ՆԻՒ ԵՈՐՔ.- ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ

0 0
Read Time:54 Second

55d8c63e-36fa-4339-9714-312908245109ef2eac90-bc79-43a0-93bf-dda1f068f4eb

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
Լուսանկարները` հեղինակի

«Գիտական Մտքերի Հանդիպում» խորագրով իւրաքանչիւր տարի Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանում անց ենք կացնում «Գիտական Շաբաթ», որին մասնակցում են 10-12 տարեկան աշակերտները:
«Այն կազմակերպում ենք , որպէսզի մեր երեխաների երեւակայութիւնն ու միտքը աւելի զարգացնենք գիտական աշխարհի վերաբերեալ: Նրանք սովորանում եւ ուսումնասիրում են անցեալ եւ ներկայ գիտնականների մասին: 15c85b5f-6001-4dc3-9d1e-c7a698c3b3662ede16b2-2c94-4eda-997d-c0c61f11eccaՄենք քաջալերում ենք մեր բոլոր աշակերտներին, որպէսզի սովորեն եւ ուսումանասիրեն, մտածեն նաեւ հետաքրքիր եւ ուսանելի փորձեր կատարեն, որոնք կրնան արժանանալ մասնագէտների ուշադրութեանը: Ամէն մէկ աշակերտ ունի իր արտօնագիրը, որի համար իւրաքանչիւրը կարող է կեդրոնանալ եւ բացատրել իր գիւտի եւ նրա նշանակութեան մասին: Եւ պատահական չէ , որ իրենց անուանել ենք Սրբոց Նահատակաց Վարժարանի փոքրիկ գիտնականները», ասաց վարժարանի տնօրէնուհի Զարմինէ Պօղոսեանը:b6a112c7-565c-44f1-97ef-6901a5c57c1f74422e7b-cc95-4c70-a1b4-818e447d8b2b
Գիտական շաբաթին իրենց մասնակցութիւնն էին բերել ամերիկահայ ճարտարապետների եւ գիտնականների ընկերութեան ճանաչուած անդամներ` Յովհաննէս Մարտիրոսեանը, Արամ Սէթեանը, Դաւիթ Միքայէլեանը եւ նուիրատու` Վահան Թանալը:
Իւրաքանչիւր լաւագոյն գիտափորձի համար սահմանուած էր դրամական պարգեւ: b976da90-82ad-49eb-b7ca-17146575f918
Պրիաննա Թահմիզեանը արժանացաւ առաջին կարգի մրցանակի` հարիւր տոլար, Քարոլայնա Կէօքճեանը եւ Դաւիթ Յոհաննիսեանը ` յիսունական տոլար: Այնուհետեւ դատական մարմնի անդամները գիտական շաբաթի մասնակիցներին պարգեւատրեցին հաստատագրերով եւ գովասանագրերով: Գիտական շաբաթին մասնակցեց նաեւ երիտասարդ ճարտարագէտ` Յակոբ Պչաքճեանը, որը հետաքրքրական փորձեր կատարեց աշակերտների համար:

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles