուած ուժերի գործողութիւնները չեն սահմանափակուիր օդային հարուածներով: «Մենք կ’որոշենք, թէ որքան ցամաքային ուժ է անհրաժեշտ, եւ համապատասխան քայլ կը նախաձեռնենք»,- վստահեցրել է նա, աւելացնելով` «Մենք գործողութիւնների թեման չենք քննարկել ո՛չ պարոն Պայտընի, ո՛չ պարոն Փութինի հետ: Միեւնոյն ժամանակ, եւ՛ Պայտընին, եւ՛ Փութինին լաւ յայտնի է Անգարայի դիրքորոշումը եւ ցանկացած պահի մեր հարուածների հաւանականութիւնը այս տարածաշրջանումէ: Նրա խօսքով` Թուրքիան ինքն է որոշում ինչ քայլեր ձեռնարկել: «Ամերիկացիներին պէտք է յստակ իմանալ այս մասին: Կարծում եմ` նրանք արդէն հասկացել են: Բոլոր կողմերը շուտով ականատես կը լինեն Թուրքիոյ նոր կարեւոր քայլերինէ,- ասել է Էրտողանը: Ըստ նրա, Ուաշինկթընին տեղեկացուել է Սուրիոյ վերաբերեալ Անգարայի մտահոգութիւնը: «ես անձամբ բարձրացրել եմ հարցը Օպամայի, Թրամփի եւ այնուհետեւ Պայտընի հետ զրոյցներում, յայտարարել եմ, որ եթէ մենք ՆԱԹՕ-ում դաշնակիցնէր եւ գործընկերներ ենք, պէտք է գիտակցենք, որ ամերիկացիների կողմից Սուրիայում ահաբեկիչներին ցուցաբերուող աջակցութիւնը սպառնալիք է Թուրքիոյ հարաւային սահմանների համար: Զգուշացրել ենք, որ անհրաժեշտութեան դէպքում մենք ստիպուած կը լինենք պատասխանել»,- ընդգծել է նախագահ Էրտողանը` յաւելելով, որ ամերիկեան կողմը «պատասխանելու ոչինչ չունի» Անգարային: «Մենք կը շարունակենք գործել այնպէս, ինչպէս պահանջում է Թուրքիոյ ազգային անվտանգութիւնը: Ոչ մի զիջում: Որովհետեւ ցանկացած դիրքորոշման փոփոխութիւն մեր երկրի համար յղի է խնդիրներով»,- ասել է Էրտողանը:
Ռուսաստանի մասով Էրտդողանը յիշեցրել է 2019 թուականի Սոչիի պայմանաւորուածութիւնների համաձայն ռուսական կողմը ստանձնել է Սուրիոյ որոշ շրջաններ ահաբեկիչներից մաքրելու պատասխանատուութիւնը: «Ցաւօք, չնայած թուրքական կողմից բազմիցս յիշեցումներին, այդ պարտաւորութիւնները չեն կատարուել: Չեն կատարում, չեն կարողանում կատարել: Ի պատասխան` մենք յայտարարում ենք, որ պայմանաւորուածութիւնները չկատարելու դէպքում մենք ինքներս կը ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր ահաբեկիչների դէմ: Հէնց սրա հետ են կապուած սուրիական Քոպանիում նախօրէին ահաբեկիչների 12 թիրախներին հասցուած հարուածները: Սա այն գործողութիւնների մի մասն է, որոնք կը շարունակուեն: Մեր սկսած գործողութիւնները մեր սահմանների անվտանգութեան ապահովման միջոցառումների միայն սկիզբն են»,-եզրափակել է նա:
*
Ի պատասխան թրքական օդուժի ռմբակոծումների` քիւրտերը նախաձեռնել են առնուազն երկու զինուած յարձակում: Երկուշաբթի օրը նրանք ականանետներից կրակ են բացել սահմանամերձ Քարքամիշ (Գազիանթեպ նահանգ) շրջանի եւ «Օնճուպընար» անցակէտի ուղղութեամբ: Կրակը վարուել է սուրիական Թել Ռիֆաաթ տարածքից: Քարքամիշ քաղաքում Սուրիոյ տարածքից գնդակոծութեան հետեւանքով առնուազն 3 մարդ զոհուել է, 6-ը` վիրաւորուել: Գազիանթապի նահանգապետ Տաւուտ Գիւլը հաղորդել էր 2 զոհի եւ Քարքամիշ քաղաքի ուղղութեամբ արձակուած 5 հրթիռների մասին: Նրա խօսքով` 6 մարդ վիրաւորուել է, նրանցից երկուսի վիճակը գնահատւում է ծանր: Ըստ հաղորդումների` PKK-ի եւ YPG-ի ուժերի անդամները առնուազն չորս հրթիռ են արձակել քաղաքի վրայ:
*
Քիւրտերի կողմից ղեկավարուող Սուրիոյ պաշտպանութեան ուժերի գլխաւոր հրամանատար, Մազլում Ապդին յայտարարել է, որ քիւրտերն այլեւս չեն կարող օգնել Ա.Մ.Ն. -ին` »Տայիշ»-ի դէմ պայքարում, քանի որ բախւում են թրքական գրոհներին:
Մազլումը ամերիկացի ժողովրդին եւ ամերիկեան կառավարութեանը կոչ է արել պաշտպանել քիւրտերին: «Ես ցանկանում եմ, որ ամերիկացի ժողովուրդը ցոյց տա նոյն դիրքորոշումը, որը ցոյց տուեց 2019 թուականին, երբ մենք կրկին բախուեցինք թուրքերի յարձակմանը»,- ասել է նա: «այժմ մենք կրկին թուրքերի կողմից էթնիկ զտումների սպառնալիքի տակ ենք: Եւ ես խնդրում եմ Միացեալ Նահանգների կառավարութեանն ու ժողովրդին պաշտպանել իրենց քիւրտ բարեկամներին»: Նրա խօսքով` Թուրքիայի ռազմավարութիւնն այն է, որ յայտարարի գործողութեան մասին, որոշ նախապատրաստութիւններ կատարի, ապա ստուգի Ա.Մ.Ն.-ի եւ Ռուսաստանի արձագանգը: «Ես կարծում եմ, որ հէնց թուրքերը տեսնեն, որ հիմնական խաղացողների կողմից չկայ ուժեղ դիմադրութիւն, նրանք առաջ կը գնան»,- ասում է Մազլումը: «Մենք կարծում ենք, որ արձագանգը բաւարար չէ, որպէսզի խանգարի թուրքերին սկսել այդ գործողութիւնըէ:
*
Միջազգային արձագանգները Թուրքիայի գործողութիւնների դէմ թրքամէտ չեն: Ա.Մ.Ն. կոնգրէսական Ֆրանք Փըլոնը Twitter-ում գրել է․ «էրտողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցուածքները, ներառեալ` հիւանդանոցը: Սա եւս մէկ պատճառ է, թէ ինչու եմ ես աշխատում արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային: Էրտողանի յարձակողական ոճը ցոյց է տալիս, որ մենք չենք կարող նրան ամերիկեան ռազմական թեքնիք վստահել»:
Գերմանիոյ կառավարութիւնը Թուրքիային կոչ է արել պահպանել միջազգային իրաւունքը Սուրիոյ եւ Իրաքի հիւսիսում գործողութիւններ իրականացնելիս եւ չսրել առանց այն էլ լարուած իրավիճակը տարածաշրջանում` յայտարարել է Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան ներկայացուցիչը: «Մենք կոչ ենք անում Թուրքիոյ գործել համաչափ եւ պահպանել միջազգային իրաւունքը: Սա առաջին հերթին վերաբերում է խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտութեանը: Թուրքիոյ հարուածների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում ենթադրեալ զոհուածների մասին հաղորդագրութիւնները խիստ մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում Թուրքիային եւ միւս խաղացողներին չձեռնարկել քայլեր, որոնք կարող են սրել առանց այն էլ լարուած իրավիճակը Սուրիոյ եւ Իրաքի հիւսիսում»,- ընդգծուել է կոչում:
Եգիպտոսի արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ ԱհմետԱպու Զեյտը յայտարարել է, որ Իրաքի եւ Սուրիոյ տարածքներին Թուրքիոյ օդային հարուածները խախտում են այդ երկրների ինքնիշխանութիւնը, կոչ անելով նուազեցնել տարածաշրջանում պայուցիկ վիճակը: «Եգիպտոսը մեծ մտահոգութեամբ է հետեւում վերջին օրերին Իրանի ու Թուրքիոյ կողմից երկու արաբական երկրների` Իրաքի եւ Սուրիոյ վրայ յարձակումներին, որոնք խախտում են այդ երկրների ինքնիշխանութիւնը: Եգիպտոսը կոչ է անում նուազեցնել էսկալացիան` արիւնահեղութիւնը դադարեցնելու եւ տարածաշրջանը լրացուցիչ ապակայունացնող գործօններից ազատելու համարէ»,- ասւում է յայտարարութեան մէջ:
Ռուսիոյ նախագահի մամուլի քարտուղար Տմիթտրի Փեսքովը յայտարարել է, որ Ռուսաստանը ըմբռնումով է մօտենում Սուրիայում ստեղծուած իրավիճակի անվտանգութեան հետ կապուած Թուրքիայի մտահոգութեանը, սակայն բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել իրավիճակը: «Մենք ըմբռնումով եւ յարգանքով ենք մօտենում սեփական անվտանգութեան ապահովման հետ կապուած Թուրքիայի մտահոգութեանը: Մենք կարծում ենք, որ դա Թուրքիոյ օրինական իրաւունքն է», -ասել է Փեսքովը ` պատասխանելով հարցին, թէ ինչպէս են Քրեմլում վերաբերւում էրտողանի յայտարարութիւններին, թէ ռուսական կողմը իբր չի կատարել քուրդ զինուած խմբաւորումներից Սուրիոյ շրջանները «մաքրելու» պարտաւորութիւնները` ըստ 2019 թուականի համաձայնութեան: Փեսքովը նշել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են յանգեցնել իրադրութեան լուրջ ապակայունացման: «Սա կարող է պումըրանկի պէս վերադառնալ, աւելի բարդացնել անվտանգութեան հետ կապուած իրավիճակը»,- ընդգծել է Քրեմլի խօսնակը: Աւելի վաղ Սուրիոյ հարցով Ռուսիոյ նախագահի յատուկ ներկայացուցիչ Ալեքսանտր Լաւրենտեւը յայտարարել էր, որ Մոսկուան Անգարային զսպուածութեան կոչ է անում Սուրիոյ տարածքին հասցուած հարուածների հետ կապուած, չի կարելի թոյլ տալ, որ լարուածութիւնը սրուի: Նա նաեւ ընդգծել էր Ասատ-էրտողան հանդիպման անհրաժեշտութեան մասին:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles