Նիւ Եորք.- ՔԵՄԱԼ ԵԱԼՉԻՆԻ ԳԻՐՔԻ ԲԵՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ

0 0
Read Time:54 Second

r8

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Լուսանկարները` հեղինակի

Նիւ Եորք

Թուրք գրող եւ հրապարակախօս Քեմալ Եալչինի “Հոգիս Ձեզմով Կը Խայտայ“ գիրքը պատմում է Թուրքիայում ապրող այն հայերի մասին, որոնք շարունակում են ապրել իրենց նախնիների հողի վրայ, գաղտնի պահելով իրենց հայկական ժառանգութիւնը, անգամ կրօնը:r3r1

Քեմալ Եալչինը սովորել եւ աւարտել է Պոլսոյ համալսարանի գրականութեան եւ փիլիսոփայութեան բաժինը: Նրա գիրքը թարգմանուել է` անգլերէն, ֆրանսերէն, իտալերէն, սպաներէն, ինչպէս նաեւ հայերէն լեզուներու: Եալչինի գրքի բեմականացման հեղինակն է , Երեւանի “Գաբրիէլ Սունդուկեան“ անուան ակադեմական թատրոնի նախկին եւ այժմ Նիւ Եորքի “Սփիւռքի Ձայն“ պատկերասփիւռի ծրագրի հիմնադիր եւ տնօրէնուհի` Կարինէ Քոչարեանը:r6r4

Յունիս 21-ին, Նիւ Եորքի “Քուինս“ թատրոնում տեղի ունեցաւ “Հոգիս Ձեզմով Կը Խայտայ“ գործին անդրանիկ բեմադրութիւնը, որտեղ գլխաւոր դերակատարումների համար Երեւանից հիւրընկալուել էին հանրայայտ դերասան, բազմաթիւ գործերի դերակատար` Արթուր Կարապետեանը (Քեմալ), եւ Երեւանի ,Յակոբ Պարոնեանե անուան երաժշտական ակադեմիոյ թատրոնի դերասանուհի` Սաթիկ Հախնազարեանը (Մելինէ):r5r7r2

Իրենց հիանալի դերակատարումներով տպաւորեցին նաեւ Յովհաննէս Ոսկերիչեանը, Ելիզաբէթ Խոտաբաշեանը, նոյնինքն Կարինէ Քոչարեանը, Գառնիկ Ներսիսեանը, Լուսինէ Ճիրճիրեանը, Յարութ Թագւորեանը եւ ուրիշները: Այս ներկայացման ներկայ էր նաեւ նոյնինքն Քեմալ Եալչինը, որ իր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց դերասաններուն:

Ներկայացումը, որ նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին, ներկաների կողմից ընդունուեց ջերմութեամբ:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published.

Social profiles