ՆՈՒԱ­ԳՈՒՄ Է ՏԻԳ­ՐԱՆ ԴՈՒ­ՄԱՆ­ԵԱ­ՆԸ

0 0
Read Time:2 Minute, 3 Second

 

 Լու­սան­կար­նե­րըհե­ղի­նա­կի

ՌՈ­ՊԵՐԹ ԿԱ­ՐԱ­ՊԵՏ­ԵԱՆ

Նիւ Եորք

 

Տիգ­րան Դու­ման­եա­նը ծնուել է Երե­ւա­նում` 1990 թուա­կա­նին: Երաժշ­տա­կան սկզբնա­կան կրթու­թիւնը ստա­ցել է Երե­ւա­նի Շարլ Ազ­նա­ւու­րի ան­ուան երաժշ­տա­կան դպրո­ցում` աշա­կեր­տե­լով ճա­նա­չո­ւ­ած ման­կա­վարժ Էր­նա Այ­վա­զո­վա­յին: Դեռ Երե­ւա­նում ու­սա­նե­լու տա­րի­նե­րին Տիգ­րա­նը յա­ճա­խա­կի ելոյթ­ներ է ու­նե­ցել տար­բեր բե­մա­հար­թակ­նե­րում: 2004-ին Դու­ման­եան­նե­րի ըն­տա­նի­քը մշտա­կան բնա­կու­թիւն է հաս­տա­տում Նիւ Եոր­քում: Նոյն թուա­կա­նից էլ պա­տա­նի Տիգ­րա­նը իր երաժշ­տա­կան ու­սու­մը շա­րու­նա­կում եւ աւար­տում է “Frank & Camille’s Musik School“ը: Նրա առա­ջին ելոյթ­նե­րից կա­րե­լի է հա­մա­րել Նիւ Եոր­քի “Հայ տա­ղան­դա­ւոր երե­խա­նե­րը“ շար­քի` 2008-ի “Carnegie Hall“-ում կազ­մա­կերպ­ուած հա­մեր­գը, որ­տեղ նա կա­տա­րեց Արամ Խա­չա­տուր­եա­նի “Toccata“ն, ար­ժա­նա­նա­լով հան­դի­սա­կա­նի բարձր գնա­հա­տա­կա­նին:

Օրերս` Հոկ­տեմ­բե­րի 13-ին Տիգ­րան Դու­ման­եա­նը մե­նա­հա­մեր­գով հան­դէս եկաւ Սրբոց Նա­հա­տա­կաց Հա­յաս­տան­եայց եկե­ղե­ցւոյ “Գա­լուստ­եան“ սրա­հում, որի կա­տար­մամբ հնչե­ցին` Շո­փէ­նի, Մո­ցար­թի, Շու­պեր­թի, Պեթ­հո­վե­նի, ինչ­պէս նա­եւ հայ յօ­րի­նող­ներ` Արամ Խա­չա­տուր­եա­նի եւ Առ­նօ Պա­պա­ճան­եա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թիւն­նե­րը:

Հա­մեր­գի վեր­ջում երի­տա­սարդ դաշ­նա­կա­հա­րին շնոր­հա­ւո­րեց եւ նրան ստեղ­ծա­գոր­ծա­կան յա­ջո­ղու­թիւն­ներ մաղ­թեց եկե­ղե­ցուոյ հո­գե­ւոր հո­վիվ Տ. Աբ­րա­հան քա­հա­նայ Մալ­խաս­եա­նը:

Այժմ Տիգ­րան Դու­ման­եա­նը մեծ եռան­դով նոր ծրա­գիր է պատ­րաս­տում` մե­նա­հա­մեր­գով ելոյթ ու­նե­նա­լու Նիւ Եոր­քի հան­րա­հայտ “Carnegie Hall“-ում:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles