Նոր Հեռանկարների Պարտադրանքը

0 0
Read Time:3 Minute, 24 Second

a

Արտաշէս Շահպազեան

Այս օրերին հայաստանաբնակ եւ ոչ միայն հայաստանաբնակ հայութիւնը ակնդէտ հետեւում է Երեւանի կեդրոնում տեղի ունեցող բողոքի գործողութիւնների ընթացքին: Բնականաբար իւրաքանչիւր ոք ցանկանում է հասկանալ, թէ զարգացումները մինչեւ ուր կը հասնեն եւ ինչպէսի հանգուցալուծում կը ստանայ քաղաքացիական այս առճակատումը: Բոլորի գլխում էլ երեւի պտտւում են հնարաւոր սցենարներ, բայց թւում է թէ չկայ որեւէ մէկը, այդ թւում ցուցարարների կամ իշխանական ճամբարից, ով յստակ պատկերացնում է, թէ ի վերջոյ ինչպիսին է լինելու արդիւնքը կամ հետեւանքը: Կարելի է ենթադրել, թէ օրինակ իշխանութիւնը կը գտնի լուծման տարբերակ, չեղեալ յայտարարելով էլեկտրաէներգիայի դիմաց գանձուող նոր սակագինը, եւ ցուցարարները կը վերադառնան տները: Կամ իշխանութիւնը չի գնայ ցուցարարների հիմնական պահանջի հետապնդմանը, այլ հնարաւորինս «փափուկ ձեւովէ կազատի քաղաքի կենտրոնը ըմբոստ երիտասարդներից:

Իհարկէ հանգուցալուծման տարբերակները կարող են լինել այլ, ընդհուպ մինչեւ գունաւոր յեղափոխութիւնների ծանօթ օրինակները: Երբ յանկարծ կը պարզուի, որ երկիրը սիրող եւ իր իրաւունքների համար պայքարի եռանդով լցուած նոր սերնդի երիտասարդների մէջ կան նաեւ սադրիչներ ու արտաքին ուժերի պատուերով քաղաքական ցնցումներ հրահրելու պատուէր կատարող դրածոներ:

Հետեւանքներն այնքան կարեւոր են, որ պարտաւորեցնում են պատկերացում ունենալ, թէ ինչպիսի հանգուցալուծումների կարող է յանգել նախաձեռնութիւնը: Վստահաբար Կիեւի մայդանի մասնակիցները եւս չէին պատկերացնում, թէ հետեւանքները ինչ են լինելու, ինչպէս որ էր պարագան մեզ ծանօթ միւս գունաւոր յեղափոխութիւնների ու գարունների դէպքում:

Բոլորս էլ ուզում ենք հաւատալ, որ ապազգային քաղաքական սցենարները հազիւ, թէ հնարաւոր լինի իրականացնել մեր ժողովրդի պարագայում:

Ի դէպ Հայաստանի քաղաքական կայունութեան եւ ներքին պառակտումներից զերծ մնալու հիմնական երաշխիքներից մէկը մեր երկրի գրեթէ միատարր էթնիկական կազմն է: Միաժամանակ Հայաստանը զերծ է միջկրօնական կամ այլ կարգի շերտաւորումներից, ներհասարակական հակոտնեայ գործօններից: Այս առաւելութիւնները մեր երկիրը ներկայի ու ապագայի համար դարձնում են տարածաշրջանային եւ աւելի լայն առումով կայունութեան կղզեակ, ինչը ըստ ամենայնի, տեսնում եւ հասկանում են նաեւ օտարները:

Վերադառնալով հիմնական ասելիքին, պէտք է նշել, որ ներկայ սոցիալական յուզումը, անշուշտ առարկայական պատճառների հետեւանք է:

Ոչ մի գեղեցիկ ճառով չես կարող շրջանցել այն փաստը, որ երկիրը հեծում է սոցիալական հիմնահարցերի բեռան տակ, որ մարդիկ կորցրել են հաւատը ապագայի հանդէպ: Ոչ մի բանական բացատրութիւն չի կարող լինել այն բանին, թէ ինչու է համատարած ընչազրկութեան պարագայում մարդկանց սահմանափակ կաստային յաջողւում ծաղկել ու փթթել, ոչ մի վիճակագրութիւն անհրաժեշտ չէ մարդկանց ներկայացնելու համար կոռուպցիայի ու թալանի գոյութիւն ունեցող պատկերը:
Դժգոհութիւնն ու հիասթափութիւնը համատարած են եւ այս իրավիճակի տխուր հետեւանքներից մէկն էլ վաղուց ազգային աղէտի վերածուած, եւ հիմնական մտահոգութեան առիթ ծառայող արտագաղթն է:

Ասուածի հետեւութիւնն այն է, որ պետութեան համար անցանկալի ներքաղաքական ցնցումների կանխումը ոչ թէ դրանց նկատմամբ <արդիւնաւէտ> հակամիջոցների կիրառումն է, այլ հիւանդութեան պատճառների ախտորոշումն ու բուժումը:
Պէտք է հասկանալ, որ Հայաստանը, փոխուող աշխարհի նոր սահմանաբաժանին է եւ հնարաւոր չէ աւանդական մեթոդներով երկարաձգել յարաբերութիւնների ու բարքերի այն որակը, որ մեզանում թագաւորում են տարիներ ու տասնամեակներ շարունակ:

Մենք այլեւս երկաթեայ վարագոյրների ետեւում չենք ապրում, աշխարհը բաց է ու փոխկապակցուած նոր տեխնոլոգիաների, ազատ շփումների շնորհիւ: Մարդու եւ հասարակութեան իրաւունքների ու ազատութիւնների հիմնահարցերի կամայական տնօրինումը անհնարին է դառնում անգամ ամէանայետամնաց, մեկուսացած ու տօտալիտար երկրներում:
Մինչեւ երբ կարելի է հայ հասարակութեանը պահել անցած դարի կէսերին ծնունդ առած գողականացեխաւիկական յարաբերութիւններից շատ չտարբերուող մթնոլորտում: Մարդիկ զզուել են ճարպիկ շաղակրատողներից, բռի գործարարներից ու քրէական կերպարով վարչաքաղաքական «ընտրախաւիցէ:

Մթնոլորտի քաղաքական ու բարոյական առողջացումը ժամանակի հրամայականն է, իսկ ժամանաը կանգնեցնել դեռ ոչ ոքու չի յաջողուել:

Երեւի բոլորս ենք ցանկանում, որ ներքին լարուած մթնոլորտը մարի: Բայց հնարաւոր է դրան հասնել միայն խնդիրները հիմնաւորապէս լուծելով: Ենթադրենք, թէ ինչ-որ ձեւով կարելի է վաղը կամ մէկ շաբաթ անց հրապարակներն ազատել ցուցարարներից, իսկ մէկ շաբաթ կամ մէկ ամիս անց նոյնը չի՞ կրկնուելու: Ենթադրենք նաեւ, թէ ի վերջոյ ինչ-որ լուծում է գտնւում էլեկտրաէներգիայի սակագների հարցում, մէկ ամիս շաբաթ կամ վեց ամիս անց կրկին չե՞ն ողողուելու փողոցները նոր պահանջներ վանկարկողներով :

Հազարաւոր մարդիկ ողջ օրը համացանցային կապով հետեւում են Բաղրամեան փողոցի իրադարձութիւններին, իւրաքանչիւր համակարգչից օգտուող դարձել է տեղեկատուութիւն սպառող, արտադրող եւ տարածող: Ինչպէս կարելի է բոլոր այս մարդկանց հարցերին պատասխան տալ եւ ակնկալիքը բաւարարել, բացի գործնական խօսքն ու խօսքին հետեւող գործը ի ցոյց դնելուց:

Վերանայել է անհրաժեշտ վաղուայ հեռանկարի նախագծերն ու տեսլականները: Ժամանակի պահանջները քամահրողները կարող են յայտնուել ժամանակից դուրս վիճակում:

Դռները թակող պարտադրուած հեռանկարին եթէ ընդառաջ չգնանք մեր կամօք, ապա դիմակայութեան եւ ցնցումների ճանապարհը կարող են կանգնեցնել պետութեանը լուրջ վտանգների առաջ` այսօր, մէկ կամ հինգ տարի անց: Անհրաժեշտ է չսխալուել եւ սխալուելու փորձութիւնից հեռու պահել հասարակութեանը եւ նրա առանձին շերտերին:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles